Մարզադաշտ, որը կփոխի ոչ միայն մարզական կյանքը ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը օրերս հայտարարեց, թե ազգային մարզադաշտը կառուցվելու է ոչ թե Երեւանում, այլ մայրաքաղաքին մոտ գտնվող որեւէ մարզում:  Երբ ամիսներ առաջ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստվում են մարզադաշտը կառուցել Երեւանում, մենք առարկեցինք, առաջարկելով նոր ժամանակներին համահունչ մարզադաշտը կառուցել Երեւանին մոտ որեւէ քաղաքում: Անկասկած, ողջունում ենք, որ ֆուտբոլի ֆեդերացիան այս հարցում համաձայնեց մեր...
Գիլյոտին հների եւ նորերի համար Կոչ կանի, արդյո՞ք, վարչապետը վաղը փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Չէ որ նախորդ անգամ դա արվեց նույն գործով առաջին ատյանի դատարանի վճռից հետո։ Հարցն այստեղ Քոչարյանը չէ, ոչ էլ կոնկրետ քրեական գործը։ Հարցն այն է, որ երբ դատարանի վճիռը երկրի ղեկավարի սրտով չի լինում, հետևում են նրա կոչերն ու ակցիաները` ճնշում գործադրել դատական համակարգի նկատմամբ։ Այդպես էր մայիսի 18-ին, ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին։ Սա արդեն դատաի...
Հստակ պատասխանների ակնկալիքով Լրատվամիջոցներից պարբերաբար տեղեկանում ենք, որ մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, շրջում են Վրաստանում, կամ Չեխիայում, կամ ԵՄ այլ երկրներում, կամ աշխարհի որևէ այլ անկյունում: Նրանցից ոմանց նկատմամբ, ըստ մամուլի տեղակատվության, և ըստ քննչական ծառայությունների ընտրված են խափանման միջոցներ, այդ թվում ստորագրություն չհեռանալու մասին: Բայց չգիտես ինչպես մի դեպքում նրանց երկրից դուրս գալու համար որևէ խոչըն...
Արտգործնախարարի մի քանի հարցադրումները Վաշինգտոնյան հանդիպումներից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը երկակի տպավորություն է թողնում։ Մի կողմից նկատվում է ոչ թե պատասխանների, այլ հարցերի անհամեմատ ավելի մեծ ծավալ, մյուս կողմից որոշ ձեւակերպումներ թողնում են բավական կոնկրետ պատասխանների տպավորություն։ Անդրադառնանք մի քանիսին. 1. Նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, հաստատում է, որ ընթանում են ղարաբաղյան հարցի շուրջ կոնկրետ բանակցություննե...
Ժամանակի աղավաղված ընկալումը Խոշոր ցնցումներից հետո ժամանակի ընկալումը տարբեր է և էապես կախված է քաղաքական կամ հանրային դիրքավորումից։ Պայմանականորեն այն կարելի է բաժանել երեք խմբի. իշխանության ժամանակը, ոչ իշխանական միավորների ժամանակը և պետության ժամանակը։ Իշխանության ժամանակը Իշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտվում են ժամանակային թակարդում։ Նրանց թվում է, թե շտապելու որևէ անհրաժեշտություն չկա, դիմացն անսպառ ժամանակ է։ Գործը կսպասի, բարեփոխո...
Անհատական ընտրության առաջ Սահմնադրական դատարանի, այդ թվում դատավորի վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է մի կողմ դնել քաղաքական նախապատվությունը և նպաստել իսկապես Սահմանադրական մարմնի անկախության ապահովմանը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իրավական երկրում որևէ դատարան չի կարող դատավարություն իրականացնել ելնելով դատավորի քաղաքական հայացքներից կամ քաղաքական նպատակահարմարությունից և հիմնավորումները, որ պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը Ս...
«Սողացող» անցումային արդարադատություն Մինչ տարբեր հարթակներում քննարկվում է անցումային արդարադատության անհրաժեշտության հիմնավորվածությունը, հնարավոր մոդելներն ու հնարավոր հետևանքները, մեր կողքին ընթանում է «սողացող» անցումային արդարադատություն: Մենք դրան ականատես ենք լինում մամուլի տարբեր հրապարակումներից: Տասը տարի շարունակ ընդդիմադիր մամուլը հեղեղված էր երկրի հիմնական կոռուպցիոներների մասին տեղեկատվությամբ, տարբեր կոռուպցիոն սխեմաների վերաբերյ...
Ո՞վ է զբաղվում Հայաստանի իրական խնդիրներով Մինչ մենք մսխում ենք մեր պետական միտքը դատարաններում և մինչ համառորեն հորինում ենք հակամարտություն Արցախի հետ, մեր շուրջը տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնք մեր օրակարգից դուրս են, և մենք ձև ենք անում, թե դա մեզ չի վերաբերում: Երեկ Վրաստանը պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին և միանալու է այս տարի պլանավորված թուրք-ադրբեջանական զորավարժություններին...
Աբովյանի պատճառները և հետևությունները Հանրային գիտակցության մեջ Աբովյան քաղաքի ընտրություններն ավելի լայն իմաստ ունեին, քան գործող քաղաքապետի և ՔՊ թեկնածուի միջև քվեարկությունը։ Հենց սա է պատճառը, որ ստիպում է ավելի սառը և խորքային գնահատականների։ Ինչու պարտվեց իշխանությունը 1. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մնալ հանրահավաքի, երթի և լայվի տիրույթում։ Իշխանությունը չի կարողանում անցնել աշխատանքային ռեժիմի։ Եվ սա նույնպես համատարած գործընթաց է։ Հ...
Երբ է վարչապետը կոչ անելու արգելափակել ՀՔԾ և դատախազության մուտքերն ու ելքերը Լրատվամիջոցների փոխանցմամբ ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա: Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգի ռեֆորմներից...
Ով և ինչպես կպատասխանի Մեհթիևին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին կոնցեպտուալ հոդվածով։ Ռ. Մեհթիևը 20 տարուց ավել համարվում է Ադրբեջանի իշխող էլիտայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, հայր և որդի Ալիևների իշխանության ծանրակշիռ հենասյուներից մեկը։ Նա երբեք չի խոսում հենց այնպես՝ խոսելու համար։ Սա ստիպում է, որ Երևանում լուրջ վերաբերվեն նրա մոտեցումներին։ Ռ. Մեհթիևի հոդվածը կարե...
Ժողովրդի պահանջո՞վ, իսկ ու՞մ շահերի համար «Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է, շուտով այն կներկայացվի հանրային քննարկման». այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Հետաքրքիրն այն է, որ հանկարծ պարզվում է, որ նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, մինչդեռ վեթինգի գաղափարը շրջանառվեց ընդամենը օրեր առաջ: Ավելին. պարզվում է, որ նախագիծը վերջնականացման փուլում է, և ԱԺ մյուս խմբակ...
Մեխանիզմ ընդդեմ սխալի Հայաստանում չի գործում սխալներից խուսափելու մեխանիզմը։ Չի գործում սխալների կանխարգելման որևէ մեխանիզմ։ Չկա ոչ մի երաշխիք, որ այս մեկը վերջինն է, ու վաղը չի լինի ավելի կոպիտ մի նոր սխալ։ Սա համատարած անորոշության և ճնշող տագնապայնության աղբյուր է։ Ամեն նոր սխալ Հայաստանում նոր իրականություն է ձևավորում, հաջորդը՝ նոր, գումարած՝ նախորդ սխալի հետևանքները։ Եվ այսպես շարունակ։ Իրար հաջորդող սխալների վրա էլ ձևավորվում է հայկակա...
Սվիտալսկին Հայաստանում լուծում է է իր երկրի տապալված ռեֆորմի վրե՞ժը Մեր երկրում ընթացող դատաիրավական զարգացումերի վերաբերյալ միջազգային կառույցների սառը և սթափեցնող հայտարարությունների ֆոնին տարբերվում էր Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունները, որտեղ նա մոռացել է անդրադառնալ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելուն: Առաջիկայում իր առաքելությունը մեր երկրում ավարտող և Հայաստանից հեռացող ԵՄ դեսպանը, իհարկե, վերջում ավելացրել է, որ Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփո...
Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը-2 Ցնցումային արդարադատություն «Հեղափոխության 2-րդ փուլ» ձևակերպումը կարծես թե վատը չէր, առնվազն՝ ճշմարտությանը մոտ էր։ Իսկապես մենք ականատեսն ենք դառնում (կամ՝ դառնալու) նոր իրողության։ Խոսքը Հայաստանում այլ պետությունների և այլ շահերի ազդեցության զգալի մեծացման մասին է։ Եթե ամերիկացիները նախկինում իրենց քաղաքական շահերը Հայաստանում սպասարկում էին հիմնականում հասարակական կազմակերպությունների և որոշ ֆոնդերի միջ...
ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն իշխանության կցո՞րդ, թե անկախ մարմին Երեկվանից տարածվում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ձայնագրությունը, որտեղ քննարկվում է Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու հարցը: Դրան հաջորդեցին իմքայլականների իրարամերժ հերքումներն ու հաստատումները: Որոշ պատգամավորներ հերքեցին, մյուսները հատատեցին, որ օրակարգում ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու հարցն էր: Իրականում մենք գործ ունենք շատ վտանգավոր միջադեպի հետ, շատ վտանգավոր նախադեպի հետ։ Ժա...
Խոսենք փաստերով «Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետև քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները՝ հենց այդ նույն կոռուպցիոն համա...
Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը Հուզակա՞ն էր, թե՞ պլանավորած վերջին պոռթկումը «Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է «Հարցեր, որոնք գոյության իրավունք ունեն» խորագրով վերլուծական տեղեկանքների հրապարակումը՝ հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Սա հրավեր է՝ իրադարձություններին նայելու ավելի սառը տեսանկյունից՝ շրջանցելով քաղաքական նախասիրությունները և մնալով վերլուծական մտքի ու Հայաստանի իրական շահերի տիրույթում։ ...
Ինչպես օգտագործել թայմ-աութը Եռօրյա լարվածությունից հետո կրքերը, կարծես թե հանդարտվեցին։ Բայց մենք ունենք ընդամենը ժամանակավոր դադար։ Եթե այս փուլում շատ բաց չխոսենք, չքննարկենք, թե ինչ կատարվեց, ապա հաջորդ փուլերը լինելու են ավելի անկանխատեսելի և ավելի վտանգավոր։ Հերթով փորձենք հասկանալ կատարվածի հիմնական կետերը։ 1. Մենք գործ ունեինք ակհայտորեն արհեստական լարվածության հետ։ Հասարակությունն ապրում էր բնականոն կյանքով, և դատարանի որոշումը՝ հայտնի գործ...
Պետք է չլռել. վաղն արդեն ուշ կլինի Հայաստանը մտնում է չափազանց վտանգավոր փուլ: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել դատարանների շենքերը: Իրավիճակը էքստրաօրդինար է: Այս իրավիճակին պետք է շատ արագ արձագանքեն նախագահ Արմեն Սարգսյանը (օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ապահովումը նախագահի Սահմանադրական պարտականությունն է) ԲԴԽ ղեկավարը, ԱԱԾ պետը, գլխավոր դատախազը, Ոստիկանապետը: Այս իրավիճակում լռելը ծանր հետեւանքների կարող է հանգեցնե...
Նվեր՝ Քոչարյանի պաշտպանական կողմին ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների» և հանդես եկել դատարանի վարչական շենքի առջև հավաք նախաձեռնելու հայտարարությամբ։ Պատգամավորը ընդամենը մեկ պարբերության մեջ ներկայացնում է մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի...
Վահե Հովհաննիսյան. Պահանջվում է զգոնություն Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հետ: - Պրն Հովհաննիսյան, վերջին օրերին մի «անտեսանելի ձեռք» սոցցանցերում քարոզում է Հայաստան-Արցախ կոնֆլիկտ։ Ըստ ձեզ, սա կարո՞ղ է տեղափոխվել իրական կյանք եւ դառնալ իրական մարտահրավեր։ - Չեմ կարծում։ Ավելի ճիշտ՝ չի կարող։ Վստահ եմ, որ Հայաստանում եւ Արցախում կան շատ լուրջ մարդիկ՝ իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս, որոնք հասկ...
Ղրղզստանի նախագահը կարող էր միջնորդել, իսկ Արցախինը՝ ո՞չ Ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բառացիորեն ասել է. «Ես պաշտոնական, բանավոր, ոչ թե գրավոր, բայց պաշտոնական միջնորդություն եմ ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է, ես միջնորդեմ, որպեսզի Խաչատուրովի խափանման միջոցը ընտրվի ոչ կալանքը, այլ որեւէ այլ խափանման միջոց»:  Բոլորս գիտենք, որ Խաչատուրովը չկալանավորվեց։ Եվ դա ճիշտ էր։ Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնաբանել...
Չլռելու օրը Ընտրությունների նախորդ օրն օրենքն արգելում է խոսել կողմերից որևէ մեկի օգտին կամ դեմ։ Սակայն դատական որոշումների նախորդ օրվա համար օրենքը լռություն չի նախատեսում, ու ես մայիսի 18-ից առաջ կարող եմ բարձրաձայնել իմ մտահոգությունները։ Արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված բոլոր նախորդ փակ դատերի ընթացքում դատախազական կողմը դատարանին է ներկայացրել միայն ընտրովի ապացույցներ՝ վերցնելով այն, ին...
Դատավարության երկու կողմը Իրավական կողմ 1. «Դարի դատավարություն» ներկայացվող՝ մարտի 1-ի գործի դատական քննության առաջին իսկ օրվանից մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս շոկային hանգամանքներ, դեռևս՝ միայն խափանման միջոցի ընտրությանն առնչվող, որոնք վկայում են նախաքննության միակողմանիության մասին: Ներկայացված փաստերն արդեն իսկ ստվերում են գործի քննության իրավական ողջ գործընթացը: Փաստացի՝ նախաքննության ընթացքում խափանման միջոցի ընտրության և...
Ատելության քարոզի հետեւանքները Երկրում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտը վերջին երկու օրերում տրամաբանական շարունակություն ունեցավ: Այն մեկ քայլով եւս խորացավ: Արդեն նույն տարածքում տեղի են ունենում հակադիր բողոքի ակցիաներ,մթնոլորտում վտանգավոր ագրեսիվություն է աճում, ուրեմն այն կունենա շարունակություն: Այդպիսին են ատելության քարոզի հետեւանքները: Անթույլատրելի է, բայց ցավոք դրանց ներգրավում եւ նաեւ երեխաների: Անհասկանալի է, թե ինչու: Դպրոցականին ի...
Մի վտանգավոր ձևակերպման մասին Արցախը հակահեղափոխության կամ հեղափոխության օջախ տեսնելու՝ Երևանի ամենակարևոր աշխատասենյակներում ծնված ձևակերպումը ապշեցնող էր իր վտանգավորությամբ։ Այս պատմության մեջ միակ էականը վտանգն է՝ իր մի քանի վարիացիաներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում և վտանգի ստորադասում։ Մնացածը երկրորդական է։ Ի՞նչն էր աչքի ընկնում՝ բարձրացված հարցի արհեստականությունը։ Սա ստիպում է նորից անդրադառնալ դրան. այդ ա...
Երրորդ կողմի դատարանը Շուտով սկսվելու են հետհեղափոխական առաջին դատավարությունները։ Պետությունը մտնելու է երկարատև դատավարության փուլ՝ հասարակական ընդգծվող անտարբերության ֆոնին։ Այս պրոցեսի կողմերը հստակ են՝ ՀՔԾ, դատախազություն և երկրի քաղաքական իշխանություն մի կողմում և մեղադրյալներ՝ մյուսում։ Առաջին երեքը պնդելու են իրենց տեսակետը, մեղադրյալները պաշտպանվելու են լավ փաստաբաններով և այլ օրինական միջոցներով։ Փնտրվում է նաև դատավոր։ Եվ նրանց զանգ...
Մտնում ենք վտանգավոր փուլ Մի քանի օր շարունակ երկրի պետական մարմինների ներկայացուցիչները միմյանց նկատմամբ անվստահություն են հայտնում, հրապարակային մեղադրանքներ ներկայացնում, դատավորները, չնայած իրենց պատասխանատու կոչմանը, համարձակություն չեն գտնում քննելու հնչեղություն ունեցող գործեր եւ իրար հաջորդող ինքնաբացարկներ են ներկայացնում: Սա շատ լուրջ խնդրի մասին է խոսում։ Զգույշ եղեք։ Խնդիրն այստեղ ամենեւին անհատների մեջ չէ: Խնդիրը կառույցների եւ համակ...
Շղթան մի օր բացվում է Մարտի 1-ի գործը քաղաքակա՞ն, թե իրավական գործընթաց է: Այս հարցի վերաբերյալ տարբեր կողմեր ունեն տարբեր տեսակետներ։ Մի բան պարզ է՝ քննությունը և դատավարությունը պետք է հարցերի տեղիք չտան։  Այսօր, երբ գործը թևակոխում է դատական քննության փուլ, հասարակությունը հնարավորություն կունենա ստանալ այդ հարցի պատասխանը: Օրեր առաջ՝ Նիկոլ Փաշինյանը, այն հարցին, թե երկրորդ նախագահի դեմ սկսածը իրավական գործընթաց է, պատասխանել էր. &l...