Ալիեւի վարչակազմն ամենակոռումպացվածն ու բռնապետականն է տարածաշրջանում

Ալիեւի վարչակազմն ամենակոռումպացվածն ու բռնապետականն է տարածաշրջանում

Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին Արեւմուտքը մոռանում է Պուտինի մոլուցքի պատճառով, սակայն Ալիեւի վարչակազմն ամենակոռումպացվածն ու բռնապետականն է տարածաշրջանում։ Այս մասին Foreign Policy հանդեսում տպագրված հոդվածում նշում են Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը եւ պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Քրամերը:

Նրանց խոսքով՝ ադրբեջանական այդ ընտրությունները ոչ մի դեպքում չի կարելի իրական ընտրություններ անվանել․ «Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի եւ Բելառուսի, ԱՄՆ-ն երբեք Բաքվի դեմ պատժամիջոցների մեխանիզմ չի կիրառել»։

Հեղինակների կարծիքով՝ սրա պատճառն այն է, որ Ադրբեջանն էներգակիրների մեծ պաշարներ ունի եւ Աֆղանստանում տեղակայված ամերիկյան ուժերի մատակարարման հյուսիսային ուղու կարեւորագույն հատվածն է: Բայց, «լռակյաց» դիվանագիտությունը, նրանց համոզմամբ, տապալվել է։ «Ալիեւին երկար տարիներ շարունակ «անցաթուղթ» տրամադրելով՝ ԱՄՆ կառավարությունը ոչ մի օգուտ չի տվել Ադրբեջանի ժողովրդին կամ ԱՄՆ շահերին տարածաշրջանում։ Միացյալ Նահանգներն ու մյուս արեւմտյան երկրներ նպաստել են Ադրբեջանի ներքին քաղաքականությանը՝ ոչնչացնելով ժողովրդավարական էվոլյուցիայի, մարդու իրավունքների եւ կրոնի ազատության խթանման, ինչպես նաեւ կոռուպցիայի վերացման եւ Միացյալ Նահանգների հետ իրական ռազմավարական գործընկերության հաստատման բոլոր հույսերը»,-գրում են հոդվածի հեղինակները։

Կոզլարիչը եւ Քրամերը նշում են, որ ԱՄՆ-ն ոչ միայն ոչ մի պատժամիջոց չի կիրառել Ադրբեջանի դեմ մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված, այլ նաեւ Բաքուն կարողացել է խուսափել պատժամիջոցներից Մագնիտսկիի ակտի շրջանակներում։

Ապրիլի 11-ի ընտրությունները եւ լուրջ ընդդիմության ճնշումները երկրի համար վերջին կաթիլը կդառնան։ «Այս քայլերը ցույց տվեցին, որ երկու տասնամյակի ընթացքում Ադրբեջանում տիրող շարադան (հանելուկը) վնաս է հասցրել ադրբեջանական ժողովրդին ու երկրի միջազգային հեղինակությանը»,-գրում են նրանք՝ հիշեցնելով խոսքի ազատության հարձակումները երկրում։

Չնայած տնտեսական բարեփոխումների հռետորաբանությանը՝ Ադրբեջանը խորհրդային տիպի տնտեսություն է, որտեղ գերակշռում են պետական կամ օլիգարխներին պատկանող ընկերությունները։

Կոզլարիչը եւ Քրամերը նաեւ հիշեցնում են, որ նախընտրական շրջանում Ալիեւի կառավարությունը նաեւ Հայաստանի հետ պատերազմի կոչեր էր հնչեցնում: «Լայնածավալ զորավարժություններ անցկացնելով եւ Երեւանը որպես Ադրբեջանի մաս որակելով` իշխանությունները նպատակ ունեն երկրի քաղաքացիներին միավորել ազգայնական դրոշի ներքո: Դա այն նույն մարտավարությունն է, որ կիրառում է Ռուսաստանի նախագահը` ռազմական միջամտության դիմելով Ուկրաինայում եւ Սիրիայում», - գրում են հոդվածի հեղինակները»:

Այս թեմայով