Հերթական դասընթացը՝ այս անգամ Երեւանում

Հերթական դասընթացը՝ այս անգամ Երեւանում

«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի հերթական դասընթացը տեղի ունեցավ Երեւանում՝ հունիսի 29-30-ին: Դասընթացի մասնակիցներին «Այլընտրանքային նախագծեր խումբ» հկ-ի նախագահ Էլինար Վարդանյանը ներկայացրեց իրավական տեխնիկային տիրապետելու, օրենսդրական հստակ փոփոխություն կամ նոր առաջարկ ներկայացնելու, այդ առաջարկները ԱԺ օրակարգում ընդգրկելու վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ:

Ստեփան Մարգարյանը ներկայացրեց այն օրինակները, որի ժամանակ հկ-ներն ակտիվ մասնակցություն են ունեցել այս կամ այն օրինագծի մշակման աշխատանքներին: Դասընթացը ընթացավ մտքերի ակտիվ փոխանակման, շահագրգիռ քննարկման ձեւաչափով:

Դասընթացին մասնակցած ՔՀԿ ներկայացուցիչները, իրենց իսկ բնորոշմամբ, ստացան հստակ, մատչելի եւ կիրառական տեղեկատվություն, որն իրենց կօգնի հետագայում սեփական օրենսդրական առաջարկներն ԱԺ ներկայացնել գրագետ եւ ամբողջական փաթեթով:

Դասընթացը մասնակիցների համար կարողությունների զարգացման կարեւոր հնարավորություն էր։

Գործնական աշխատանքի ընթացքում էլ ամրապնդվեցին ձեռքբերված հմտությունները:

Մասնակիցները, որպես օրինակ, ներկայացրեցին կամավորական աշխատանքը աշխատանքային ստաժ դիտարկելու ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ կատարելու հաջորդական քայլերը եւ այն գործիքները, որոնք հնարավորություն կտան նախագիծը հասցնել հասցեատիրոջը: Գործնական աշխատանքը հնարավորություն կտա հետագայում տեսական գիտելիքները հեշտությամբ կիրառել պրակտիկայում:

Հիշեցնենք, որ դասընթացը կազմակերպվել էր «Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ անհատներին ներկայացնել օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները, որոնցով նրանք կարող են մասնակցել օրենքների ստեղծման աշխատանքին, աջակցել իրենց հետաքրքրող ոլորտների կատարելագործմանը, նպաստել բոլորիս համար մշակվող օրենքների բովանդակության ստեղծմանը, ինչպես նաեւ նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ։

Ավելացնենք, այս ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում:

 

Այս թեմայով