Ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է

Հայաստանը գտնվում է կարեւոր բարեփոխումների փուլում, եւ ԱՄՆ ՄԶԳ հետ գործակցության խորացումը մեծ նշանակություն ունի: Մենք ունենք բաց գործընկերային հարաբերություններ՝ եւ´ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, եւ´ USAID-ի հետ:

Մենք չափազանց շահագրգռված ենք այդ համագործակցության մեջ: Առաջնահերթությունները շատ են՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, սնանկացում, դատական համակարգ, ոռոգման համակարգի ռեֆորմ, առողջապահության ապահովագրում, տեսչական մարմիններին տեխնիկական եւ ինստիտուցիոնալ աջակցություն, թվային օրակարգ, գյուղատնտեսություն, տարածքային կառավարում, ռեգիոնալ եւ կենտրոնական մարմինների իրավունքների բալանսավորում, հարկային, մաքսային վարչարարություն, սոցիալական հասցեականություն, վարչական ռեգիստր եւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն:

Չի գալու մի պահ, որ մենք օրակարգում խնդիր չունենանք, բայց հիմա հետաքրքիր, ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է:

Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ

Այս թեմայով