Փաշինյանը ճիշտ էր, կեցցե Մանեն

Կառավարության հայտնի նիստը, որտեղ քննարկվում էր Պարտադիր կուտակային համակագին վերաբերող հարցը, Հայաստանի քաղաքական մշակույթում նոր էջ է բացել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը հետևյալն էր՝ գնալ ոչպոպուլյար, բայց պետության շահի տեսակետից ճիշտ ճանապարհով, կամ գնալ լայն զանգվածներին հաճելի, բայց՝ պետական շահը վտանգող սցենարով։ Փաշինյանն ընտրեց առաջին տարբերակը, և իր այսօրվա բարձր հանրային աջակցությունն օգտագործեց դժվար, ցավոտ, բայց ճիշտ քայլի համար։

Սոցապ նախարար Մանե Թանդիլյանը ավելի վաղ արտահայտվել էր լուծման այլ տարբերակի օգտին։ Այն է՝ մեկ տարով հետաձգել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող դրույթը։
Մենք կարծում ենք, որ ցավոտ և դժվար որոշումների հետաձգումների մոտեցումը ճիշտ չէ։ Դա կստեղծի նախադեպ՝ մյուս դժվար հարցերի պարագայում ևս լուծումները անորոշ ապագային թողնելու համար։

Հանրային աջակցություն ունեցող կառավարությունները նման ճանապարհով չպետք է գնան։

Կառավարության որոշումից հետո Մանե Թանդիլյանի հրաժարականը մենք համարում ենք քաղաքական արժանապատվության և քաղաքացիական ճիշտ քայլ։ Սկզբունքային տարաձայնությունների դեպքում հրաժարականները ուղղված են քաղաքական համակարգի առողջացմանը, պետության ժողովրդավարության մակարադակի բարձրացմանը։ Սա քայլ էր, որն ուղղված էր մեր երկրում տեսակետի և կարծիքի ինստիտուտի վերականգնմանը։

Երբեք որևէ հրաժարականից չպետք է վախենալ։ Հնչող տեսակետները, թե սա կբերի կառավարական ճգնաժամի՝ բացարձակ հիմնազուրկ են։ Պետության և հասարակության համար շատ վելի վտանգավոր է տասնամյակներով ձևավորված ավանդույթը, երբ կառավարության անդամները բազմաթիվ տապալումներից ու անօրինականություններից հետո կառչած էին մնում իրենց պաշտոններից։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով