«Օրենսդրական գործընթաց» դասընթաց
Օրենսդրական առաջարկներ ներկայացնելը, խորհրդարանում մշակվող օրենքների նախագծերին մասնակցելը, լիարժեք օրենսդրական նախագծեր կազմելը և դրանց ընթացքին հետևելը ձեզ թվում է բարդ և հասանելի միայն խորհրդարանականներին ու կառավարությա՞նը։ Ամենևին...
«Այլընտրանքային Նախագծեր Խումբ» ՀԿ-ն սկսել է «Օրենսդրական այլընտրանք» ծրագիրը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և անհատներին ներկայացնելու օրենքով սահմանված բոլոր ձևերը, որոնցով նրանք կարող են մասնակցել օրենքների ստեղծման աշխատանքին, աջակցել իրենց հետաքրքրող ոլորտների կատարելագործմանը, նպաստել բոլորիս համար մշակվող օրենքների բովանդակության ստեղծմանը։
Հրավիրում ենք ՔՀԿ ներկայացուցիչներին դիմելու «Օրենսդրական գործընթաց» դասընթացին, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն իրավական տեխնիկային տիրապետելու, օրենսդրական հստակ փոփոխություն կամ նոր առաջարկ ներկայացնելու, այդ առաջարկները խորհրդարանային օրակարգում ընդգրկելու վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ:
Արդյունքում դասընթացին մասնակցած ՔՀԿ ներկայացուցիչները կստանան հստակ, մատչելի և կիրառական տեղեկատվություն, որն իրենց կօգնի հետագայում սեփական օրենսդրական առաջարկներն ԱԺ ներկայացնել գրագետ և ամբողջական փաթեթով։ ՔՀԿ-ների աշխատանքը կդառնա ավելի նպատակային, կմեծանա նրանց ազդեցությունը ԱԺ-ում քննարկվող հարցերի վրա, կփոխվի Քաղաքացիական հասարակություն- Ազգային ժողով փոխգործակցության որակը։
Դասընթացը տեղի է ունենալու՝
- Հունիսի 22-23-ին, ժամը 11:00-17:00,
Վանաձորում, Արգիշտի հյուրանոցում, Բաթումի փող. 1,
- Հունիսի 29-30-ին, ժամը 10:00-17:00
Երևանում, Անի պլազա հյուրանոցում, Սայաթ-Նովա պող․ 19,
- Գյումրիում կազմակերպվելիք դասընթացի օրերը կհայտարարվեն շուտով,
-Գորիսում կազմակերպվելիք դասընթացի օրերը եւս կհայտարարվեն շուտով
Դասընթացին մասնակցելու համար լրացրեք հայտի ձևը և ուղարկեք այն [email protected] էլ. hասցեին մինչև հունիսի 20-ը:
Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի համակարգող Հրանտ Մարգարյանին, հեռ. +37491 222 027:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում:
Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն ««Այլընտրանքային նախագծեր» խումբ» փորձագիտական հասարակական կազմակերպության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: