Պաշտպանական արդյունաբերության զարգացումը տնտեսության առաջընթացի գերակայություններից է

«Պաշտպանական արդյունաբերության բնագավառում նորարարական ու բարձր տեխնոլոգիական մշակումները վերջին տարիներին առանձնահատուկ տեղ են գրավել Հայաստանի գիտության և արդյունաբերության զարգացման գործում: Կարճ ժամանակահատվածում մշակվել և Զինված ուժերի սպառազինությունը համալրել են ռազմական նշանակության արտադրանքի ժամանակակից նմուշներ, որոնից մի մասին կարող եք ծանոթանալ այս ցուցահանդեսի տաղավարներում:

Ընդունվել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիր, որի գլխավոր նպատակը մասնագիտական սպառազինության և ռազմական տեխնիկայի, բարձր տեխնոլոգիական նմուշների արտադրության մեջ ներդնելն ու արտասահմանյան շուկաներ դուրս գալն է: 

Հույս ունենք, որ Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» ցուցահանդեսը մեր երկրների զինվորականների, գիտական ու գործարար շրջանակների միջև արդյունավետ երկխոսության հարթակ կհանդիսանա միջազգային համագործակցության հետագա ընդլայնման համար»:

Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար

Այս թեմայով