«Օրենսդրական այլընտրանքը» Գորիսում
«Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ-ի կողմից, «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանակներում իրականցվում են դասընթացներ, որի նպատակն է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ անհատներին ներկայացնել օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները, որոնցով նրանք կարող են մասնակցել օրենքների ստեղծման աշխատանքին, աջակցել իրենց հետաքրքրող ոլորտների կատարելագործմանը, նպաստել բոլորիս համար մշակվող օրենքների բովանդակության ստեղծմանը, ինչպես նաեւ նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ։
Դասընթացներ արդեն կայացել էին Վանաձորում, Երեւանում, Գյումրիում: Այս անգամ՝ հուլիսի 27-28-ին դասընթացը կայացավ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
«Այլընտրանքային նախագծեր խումբ» հկ-ի նախագահ Էլինար Վարդանյանը ներկայացրեց իրավական տեխնիկային տիրապետելու, օրենսդրական փոփոխություն կամ նոր առաջարկ ներկայացնելու առանձնահատկությունները, եւ այդ առաջարկները ԱԺ օրակարգում ընդգրկելու վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ: Անցկացվեցին նաեւ գործնական պարապմունքներ:
Դասընթացին մասնակցած ՔՀԿ ներկայացուցիչները բազմաթիվ հարցերի միջոցով ավելի խորամուխ եղան մատուցվող նյութի մեջ, ստացան կիրառական տեղեկատվություն, որը կնպաստի անհրաժեշտության դեպքում սեփական օրենսդրական առաջարկներն ԱԺ ներկայացնեն առավել գրագետ եւ ամբողջական:
Այս ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում: