Քաղաքական ղզիկության և տղամարդկության տարբերությունը Հայաստանում ամենաշատ շրջանառված և գործնականում երբևէ չկիրառված ձևակերպումներից մեկը հետևյալն է. «Պետք է համախմբվել ոչ թե անհատների, այլ գաղափարների շուրջ»։ Այսօր չես կարող քաղաքական հանրային շրջանակներից ակնկալել՝ անվերապահ համախմբվել Քոչարյանի շուրջ։ Բայց համախմբվել Քոչարյանի ազատության գաղափարի շուրջ՝ միանշանակ իրական է։ Կա որակական տարբերություն՝ համախմբվել Քոչարյանի շուրջ և համախմբվել Քոչարյանի ազատությա...
Էլինար Վարդանյան. Վիճակը բարդանում է. անհրաժեշտ են նոր մեխանիզմներ Մեր երկրում դատաիրավական համակարգը գնալով վերածվում է քաղաքական հարցեր լուծելու գործիքի։ Սա այն միտումն է, որի մասին մենք զգուշացնում էինք 2018-ից սկսած։ Սա այն միտումն է, որն ամենավտանգավորն է՝ փոփոխությունների հույսով լցված հարյուր հազարավոր քաղաքացիներին հուսախաբ անելու առումով։ Մենք այսօրվա հանգրվանին հասել ենք փուլերով, և հետադարձ հայացքը շատ կարևոր է՝ գոնե պատկերացնելու համար, թե ուր ենք գնում և ինչ վտանգավոր հանգր...
Վահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի Ստացվել է այնպես, որ այսօր ցանկացած հարց հասարակությունը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին։ Ամուլսարը, կոնվենցիան, դատավարությունները, Արցախը, մարտի 1-ը, Երևանի աղբը և այլն։ Գնալով ցանկը մեծանալու է։ Սա կայուն տեսակետներ չունեցող իշխանության, ինչպես նաև՝ տարի ու կես առաջ սկիզբ դրված ներքին պառակտման ու ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունքն է։ Պետության ամենակարևոր սենյակներում մշակվող սխալների հ...
Երեկ ազդարարվեց նոր ավանտյուրա Վարչապետ Փաշինյանի երեկվա հանդիպումը «Սասնա Ծռերի» Ժիրայր Սեֆիլյանի և Գարգեին Չուգասզյանի հետ ցուցադրական դեմարշ էր ուժայինների հանդեպ։ Պետք է հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի դելիգիտիմիզացիայի ենթարկում իր Ոստիկանապետին և ԱԱԾ պետին, ոստիկանության և Ազգային անվտանգության բազմաթիվ պարկեշտ ու հայրենասեր սպաներին և ծառայողներին։ Իրենց ընկերներին, ծառայակիցներին սպանած, Երևանում ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում...
ՍԴ-ն կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է պետական կառույցների համար Չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող խմորումներին, ՍԴ կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է և՛ դատական մարմինների, և՛ գործադիր իշխանության, և՛ մնացած պետական կառույցների համար: Ուրիշ մեկնաբանություն գոյություն ունենալ չի կարող։ Ցանկացած այլ մեկնաբանություն և կոչեր պետության սահմանադրական հիմքերը խարխլելու փորձեր են։ Եթե մենք ուզում ենք գնալ այդ ճանապարհով, դա լրիվ այլ խոսակցություն է, լրիվ այլ՝ ընտրություն։ ...
Քայլեր ուղղված պետականության հիմքերի դեմ Տիգրան Եգորյանը երեկ իր գրառմամբ կոչ է արել՝ «… ստեղծված իրավիճակում Սահմանադրական դատարանի անդամների այս գործունեության հետեւանքով ընդունված որեւէ «որոշում» չի կարող ճանաչվել որպես Սահամանադրական դատարանի որոշում, իրավաչափ եւ իրավազոր: ՀՀ հանրային իշխանություն կրող սահմանադրական մարմինները, պետական իշխանության ճյուղերը՝ Ազգային ժողովը, գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը, ինչպես նաեւ ՀՀ...
Ահա եւ հայաստանյան առաջին Գաբունիան Մոտ մեկեւկես ամիս առաջ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խայտառակ իրադարձությանը, երբ «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիան ամենաստոր եւ տղամարդուն ոչ վայել ձեւով հայհոյեց ՌԴ նախագահ Պուտինին, հռետորական հարց հնչեցրինք, թե ո՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան: Փաստորեն շատ չսպասեցինք: Հայաստանյան առաջին Գաբունիան Դանիել Իոնիսյանն է: Ճիշտ է, նա առայժմ չհայհոյեց, բայց նրա արարքը պակաս վտանգավոր չէ: Իո...
Թարգմանելով Պուտինի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ չի կարելի համարել անակնկալ։ Դա առաջին նման տեքստը չէ և ունի ենթատեքստ, որը Հայաստանում հասկանում են բոլորը։ Այդ ենթատեքստը պաշտոնական Մոսկվան ուժեղացնում է նաև տեխնոլոգիապես, օրինակ՝ համապետական TV-ներով ամբողջ օրը ուղերձը ընթերցելով։ Բայց սա հարցի մի կողմն է՝ ընթացիկ, քաղաքական։ Այս հարցն ունի նաև այլ՝ ավելի խորքային կողմ։ Ուղերձի փաստ...
Կառավարության որոշման հնարավոր վտանգները Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության 33 մլն դրամ հատկացնելու մասին կառավարության որոշումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։ Այդ երկու կազմակերպություններն են՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլը»։ Հարցն ունի մի քանի հարթություն։ Նախ՝ ինչո՞ւ բաց եւ թափանցիկ գործունեության կարգախոսով իշխանության եկած «նոր» Հայաստանի կառավարու...
Իրավապաշտպանության հոգեհանգիստը Ուղղորդված և քաղաքականացված իրավապաշտպանությունը հանրային այլասերման վառ դրսևորումներից է։ Խոսում ենք՝ երբ ասում են, լռում ենք՝ երբ հրամայում են։ Այս մեկ տարին ցույց տվեց, որ միֆ էր այն կարծիքը, թե միջազգային կազմակերպությունների աջակցությամբ տասնամյակների ընթացքում Հայաստանում ստեղծվել են իրապաշտպան կազմակերպություններ և իրավապաշտպանութունը Հայաստանում ինչ-որ մակարդակի է հասել։ Պարզվում է, որ տասնամյակներով Հայաստանում ...
Ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում Նախորդ հրապարակման մեջ՝ «Ով կձևավորի հաջորդ իշխանությունը», շեշտել էի, որ այդ հարցը ամուր կապակցված է մեկ այլ հարցի հետ՝ «ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում երկրում»։ Այդ հարցերի պատասխանները պետք է գտնել միասին։ Գիտակից շերտերի համար այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ պրոցեսները, որակը, մթնոլորտը, պատկերացումների պրիմիտիվիզմը, հիշեցնում է վատ ֆիլմ։ Եվ կա այդ ֆիլմի ավարտի՝ օր օրի ուժգնաց...
Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում, Ամուլսարն էլ, մնացածն էլ կարող է կապված են Ղարաբաղի հետ։ Եթե քո գլխաբոր մարտահրավերը լուծում ես՝ մնացածները լուծելը հեշտանում է։ Լուծել է պետք այդ խնդիրը, դուրս գալ է պետք այս վիճակից։ Կլուծվի արտագաղթի հարցը, տնտեսական հեղափոխության հարցը, Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիայի հա...
Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ Իրավական համայնքը երկրորդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ ձևակերպում է։ Բայց ներհայաստանյան տրամադրությունների և ներհայաստանյան զարգացումների տեսակյունից ավելի ճշգրիտ ձևակերպումը, ըստ իս, պատանդն է։  Պատանդի և քաղբանտարկյալի միջև կա որակական տարբերություն։ Քոչարյանի հանդեպ չի պահպանվում դատաիրավական որևէ նորմ։ Նա բանտում է, որո...
Մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում Իրավական պրոցեսները մեր երկրում ընթանում են իրավական նիհիլիզմի ճանապարհով։ Տպավորություն է , որ մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում, որոնք հետո պարտադրվում են դատաիրավական համակարգին։ Այն, որ մարտի 1-ի գործի քննությունը ընթանում է բազմաթիվ խախտումներով թաքցնել այլևս անհնար է: Մեղավորները նշանակված են, և թե ինչ խախտումներով է իրականացվում դատավարությունը՝ գրվում է ամեն օր, և դրա մասին գիտեն բոլորը, ...
Երկիրն անհեռանկար է, երբ թելադրողն ամբոխն է Հայը չի ապավինում ամբոխի զորությանը: Նրա ուժն անհատի իր կերտվածքն է: Ամբոխի ուժը նվաստ է, ամոթաբեր: Անբառ անասունի ուժ է: Եւ ինչին որ կարելի է հասնել դրանով՝ քամահրելի է եւ անհարիր մարդու ազնվացման պատմական ընթացքին: Եւ եթե գալիք ժամանակներում աշխարհն անգամ թաղվի վայրագ խելահեղության մեջ, հայը պետք է ապավինի իր հոգեւոր օրենքների դաշնությանը, որ իր այրան ժառանգությունն է: Հայի, ամբոխի, ամբոխին ապավինողի մասին տողերի հեղին...
Ո՞վ կձևավորի հաջորդ իշխանությունը Հարցի պատասխանը, թե ո՛վ կձևավորի հաջորդ իշխանությունը, ոչ թե ենթադրյալ անվանացանկում է, այլ ուրիշ տեղ՝ ավելի կարևոր հարթությունում՝ հաջորդ իշխանության օրակարգում։  Այսօր և վաղը տարբեր շրջանակներում քննարկվող այս հարցը միշտ պետք է ուղեկցվի դրան զուգահեռ գնացող, այլևս դրա անբաժանելի մաս համարվող մյուս հարցով՝ ինչպե՞ս թույլ չտալ ներքին ապակայունացում։ Եթե մենք չտանք առաջին հարցի պատասխանը, ապա բացում ենք մեր երկրի դռն...
Արմեն Գևորգյան. Ինչո՞ւ պետք է մեզ մտահոգի սպառողական վարկավորման աճը Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում անդրադարձել է սպառողական վարկավորման հետ կապված հարցերին, նշում, թե որքանով է դրանց աճը վտանգավոր Հայաստանի համար։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Վերջին շրջանում սպառողական վարկավորման հետ կապված հարցը լուրջ մտահոգության առարկա է դարձել։ Ընդ որում՝ այդ հարցը արդիական է ոչ միայն մեր երկրում, այլև ԵԱՏՄ այլ երկրներու...
Հստակ քայլեր՝ կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ Հանրային քննարկման ներկայացված դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծերի ուսումնասիրությունից կարելի է գալ եզրահանգման, որ կամ նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգը, կամ հստակ քայլեր են ձեռնարկվում կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ, կամ երկուսը միասին: Առաջարկվող փոփոխությունները ոչ թ...
Փուլերը դառնում են ավելի վտանգավոր Շուրջ մեկ տարի է հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե, վերջ չունեցող փուլ: Այս անվերջանալի փուլում իրավագիտակից քաղաքացու գաղափարին փոխարինելու եկավ թեժ գծերի մոլուցքը, զարգացման ճանապարհի փոխարեն հասարկությունն ընտրեց միմյանց բզկտելու, իրար դեմ չարանալու ուղին: Եվ որպես հետևանք՝ Հայաստանում արդեն գրեթե յուրաքանչյուրն իրեն դատավոր է կարգել և հրապարակային դատավճիռներ է կայացնում:Սա ա...
BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից Ստեփանակերտում Համահայկական խաղերի տպավորիչ բացումից անմիջապես հետո BBC-ի ռուսաստանյան ծառայությունը ծավալուն հրապարակումով որոշեց անդրադառնալ «մարտի 1-ի» գործին, ընդ որում, բավական վտանգավոր եւ նենգ շեշտադրումներով: Լրատվամիջոցը, հղում անելով իր ձեռքն անցած ՀՀ ՀՔԾ-ի փաստաթղթերի վրա, առաջ է քաշում վարկած, թե 2008-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Արցախից ժամանակ զինվորականները՝ Սամվել Կարապետյանի գլխավո...
Պատմություն, որ սկսվեց մեծ աղմուկով, բայց ավարտվեց անձայն «Մարտի 1-ի» գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը օգոստոսի 4-ին ազատ արձակվեց: Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց, որովհետեւ պարզվեց , որ նրա զենքով չի կատարվել սպանությունը: Այս պատմությունը սկսվեց մեծ աղմուկով, բայց ավարտվեց՝ լուռ։ ՀՔԾ, դատախազություն, իշխանամետ լրատվամիջոցներ, իմքայլական պատգամավորներ լծվեցին մեծ աղմուկի կազմակերպման գոր...
Արմեն Գևորգյան. Օտարերկրյա ներդրումներ. ինչ պետք է անել դրանք ստանալու համար Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին։ Հեղինակը նշում է, որ Հայաստանի պարագայում պոտենցիալ ներդրումներ կարելի է ակնկալել Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ արաբական երկրներից։ Դրանք խիստ տարբեր ուղղություններ են և պահանջում են աշխատանքի տարբերակված մոտեցումեր։ Ըստ նրա՝ կարելի է նաև ներդրումներ ակնկալել Չինաստանից։ Սակ...
Չի կարելի լռել, համակերպվել, չտեսնելու տալ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նպատակ է ընտրված՝ համակարգը սեփական շահերին ծառայեցնելը: Օր օրի սա ավելի նկատելի է դառնում, ստանալով բացահայտ ամենաթողության դրսևորումներ։ Առաջնորդվելով քաղաքական ցանկություններով, դատաիրավական բարեփոխումների քողի տակ իրականացվում է տոտալ ճնշում դատական համակարգի նկատմամբ: Այս պրոցեսը վտանգավոր է ոչ միայն իրավական համակարգի համար, այլ ընդհանրապես երկրի զարգացման: Չի կարող խոսք լի...
Նոր փուլի հերթը Հետհեղափոխական կարևոր և տրամաբանական մի փուլ ավարտվում է։ Փորձել տալ գնահատականներ՝ նշանակում է մտնել սուբյեկտիվ կարծիքների անվերջանալի հորձանուտ, այդ իսկ պատճառով մենք գնահատականների փոխարեն կփորձենք արձանագրել փաստերը։ Շատ արագ` առանց տեսանելի սահմանի, սկսվելու է հաջորդ փուլը։Անցումային փուլ չի լինելու. aյդպիսին է հեղափոխության տրամաբանությունը,այդպիսին է տարածաշրջանը։ Հեղափոխական շոկը սահմանել է որոշակի ստանդարտներ, ...
Գ. Նազարյան. «Եթե հետեւություններ չանենք ավելի ծանր եւ բարդ իրավիճակում կհայտնվենք» Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ - Պրն Նազարյան, Հայաստանի այս կամ այն մարզում ինքնաբուխ բողոքի գործողություններ են, որոնց ընթացքում ճանապարհներ են փակվում: Գագաթնակետը կարծես իջեւանյան վերջին դեպքերն են: - Եթե այսպես շարունակվի, ապա իջեւանյան դեպքերը հաստատ գագաթնակետը չեն լինի: Եթե իշխանությունները, քաղաքական դաշտը, քաղաքացիական հասարակությունը, հանրությունը լ...
Ո՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան Ի՞նչ տեղի ունեցավ մեր հարեւան երկրում՝ Վրաստանում: «Անտեսանելի ձեռքը», որը շահագրգռված էր տարածաշրջանի ապակայունացմամբ, օգտագործեց բացարձակ արհեստական առիթը եւ հակառուսական հիստերիա կազմակերպեց Վրաստանում՝ ստանալով ռուս-վրացական նոր լարվածություն։ Բայց «անտեսանելի ձեռքը» երբեք չի բավարարվում արդյունքներով։ Վրաստանի ապակայունացման աստիճանը եւ Ռուսաստանի հետ լարվածության նոր փուլի աստիճանը նրան բավա...
Ստատուս քվոն չի պահպանվելու Այն իրականությունը, որն այսօր կա Հայաստանում, երկար պահպանվելու որևէ շանս չունի։ Ո՞ր ուղղությամբ կլինեն փոփոխությունները՝ այս պահին գործնականորեն անհնար է հաշվարկել։ Այսօր ապագայի ցանկացած հաշվարկ արվում է անցյալի հիման վրա։ Հաջորդ փուլի հաշվարկը հնարավոր կլինի արդեն միայն երբ Հայաստանում այսօրվա ստատուս քվոն փոխվի, լինեն որոշ կանխատեսելի ու նաև անակնկալ զարգացումներ, արտաքին և ներքին շոկեր, ձևավորվեն որոշակի նոր իրողութ...
Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են և հորինված Սահմանադրության օրը մենք դիմավորում ենք արհեստականորեն ստեղծված խնդրով, որը մամուլը և քաղաքական դաշտը կոչում են ՍԴ շուրջ ստեղծված վիճակ։ Իրականում Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են և հորինված են բոլորովին այլ նպատակներով: Չկա ՍԴ ճգնաժամ, դա հորինվել է քաղաքական մոտիվացիայով։ Եվ եթե հաղթի այդ գիծը, ապա հանգեցնելու է իրավական նիհիլիզմի և անկանխատեսելի ցնցումների: Սահմանադրությունը երկրի գլխավոր օրենք...
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Գեղամ Նազարյանի հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու նպատակով: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին և ներ...
Ավելի նոր Հայաստան Որքան էլ ոչ ստանդարտ լինի Հայաստանի իրականությունը, մի բանի իրավունք մենք հաստատ չունենք՝ պարզունակ պատկերացումների։ Ինչ զարգացումներ էլ լինեն այս էքսպերիմենտալ փուլում, պարզունակությունն այն շռայլությունն է, որը մենք որևէ պարագայում իրավունք չունենք մեզ թույլ տալու։  Հայաստանում իրոք տեղի են ունեցել մեծ ծավալի փոփոխություններ և, դատելով ընթացքից, սպասվում են շատ ավելի լուրջ ծավալներ։ Փոխվում են մարդիկ, փոխվում են հ...