Հայաստան՝ 2018-2022-2027
նախագիծը խնդիր է դնում բարձրացնել մեր պետության
ամենացավոտ և ամենախորքային հարցերը և սառը հաշվարկների վրա մշակել զարգացման
սցենարներ։ Ապրիլից սկսվող՝ մեկ միջանկյալ կանգառով այս ճանապարհը Հայաստանի
համար վճռորոշ է։ Առաջիկա 10 տարիների օրակարգը պետք է համարժեք լինի
մարտահրավերներին և ժամանակակից աշխարհի զարգացման միտումներին։ Օրակարգ և
լուծումներ՝ սա է այս նախագծի հիմնական խնդիրը։
«100 տարվա հետևություններ»
2018-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Այս ծրագիրը նպատակ է
դնում՝ ուսումնասիրել Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում 100 տարվա ընթացքում տեղի
ունեցած փոփոխությունները և դրանց հիման վրա անել հետևություններ՝ ապագայի համար։