Խոստացան օրենքի դիկտատուրա, բախվեցինք տգետի դիկտատուրային
Երեւանից հեռու չլինեի, այսօր կլինեի կանաչ տարածքը պաշտպանող ֆիզգորոդոկցիների կողքին, որոնք այսօր բախվեցին նիկոլյան Հայաստանի հետ։
Այդ երկրում ոստիկանները կանաչ տարածքի պահպանման համար փողոց դուրս եկած կիրթ, այս երկրի կայացման համար ավանդ ունեցող մարդկանց, այդ թվում կանանց հարվածում են, քաշքշում, ոստիկանների բառապաշարով ասած՝ կանդալում, արունլվիկ անում, փռում ասֆալտին ու բերման ենթարկում։
Դժվար է նայել այդ կադրերը եւ չքա...
Որքան Քյարամյանն արի է, այնքան նիկոլը՝ վարչապետ
Արցախի Հանրապետության իշխանությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, իսկ այժմ քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանին պարգեւատրել է Արիության մեդալով:
նիկոլն ու արայիկը պարգեւատրում են, արիի կոչում են տալիս Քյարամյանին։ Գնահատեցի՞ք, թե ուր ենք հասել։ Սա շարունակական ծաղրանք է մեր պետականությանը, մեր իսկական հերոսներին: Մնում է մեր իսկական հերոսներին, որոնց մարմինն ամփոփված է Եռաբլուրում,...
Անկեղծ հարցադրում
Մի հարց եմ ուզում դնել քննարկման. Ինչո՞ւ բժշկական հանրությունը չի համախմբվում ու պաշտպանում իրենց հարգված գործընկերոջը՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Կոնկրետ հարց. ինչո՞ւ հազարավոր բուժաշխատողներ սպիտակ խալաթները հագած չեն կանգնում դատախազության կամ դատարանների դիմաց։ Կասեք՝ հայտարարություն են արել։ Դա ձեւական, պասիվ մի քայլ է: Ի դեպ, դա էլ է շատ դժվար ստացվում։
Արմեն Չարչյանը ոչ մի վատ բան չի արել. բոլորը գիտեն, ավելին՝ կոչ...
Մենք ընտրեցինք պարտությունը
Նիկոլն ամենալկտի եւ ստոր ձեւով կեղծել է ընտրությունների արդյունքները: Այս մասին են վկայում զինվորների մասնակցությամբ խայտառակ քվեարկության կադրերը, այս մասին են վկայում բազմաթիվ մարդկանց պատմածները տեղամասերում մեծ թվով անծանոթ ընտրողների առկայության մասին, այս մասին են վկայում վարչական ռեսուրսի ամենաբիրտ գործադրումը, բայց որքան էլ տարօրինակ հնչի, այստեղ ամենագլխավոր հարցը սա չէ, այլ այն, որ այնուամենայնիվ, մեր կողքին ապր...
Ո՞վ կլինի Հայաստանի 4-րդ ղեկավարը
Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց հանդեպ հասարակության մեջ վերաբերմունքը հակասական է։ Նրանք բոլորն էլ ունեցել են թե´ լուրջ հաջողություններ, թե´ էական բացթողումներ, և աղքատ երկրում միշտ գեներացվել են նրանց հանդեպ դժգոհություններ։ Բայց նրանք չեն եղել արկածախնդիրներ, և Հայաստանը նրանց օրոք չի պարտվել։ Իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, նրանք եղել են իրական երկրի իրական ղեկավարները։ 2018-...
Երեւանը պետք է դառնա Սյունիքի պաշտպանության թիկունք
Մեղրիում նիկոլին դիմավորեցին բողոքի գործողություններով՝ նիկոլ թուրք եւ նիկոլ դավաճան չընդհատվող վանկարկումներով
Պարտության խորհրդանիշը Մեղրիում քայլում է, տեղաշարժվում է անվտանգության ուժերի օգնությամբ, գողեգող, գողի, ավազակի նման։ Սյունեցիները պայքարում են Հայաստանի ներկայի եւ ապագայի համար։ Եւ հիմա, եթե Երեւանում քաղաքական ուժերը չկազմակերպեն բողոքի հուժկու գործողություններ, ապա դա կնշանակի, որ առաջնորդվում են նիկոլի օ...
Հեռացեք. Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն
Ընթերցեցի ՀՀ պաշտպանության նախարարության շուրջ այս օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը, որը մի պարզ եւ տրամաբանական հարցադրում է անում՝ ինչո՞ւ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է։ Ինչո՞ւ ոչ կառավարության շենք։Իսկապես, ինչո՞ւ ոչ այնտեղ, որտեղ կայացվում են քաղաքական որոշումներ, որտեղ նստած են մարդիկ, որոնք իրենց քայլերով մեր երկիր պատերազմ բերեցին...
Կառավարիչների անգործությունը միացրել է մահվան հոսքագծերը
«Կորոնավիրուսից այսօր մահեցել է ութ պացիենտ», «կորոնավիրուսից այսօր մահացել է հինգ պացիենտ», «ավտովթարից այսօր մահացել է երեք հոգի»: Մեր աչքը, մեր ականջը սովորում է այս լրահոսին, մենք դադարում ենք դիմադրել, դադարում ենք մտածել, հասկանալ պատճառները, փորձել փոխել իրավիճակը: Կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցում է հազարը, ավտովթարներից 2019-ին զոհվել է 341, իսկ այս տարվա առաջին կեսին 122 ...
Քծնանք, անվստահություն, ներքին վախեր
Կազմաքանդվող բոլոր իշխանությունները բարքերի առումով ունեն նկատելի ընդհանրություններ. որ երկրի, որ հասարակության մասին էլ խոսք գնա։
Մի քանի բնութագրիչներ կան՝ տոտալ անվստահությունը, անամոթ քծնանքը, կամակատար, բայց ոչ կարող անձանց կարևոր պաշտոնների նշանակելը և այլն։ Սրանք բոլորը վկայում են իշխանության համակարգային խնդիրների և կազմաքանդվելու մեծ ռիսկերի մասին։
Այդ մթնոլորտում բարձրաստիճան պաշտոնյաները տապալելով իրենց ֆունկ...