Սա է իրական Ադրբեջանը

Սա է իրական Ադրբեջանը

Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարը բավական էր, որ ողջ Ադրբեջանը գրեթե մեկ օր զրկվի էլէներգիայից, խմելու եւ ոռոգման ջրից:

Մենք, Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը տեսավ, որ այս ստվարաթղթե երկիրը կախում ունի Հայաստանի քթի տակ գտնվող եւ մեր դիրքերից հրաշալի երեւացող Մինգեչաուրի ջրամբարից:

Հայաստանի նկատմամբ մշտապես հոխորտացող, ռազմական շքերթներ անող եւ թանկարժեք զինտեխնիկա ցուցադրող, իր ժողովրդին կիսասոված թողած, Արցախը, ինչպես նաեւ ամբողջ Հայաստանը գրավելու գաղափարով իր ժողովրդին կերակրող Ալիեւների կլանը եւ նրանց ղեկավարած երկիրը մեկ օրում, ավելի ճիշտ, մի քանի վայրկյանում սնանկ դարձավ։ Պարզվեց՝ այդ երկիրն իրական չէ, այլ ստվարաթղթե:

Ես զինվորական չեմ, ես երկրապահ չեմ։ Իմ պարտքը հայրենիքին եղել է զինվորական ծառայությունը, բայց ես շատ կուզեի, որ որեւէ երկրապահ, ազատամարտիկ պարզ հայտարարեր, որ Արցախին վտանգ սպառնալու դեպքում, մեր խաղաղ բնակավայրերին ռազմական վտանգ սպառնալու դեպքում Մինգեչաուրի ողջ համակարգը ուղղակի հոդս կցնդի, իր հետ տանելով ադրբեջանական հզորության միֆը։ Թող ոչ ոք չկասկածի։

Բնությունը մեր փոխարեն մեսիջ ուղարկեց Ադրբեջանին։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով