Դասընթաց Վանաձորում ՔՀԿ-ների մասնակցությամբ

Դասընթաց Վանաձորում ՔՀԿ-ների մասնակցությամբ

«Այլընտրանքային Նախագծեր Խումբ» ՀԿ-ն իրականացնում է «Օրենսդրական այլընտրանք» ծրագիրը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և անհատներին ներկայացնելու օրենքով սահմանված բոլոր ձևերը, որոնցով նրանք կարող են մասնակցել օրենքների ստեղծման աշխատանքին, աջակցել իրենց հետաքրքրող ոլորտների կատարելագործմանը, նպաստել բոլորիս համար մշակվող օրենքների բովանդակության ստեղծմանը։

Հունիսի 22-23-ին Վանաձորում տեղի ունեցավ դասընթաց, որի ընթացքում մասնակիցների «Այլընտրանքային նախագծեր խումբ» հկ-ի նախագահ Էլինար Վարդանյանը ներկայացրեց իրավական տեխնիկային տիրապետելու, օրենսդրական հստակ փոփոխություն կամ նոր առաջարկ ներկայացնելու, այդ առաջարկները խորհրդարանային օրակարգում ընդգրկելու վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ:

Դասընթացի մասնակիցները իրենց հարցերն ուղղեցին «Այլընտրանքային Նախագծեր Խումբ» ՀԿ-ի ներկայացուցիչներ Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին, իսկ մինչ այդ նրանք մանրամասնորեն ներկայացրին թեման եւ օրինակներով մատչելի ձեւով ներկայացրին հարցը:

Արդյունքում դասընթացին մասնակցած ՔՀԿ ներկայացուցիչները ստացան հստակ, մատչելի և կիրառական տեղեկատվություն, որն իրենց կօգնի հետագայում սեփական օրենսդրական առաջարկներն ԱԺ ներկայացնել գրագետ և ամբողջական փաթեթով, քանի որ ոչ միայն ամրապնդվեցին նրանց գիտելիքները, այլ նաեւ կարողություններն այս ոլորտում։

Գործնական դասընթացի ընթացքում ամրապնդվեցին ձեռքբերված հմտությունները՝ բնապահպանական ոլորտի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու փորձնական աշխատանքում: Ինչպես նաեւ ամեն ինչ արվեց այդ ոլորտում նրանց կարողությունները զարգացնելու համար: 

Այս ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում:

Այս թեմայով