Կրկին դիմում եմ գեներալներին

Պարոնայք գեներալներ, կրկին դիմում եմ ձեզ, և կրկին դիմում եմ նույն կոչով։ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներն իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, դրան զուգահեռ իշխանությունները ոստիկանական ահռելի ուժեր են կուտակում տարածքում։

Այստեղ հավաքված են մարդիկ են, որ ապացուցել են, որ կանգնած են բանակի կողքին, հավաքված են մեր քույրերն ու եղբայրները, որ ապացուցել են, որ կանգնած են Ձեր կողքին և սատարում են Ձեզ։

Պարոնայք գեներալներ, կրկին դիմում եմ Ձեզ, վերահաստատեք ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը, վերահաստատեք, որ ժողովրդի հետ եք, վերահաստատեք, որ Ձեր նախազգուշացումը միայն բառեր չեն, այլ՝ հայկական բանակի հրամանատարների խոսք, զգուշացում բոլոր քաղաքական ավանտյուրիստներին, որ հանկարծ մտքներով չանցնի մարդկանց հանդեպ ուժ կիրառելու վտանգավոր որոշում կայացնել։

Մենք ապացուցել ենք, որ Ձեր կողքին ենք, հիմա հերթը Ձերն է։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով