«Իրավական պետության» ռիսկային իրականությունը Մեր կյանքը 2018թ-ից այս կողմ վերածվել է իրավական լուրերի քրոնիկոնի։Վերջին շրջանում այդ քրոնիկոնը լցրել են իրավապահների, այսպես կոչված, «ուտեչկաները»։ Երբ դեռ չհարուցված քրեական գործերով, կամ հարուցված, բայց դեռևս չպարզված հանգամանքներով գործերով «մեր ունեցած տեղեկություններով» հայտարարվում է այս կամ այն քաղաքական կամ հանրային գործչի նկատմամբ հնարավոր քրեական հետապնդման մասին։ «Ուտեչկաներով&ra...
Հայկական օրակարգ. Երբ կփոխվի իշխանությունը Մաս 2Լիդերները կամ առաջնորդության ձևաչափերը իրենց չարած կամ տապալած գործի համար, որպես արդարացում վերջում նշում են հասարակության որակը։ Սա կիսաճշմարտություն է, որը երբեք արդարացում չի կարող լինել։ Կիսաճշմարտության մի կողմը. հանրային որակներ Այո, արևելյան կոնֆորմիզմը խեղդում է մեր պետական մտածողությունը։ Մարդիկ նոյեմբերի 9-ից հետո մասնակցում էին ցույցերի, երթերի՝ մեղադրելով այս իշխանություններին ամենածանր մեղքերում, բայց հ...
Հայկական օրակարգ. Ե՞րբ կփոխվի իշխանությունը Մաս 1 Երկրի գլխին բոլոր հնարավոր աղետները բերելուց հետո իշխանությունը շարունակում է մնալ։ Բաց տեքստով ազդարարում է առաջիկա աղետների նոր փաթեթը, բայց մնում է իշխանություն։ Ի՞նչ մեխանիզմներ են պահում այս իշխանությունը Նոյեմբերի 9-ից հետո իշխանություն փոխելուն ուղղված պրոցեսներում, ըստ էության, թույլ են տրվել բոլոր հնարավոր սխալները՝ պայքարի բովանդակության, կառուցվածքի, կարգախոսների, ձևաչափերի և այլ առումներով։ Սխալը՝ սխալի...
Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո
Թեման շատ ավելի լուրջ է, քան ներկուսակցական կեղծումները Միայն առաջին հայացքից կարող է ՔՊ վարչության կազմի ընտրության կեղծումը համարվել ներկուսակցական հարց։ Սա շատ լուրջ թեմա է, որը խոսում է շատ վտանգավոր հեռանկարի մասին։ Բոլոր հեղափոխական թիմերը վերջում սովորաբար վերածվում են խունտաների, պարզապես ամեն պետություն դրա դիմաց տարբեր գին է վճարում։Այս մարդիկ կեղծում են պետության պատմությունը, կեղծել են պատերազմի ընթացքը և պատերազմի արդյունքները։ Ինչո՞ւ չպետք է կեղծեն իրենց կուսակց...
Կա ավելի վտանգավոր բան, քան՝ թուրքական սպառնալիքը Պուտինի հնչեցրած ձևակերպումներից հետո մենք թևակոխել ենք նոր փուլ։ Միակ բանը, որ չի կարելի անել, հիստերիան է՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, անձնական և ազգային։ Հակառակը, պետք է առավելագույնս սառնասիրտ հասկանալ նոր իրողությունը. 1. Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա։ Պուտինի խոսքը ոչ այնքան Արցախին էր վերաբերում, որքան՝ Հայաստանին։2. Նիկոլը ամեն ինչ շատ լավ պատկերացնում է, ու եթերից չէ, որ իմանում է ծայրահեղ ռիսկերի մասին։ Իշ...
Հայկական օրակարգ. Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ (քննարկում)
Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր ամենևին էլ «միջանցքը» չէ Հիմա բոլորը խոսում են սպասվող աղետի մասին. «Բարի գալուստ աղետ» հոգեվիճակում գտվող ազգերը, որպես կանոն, ի վերջո ստանում են այդ աղետը։ Ամենապարզ ընտրության առաջ ենք. սպասել աղետի՞ն, թե՞ կանխել աղետը։ Ի՞նչ է աղետը Կարևորագույն քայլը աղետի հստակ ձևակերպումն է։ Հնարավոր չէ կանխել մի բան՝ առանց իմանալու, թե ինչը։ Ըստ իս, ստեղծված իրականության մեջ մեզ համար աղետ է. - Արցախը հոշոտման հանձնելը- Նոր պատերազմը- Հայաստան...
Ավելի հպարտ Ազովստալ Բողոքի դուրս եկող հանրային խմբերը համատարած ասում են` մի' քաղաքականացրեք, և վստահ են իրենց ճշմարտացիության մեջ։Պետականության զգացում ունեցող ժողովուրդների բառապաշարում չի կարող լինել «մենք չենք զբաղվում/ես չեմ զբաղվում քաղաքականությամբ» ձևակերպումը։Իրականում ամեն ինչ քաղաքականություն է` կոշկակարի, բժշկի, վարորդի, ուսուցչի, դասախոսի, տնային տնտեսուհու կողմից ձևակերպված բողոքը, խնդիրը, տրամադրությունը, պահանջը, ...
Հսկայական ռիսկերով չհաշվարկված գաղափար Ազգ-բանակը դնում էր տվյալ տարածաշրջանում էֆեկտիվ պետության վերածվելու խնդիրը։Բոլոր համակարգերի արագ վերափոխման ունակությունը, ռազմարդյունաբերության գրագետ զարգացման, բանակի՝ որպես խոշոր գործատուի և արդյունաբերության խոշոր պատվիրատուի խնդիրը՝ զինվորական ծառայության գրավչության բարձրացումից մինչև ծառայության տեսակի ընտրության հնարավորություն։ Ազգ-խրամատը, որի առաջին ահազանգը տրվեց կառավարության վերջին նիստում, տապալված բանա...
Հայկական օրակարգ. Հայաստանը Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում
Ինչ ասաց Հաջիևը, և ինչու է լռում Հայաստանը Հիքմեթ Հաջիևը երեկ բաց տեքստով ներկայացրեց պաշտոնական Բաքվի ծրագրերը։ Ավելի բաց տեքստ միջազգային հարաբերություններում դժվար է պատկերացնել։ Նա ասում է. - Արցախի հարցը մոռացեք։ Ոչ մի միջազգային մեխանիզմ։- Մինչև տարվա վերջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրում։- Դրանից հետո՝ սահմանազատման գործընթաց, և միանգամից՝ նոր պայմաններ՝ Տավուշի 6 գյուղեր և Քյարքի։- Սա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի՝ առ ոչինչ ճանաչում և նոր ռազմական ...
Ուժեղացած ընդդիմությունը՝ որպես հակակշիռ անվստահելի իշխանությանը Իշխանության ցածր որակի և մշտական տապալումների ուղիղ հետևանքն է, որ հասարակությունն իրականությունն այլևս չի ընկալում, շվարած է։ Ստեղծվում է տպավորություն, թե մենք մտովի արդեն հանձնվել ենք՝ անկամք ու անհեռանկար։Աղետը կանգնեցնելու առաքելությունը մնում է քաղաքական ընդդիմության և գուցե որոշ չափով՝ եկեղեցու վրա։ Սեփական օրակարգի փնտրտուքը Ոչիշխանական համակարգն ունի բավարար մարդկային և ինտելեկտուալ ռեսուրս՝ էական փոփոխություննե...
Հայկական օրակարգ. սրընթաց զարգացումների շեմին (տեսանյութ)
Ինչպես կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը Քանի որ հավաստի աղբյուրը արդեն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագա աղետը, ապա սուր խնդիր է առաջանում` նույնքան բաց ներկայացնելու իրավիճակը։ Ինչ ունենք Պետական ինստիտուտների անկենդանությունը, հանրության տոտալ անտեղյակությունը և ընդդիմադիր համակարգերի անադեկվատությունը բերել են այն պահին, որ մենք շուտով կարող ենք АНР (Армянская народная республика` ДНР, ЛНР-ի օրինակով) մուրալ, և չկա որևէ երաշխիք, որ ստանալու ենք։ Ո՞վ ...
Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը Խնդիր 1 Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի պատկերացնում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։ Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։ Սա խնդիր է, որը պետք է արագ ու գրագետ լուծել։ Խնդիր 2 Հարցը խաղաղության կամ այլ պայմանագրեր ստորագրել-չստորագրելու մեջ չէ։ Սխալ է նարատիվը, թե թուղթ ստորագրելը դավաճանություն է, չստորագրելը՝ հայրենասիրություն։ Այս հարցի շուրջ չպետք է բաժանվել հակադիր ճամբարների։...
Հինգ նախագահները և Վեհափառը պարտավոր են հիշել 100 տարի առաջվա մեր պատմության դասերը Այսօրվա իրավիճակի համար սթափ գնահատականներ տալու և հնարավորինս լայն, միասնական օրակարգ ձևակերպելու համար, իհարկե, ողջունելի են ՀՀ նախկին երեք նախագահների և Արցախի երկու նախագահների հանդիպումները, Վեհափառի «քավորությամբ»: Սակայն առավել իրատես պատկերացումներ կազմելու համար լավ կլիներ նաև, որ վերը նշված մեր գործիչները կրկին հիշեին մեր 100 տարի առաջվա պատմության դասերը, որպեսզի գոնե այս անգամ սխալ որոշումներ չկայա...
Կամ պետական մտածողություն, կամ՝ Ալիև Երբ երկրի գործող ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, իսկ զենք ինքը չի կարողանում բերել, նշանակում է, որ մենք բոլորս այս պահին կախված ենք բացառապես Ի. Ալիևի որոշումներից։ Մենք այս պահին պետություն ենք, որը չգիտի իր անելիքը։ Այս իրավիճակը շեշտակի բարձրացնում է պատերազմի, նոր աղետի ռիսկը։ Լուծում. Երկրին պետք են փոփոխություններ Ի՞նչ անել. եթե մի կողմ ենք դնում չորեքթաթ հանձնվելու կամ մինչև վերջին հայը...
Հարցեր ու պատասխաններ՝ իրավիճակի վերաբերյալ Հարց 1 Ի ՞նչ է լինում, և ի՞նչ է պետք անել, երբ երկրի ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, և մյուս կողմից էլ՝ չի կարողանում զենք ձեռք բերել։ Անմիջապես հանդես է գալիս քաղաքական ընդդիմությունը՝ իր այլընտրանքային-պրագմատիկ կոնցեպտով, սկսում է կոնսուլտացիաներ՝ հանրային լայն շրջանակների հետ, անում է լրամշակումներ, շտկումներ։ Սկսում է կոնսուլտացիաներ և աշխատանքային կոնտակտներ խորհրդարանական մեծամասնության ...
Որևէ մեկը չպետք է զգա, որ ինքը մենակ է Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի։ Այն, որ ընդհանուր իրավասության դատարանի հանրահայտ դատավորը կարող էր մեկ շաբաթ ազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կալանավորման ապօրինի որոշում կայացնել, որևէ մեկին չզարմացրեց։ Բոլորն են ճանաչում դատավորին, և գիտեն, որ այս դեպքում նույնիսկ իշխանության հրահանգ անհրաժեշտ չէ, ամեն ինչ արվում ...
Ինչպես դուրս գալ այս փակ շրջանից Որքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´ ընդդիմություն, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան։Ընդդիմություն լինում է քաղաքական դաշտի, քաղաքական պրոցեսների, քաղաքական բանավեճի պայմաններում։Այսօրվա Հայաստանի պայմաններում ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել. փլուզվող պետություն, աննկարագրելի թվով զոհեր, Արցախի կորստի նախաշեմ, անհեռանկար և հուսահատ հասարակություն, թշնամու կողմից նոր ...
Ունենալ կամք՝ վերանայելու բովանդակությունը Երկրի բոլոր առողջ անհատների, ուժերի առջև սուր խնդիր է դրված՝ ունենալ կամք և գիտակցում՝ վերանայելու կարևոր հարցերի շուրջ մոտեցումները՝ պայքարի բովանդակության, ձևակերպումների, արտաքին և ներքին նոր իրականության ընկալման։ Սկսում եմ հոդվածների համառոտ շարք՝ առաջարկելով վերանայել մի շարք քարացած պատկերացումներ։Զգուշացեք, պետությունը փլվում է Միայն վերջին օրերի իրադարձությունները հերիք են՝ հասկանալու, որ տեղի է ունենում պետությա...
Գրառում՝ մահափորձից առաջ Նախօրեին Մոսկվայի մատույցներում պայթեցվել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ինչի հետևանքով երիտասարդ կինը մահացել է: Ամենայն հավանականությամբ, ռումբը նախատեսված էր եղել հենց Դուգինի համար, որը միայն վերջին պահին է փոխել մեքենան։ Ալեքսանդր Դուգինը պահպանողական ուղղվածության հայտնի փիլիսոփա է, որին արևմտյան մամուլում անվանում են «русский мир»-ի գլխավոր գաղափարախոս: Ժամանակակից Ռուսաստանի հիմնական գաղափարախոսնե...
Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում։ Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով և սահմռկեցուցիչ վթարներով։ Սա ունի երկու խորքային պատճառ։ Նախ՝ մենք չենք կարողանում փակել պատերազմի էջը։ Դա հնարավոր է միայն նոր իշխանության ձևավորման և երկրում նոր մթնոլորտի հաստատման դեպքում։ Պատճառներից ե...
Թեհրան-22 Թեհրանն ունի աշխարհի ընթացքի վրա ազդելու մեծ պատմություն։ Բայց եթե 1943-ին Թեհրանն ավելի շատ հանդիպման վայր էր, ապա այսօր՝ ազդեցիկ ձայնի փայատեր։Ռուսաստանի նախագահն այս պատմական օրերին իր այցով Թեհրան և կարևորագույն օրակարգերի հայտարարմամբ ընդգծեց և միտումնավոր բարձրացրեց Թեհրանի դերը տարածաշրջանային և ավելի խոշոր մասշտաբների հարցերում։ Պուտին-Էրդողան հանդիպումը Թեհրանում նույնպես Իրանի Իսլամական հանրապետության դերակատարմ...
Արդարադատությունը վերածվում է դ-ր Մենգելեի Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա։ Մեքենան գործում է գրեթե անխափան։ Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարևոր չէ, թե ի´նչ արարքի համար են կալանավորում, որո´նք են անազատության մեջ պահելու հիմքերը, ինչպիսի´ն է կալանքի տակ հայտնված անձի առողջական վիճակը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։ Այս պահին քաղաքական պատվերի շրջանակներում են Նարեկ Մանթա...
Համատեղ ապագայի նախագիծ Երասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն։ Նիկոլը խնդրի առանցքն է, բայց ոչ՝ բուն խնդիրը։Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք նման անտագոնիզմի պայմաններում պետության փլուզումը ...
Ո՞վ է տերը մեր երկրի Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։ Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։ Նույնիսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցն է անտեր։Հանրային, զանգվածային սոցիալական օրակարգերն անտեր են....
Այն, ինչ գրված չէ որևէ Սահմանադրության մեջ Ոչ մի սահմանադրություն չէր կարող հաշվի առնել այսօրվա Հայաստանի վիճակը, որպեսզի լուծումներ և ելքեր տար։Սահմանադրությունը տալիս է տեխնիկական ուղիներ, բայց չկա որևէ սահմանադրություն, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ պետությունը մատնվում է ինքնահոսի, թե ինչ է լինում այն դեպքերում, երբ. - Ժողովուրդը հայտնվում է խոր բարոյալքման մեջ- Իշխանությունը կազմված է մեկ մարդուց, որը յուրացնում է բոլոր հավասարակշռող ինստիտուտները՝ ...
Ո´ր դեպքում հասարակությունը կընտրի նոր իշխանություն ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։Փողոցային ակցիաների ինտենսիվության անկումը համարվեց ճիշտ պահ՝ ԱԺ-ում ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար։ Սա ոչ միայն անիմաստ էր՝ որպես քաղաքական քայլ, այլև ստեղծեց խորհրդարանական ճգնաժամ։ Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում դա հանգուցալուծվում է նոր խորհրդարանի ...