Ռուսաստանը պետք է մի կողմ քաշվի

Ռուսաստանը պետք է մի կողմ քաշվի

«Ինչ ենք մենք անելու: Մենք կտեսնենք, թե ինչպես է Ռուսաստանը պատասխանում մեր քայլերին: Այն, ինչ արեց Ռուսաստանը Սոլսբերիում սարսափելի եւ դաժան գործողություն էր: Մենք համապատասխան պատասխան տվեցինք: Անկեղծ ասած, Ռուսաստանը պետք է ձայնը կտրի եւ մի կողմ քաշվի: Եթե Մոսկվան պատասխանի դիվանագետների արտաքսմանը, ապա մենք դա հաշվի կառնենք:

ԳՌՈՒ-ի նախկին գնդապետի թունավորումը, սպանությունը բանականությունից դուրս գործողություն էր: Ռուսաստանը Սիրիայում օգտագործում է մասնավոր ռազմական ընկերություններին՝ իր պատասխանատվության չափը նվազեցնելու համար: Այդ երկիրը նաեւ հեղաշրջման փորձ է արել Չեռնոգորիայում 2016-ին:

Սոլսբերիում տեղի ունեցածից հետո մենք ստիպված հազարավոր բրիտանացի զինվորականների հատուկ պատվաստանյութեր ենք ներարկելու՝ նրանց սիբիրյան խոցից պաշտպանելու համար: Մենք հսկայական միջոցներ ենք հատկացնելու ժամանակակից քիմիական զենքերից պաշտպանվելու համար»:

Գեվին Ուիլյամսոն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

 

 

Այս թեմայով