«Այլընտրանքային նախագծեր խումբը» հասարակական կառույց է, որի անդամները ներկայացնում են հանրային կյանքի տարբեր ոլորտներ՝ տնտեսություն, իրավունք, քաղաքականություն, կրթություն և այլն։ Ունենալով զգալի փորձ և ներգրավված չլինելով ներկայիս պետական կառավարման համակարգում, լավ տեսնելով այսօրվա Հայաստանում իրական այլընտրանքային գաղափարների և նախագծերի անհրաժեշտությունը` խմբի անդամները գիտակցում են պատասխանատվությունը պետության հանդեպ և նախաձեռնել են այս ձևաչափը՝ մշակելու և առաջարկելու ցավոտ ու կարևոր խնդիրների շուրջ սեփական, այլընտրանքային լուծումները։

Խումբն իր առաջարկները, մտահոգությունները, մտավախությունները, լուծման սեփական տարբերակները ներկայացնելու է կառավարությանը, քաղաքական ուժերին, հասարակությանը, ակտիվ աշխատելու է միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների գործընկեր կառույցների հետ։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» մշտապես աշխատելու է նոր անհատների, դեմքերի, ոլորտային մասնագետների, գործիչների հետ, որոնց ձայնը ներկա քաղաքական իրականության պայմաններում լսելի չէ։ Քաղաքական կոռեկտությունը և կարևոր թեմաների շուրջ բազմակողմանի քննարկում ապահովելու ունակությունը լինելու են համագործակցության կարևոր պայմաններից։