ՀՀԿ-ն իր իսկ դրած թակարդում հայտնվեց․ քաղաքական կուսակցությունները ջախջախվեցին

Ոչ միայն ես, այլև ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ նրանք, ովքեր եկան իշխանության, առանձնապես չէին հավատում, որ կարող են այսպես հեշտ գալ իշխանության, և շատ հեշտ կլինեն փոփոխություններ ներքևից: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ասել, որ սրա համար չկային նախապայմաններ, բացարձակ սխալ է, որովհետև գործող համակարգն իրեն լրիվ սպառել էր: Դա թղթից տնակ էր, որ պետք է փլվեր: Այստեղ կար երկու տարբերակ. կամ իշխանությունը վերևից կսկսեր փոփոխությունները, որոնք հանգիստ կարելի էր անել, կամ կլիներ ֆորսմաժորային իրավիճակ: Ես ուրախ եմ, որ այս դեպքում իմ կանխատեսումը չիրականացավ, որովհետև ես ավելի վատ տարբերակ էի կանխատեսում»,- ասաց նա:

Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ վերջին ժամանակներս իշխանությունը անընդհատ զինված խմբեր, ահաբեկչության նախապատրաստման փորձեր էր բացահայտում, որ ուզում են բռնի տապալել իշխանությունը. «Որտեղ էր ճշմարտությունը, որտեղ էր սուտը, ես չգիտեմ, բայց հնարավոր չէր երկրում անընդհատ լիներ զենքով իշխանություն փոխելու ցանկություն: Նշանակում է՝ լուրջ խնդիր կար երկրում»,- ընդգծեց նա:

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

1in.am

Այս թեմայով