Հարսանիքները մարդկանց կյանք են խլում

«Վարչապետին, հոքիմներին, գործադիր մարմնի ներկայացուցիչներին արգելվելու է մասնակցել հարսանիքներին: Այն օրը, երբ չայխանաների մոտ տեսնեմ պետական պաշտոնյաների ավտոմեքենաները, դրանց տերերն անմիջապես կազատվեն աշխատանքից եւ կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Հարսանեկան արարողությունները եւ խնջույքները կընթանան առանց պետական պաշտոնյաների: Վարչապետը քիթը ցցած, իր բոլոր տեղակալներով մտնում է հարսանյաց սրահ եւ բոլորը ոտքի են կանգնում... Անխիղճ, այդ փողով գնիր քսան կիլոգրամ միս, ներկ, նորոգիր կարիքավորներից մեկի տունը, նրանց համար հեռուստացույց գնիր: 

Հասարակ մարդը, որն աշխատավարձ է ստանում բյուջեից, կարող է հասնել նրան, որ ինքնասպանություն գործի: Ինչո՞ւ: Դե քանի որ այլ ելք չունի: Աղքատը բժշկի չի գնում, պարտքերի մեջ է թաթախվում, որ աղջիկների հարսանիքն անի: Նա պետք է տոննաներով փլավ եփի, կահույք գնի, ամեն ինչ գնի: Մենք փորձեցինք քարոզի օգնությամբ փոխել իրավիճակը՝ չի ստացվում: Ո՞մ են պետք այդ հարսանիքները: 

Եթե կանոնակարգենք հարսանիքները, ապա արդարություն կհաստատվի եւ բոլորը հարսանիքները նույն կերպ կանեն: Եթե որեւէ ղեկավար, խոքիմ, դատախազ, հարկայինի աշխատող խախտի ընդունված նորմը, կտեսնեք, նույն օրը նա կլինի բանտում: Կհարցնեք, թե ինչո՞ւ: Որտե՞ղ է նախարարը կամ փոխվարչապետն այսքան բարձր աշխատավարձ ստանում, որտե՞ղ են այդքան աշխատավարձ ստանում, որ նման հարսանիքներ են անում: Սա սովորական գողություն է:

110 - 120 հոգի: Վերջ: Հատուկ դեպքերում հատուկ հանձնաժողովը կթույլատրի 150 հոգանոց հարսանիքները: Ոչ մի տեղ այլ հարսանիքներ չեն լինի: Հարսանիքները երիտասարդների ուրախության համար են: Ես ստիպված եմ նման հրամանագիր արձակել: Հարսանեկան արարողությունները կանցկացվեն ժամը 13-ից 14-ը»:

Շովքաթ Միրզիյոեւ

Ուզբեկստանի նախագահ

Այս թեմայով