Փաշինյանի առաջիկա լայվի դրույթներից 1. Ինձ մեղադրում են, որ իմ ստորագրած թղթով վտանգներ են առաջացել Կապանի օդանավակայանի համար՝ մոռանալով նշել, որ այդ համաձայնագրով մեզ են մնում «Զվարթնոց» օդանավակայանն ու Գյումրիի օդանավակայանի մի մասը։2. Ինձ մեղադրում են, որ մեր տարածքով անցնելու է Ադրբեջանի երկու հատվածները կապող երկաթուղին՝ մոռանալով նշել, որ այդ համաձայնագրով մեր լիակատար վերահսկողության տակ են մնում Մանկական երկաթուղին և Հրազդանի կիրճի բար...
Արմեն Գևորգյան. Անցումային կառավարության գործունեության պայմաններն ու կանոնները Առաջիկա կառավարությունն ունենալու է երկու հիմնական առաքելություն՝ կայունացնել հետպատերազմյան քաղաքական վիճակը երկրում և պատրաստել հասարակությանը արտահերթ ընտրությունների: Կարևորագույն խնդիրներից է լինելու՝ կասեցնել պետության հետագա քայքայումը, ինչպես նաև՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականութունը և սահմանների անվտանգությունը: Աներկբա է՝ պետք է լինեն հանդարտ, արդար և ազնիվ արտահերթ ընտրություններ։ Հիմնական սպառվող ռեսուր...
Քոչարյանի դատավարության ավարտը 2.5 տարի Փաշինյանի իշխանության այցեքարտը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն էր։ Երեկ այդ դատավարությունը, ըստ էության, ավարտվեց։ Եվ այն ավարտվեց ինչ-որ տեղ տրամաբանական, բայց նաև՝ անսպասելի վերջաբանով. դատավորը Ռ. Քոչարյանն էր, մեղադրյալը՝ գործող իշխանության ղեկավարը։Դատավարության վերջակետը դրվեց Քոչարյանի ժամուկես տևող հարցազրույցով՝ հետևյալ երանգներով. Ռ. Քոչարյանը մեղադրեց Ն. Փաշինյանին` բանակցությունները ձախողելու, երկի...
Քոչարյանը կարևորեց խաղաղ և անվտանգ իշխանափոխությունը Երկրորդ նախագահի երեկվա հարցազրույցից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը չի քնել։ Սա վերջին շրջանի համահայկական անքուն գիշերներից մեկն էր, որտեղ մարդիկ ստացան իրենց խեղդող բազմաթիվ հարցերի պատասխաններ։Բայց ես ուզում եմ կանգ առնել մի դրույթի վրա։ Ռ. Քոչարյանի խոսքի մի պարբերությունը ուղղված էր Փաշինյանին և «Իմ քայլի» խմբակցությանը. Քոչարյանը ձևակերպեց նրանց համար շատ կարևոր՝ անվտանգության և հումանիտար միջանցքի...
Վազգեն Մանուկյանը պաշտոնի, կառավարական դաչայի, ուղղաթիռի կամ այլ բարիքների համար չի գալիս. Էլինար Վարդանյան (Տեսանյութ)
Յաթաղանից մինչև բայրաքթար. Մենք նույնն ենք Մեր ողբերգությունների պատմագրության մեջ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում փոխվել է միայն մեր գլխին ջարդվող զենքի տեսակը ու մի քիչ էլ՝ հետողբերգության հումանիտար մեխանիզմները։Մնացածը նույնն է՝ պատճառը, նպատակը, հետևանքը, միջազգային հանրության կեցվածքը, և ամենակարևորը՝մենք։ Յաթաղանից հետո մենք իհարկե ունեցանք պատմության նոր էջեր՝ 1918-20 թթ., Խորհրդային Հայաստան՝ գիտակրթական, մշակութային ոսկեդար, Անկախության հռչակագիր, ա...
Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով ԱԱԾ այսօրվա հաղորդագրության մեջ փորձ է արվում զանգվածային անկարգությունները կապել կոնկրետ քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ։ Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով։ Հուսամ հասկանում են, որ սա բերելու է ներքին լրացուցիչ և անհարկի լարվածության։ Սա կեղծ ուղղություն է, որովհետև բոլորի աչքի առաջ է կատարվել պատմությունը, և ոչ ոք չէր կարող նախօրոք իմանալ, որ վարչապետը գիշերը բոլորից թաքուն կստորագրի նման...
Ապօրինի գույքի պոտենցիալ գնորդը Փաշինյանի մոլեռանդ գաղափարներից մեկը գույքի բռնագանձումն է. 2.5 տարի նա քարոզել է ապօրինի գույքի գաղափարը՝ հին տերերից խլելու և նոր տերերին փոխանցելու։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են՝ օրենսդրական բազա, կառույցներ, քարոզչություն և այլն։ Այդ ճանապարհին նա որևէ հակափաստարկ չի լսել, նույնիսկ՝ ամենառացիոնալը, որ դա կբերի տնտեսական փլուզումների, որ Հայաստանում ուղղակի գոյություն չունի այդքան ֆինանսական կապիտալ,...
Հրապարակել սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցավ քննարկում՝ քննչական մարմինների ղեկավարների, գլխավոր դատախազի և մի շարք դատավորների/ դատարանների նախագահներ և այլն/ ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության թեման քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերն էին: Ինքնին պաշտո...
Փրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր Հիմա, այս օրերին, Հայաստանում ընթանում է հանրաքվե։ Սա մեր երկրորդ անկախության հանրաքվեն է։Հանրաքվեի է դրված հարցը՝ մենք պետություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս հանրաքվեն ունի երեք շատ լուրջ միջազգային դիտորդ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Մեր չհայտարարված հանրաքվեից հետո նրանք անելու են իրենց վերջնական հետևությունը։ Ժամանակավոր կառավարությո՞ւն, թե՞ ժամանակավոր պետություն Սա է այս պահի ընտրությունը։ Ն. Փաշինյանի իշխանության...
Արյունոտ մեդալ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով։ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Թե ինչ ներդրում է ունեցել Սասուն Խաչատրյանը օրինականության ամրապնդման գործում, Փաշինյանը լավ կիմանա։ Նա վստահաբար գիտի, թե ինչ ջանքեր են պահանջվել ՀՔԾ պետից իր ոչնչով չհիմնավորված հրահանգներն ու կամակորություննե...
Խաբողի և խաբվողի հրեշավոր համակարգը Պատերազմի 44 օրը մեզ խաբել են։ Իրոք անհավատալի է։ Ինտերնետի, բջջային կապի դարում 44 խաբել ու նաև՝ լինել խաբված։ Բայց դա փաստ է։ Հայաստանում դա հաջողվել է։ Խաբվել է նաև գրագետ շերտը, որի մեծ մասը համառորեն չուզեց ընդունել այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և ինքնուրույն նայել քարտեզին։ Հայ հասարակությունը ստանում և պատրաստակամորեն մարսում էր օրվա ստի չափաբաժինը։44 օր շարունակ գործել է հրեշավոր համակարգ, որը չի ավարտ...
Ռազմական դրությունը պետք է վերացվի Հայաստանում շարունակում է գործել ռազմական դրությունը՝ սահմանափակելով խոսքի ազատության, ազատ տեղաշարժման և մի շարք այլ իրավունքներ։ Նոյեմբերի 26-ին «Իմ քայլի» պատգամավորների ձայների մեծամասնությամբ մերժվեց ռազմական դրությունը չեղյալ համարելու նախագիծը։ Հիմնավորումներն անհասկանալի էին։ Ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնությունից 18 օր անց երկրում ռազմական դրությունը պահպանելը չի տեղավորվում...
Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները Սոթքի խնդրի լրջությունը Հայաստանում ամբողջությամբ չի ընկալվում։Իշխանություն չկա՝ ակնհայտ է։ Բայց ոչ իշխանական համակարգերը և լիդերները նույնպես լռում են։ Կա մտավախություն, որ Հայաստանում լրջության պոտենցիալը կտրուկ նվազել է, ինչը պետության համար մեծագույն ռիսկ է։ Սոթքի խնդիրն ունենալու է շարունակություն, որը Հայաստանի համար կենսական ռիսկեր է ստեղծելու։ 1. Իմանալ, որ պայմանագրով հանձնելու են Քելբաջարը ու դրանից հետո 2 շաբաթ...
Արմեն Գևորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ 1․ Երկրում իշխանության ճգնաժամ է և այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարա...
Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը Մինչ ոչ իշխանական ուժերը գեներացնում են ժամանակավոր կառավարության գաղափարը, Փաշինյանը, ում ձեռքում է դեռևս պետության կնիքը, ինքն է սկսել ժամանակավոր կառավարություն ձևավորել։ Ակնհայտ է, որ հրաժարական տվող, հեռացող նախարարների փոխարեն նոր նախարարներ նշանակվում են միայն այդ աթոռները դատարկ չմնալու համար։ Այսօրվա ՀՀ կառավարությունը ունի մեկ ֆունկցիա՝ ֆորմալ ապահովել կառավարության գոյություն և Փաշինյանի իշխանության պատրանք։ ...
Հայկական մեծ վերակառուցում Առաջարկում եմ ոչիշխանական համակարգերին, հանրային շրջանակներին՝ չսևեռվել Ն. Փաշինյանի հրաժարականի վրա։ Դա այլևս զուտ տեխնիկական խնդիր է, որն անպայման լուծվելու է։Փոխարենը՝ սկսել գրագետ քննարկումները՝ Հայաստանի գալիք հեռանկարի շուրջ։ Սա թույլ կտա՝ ավելի արագ մտնել փաստարկված ռացիոնալ դաշտ, թույլ կտա՝ ակտիվացնել հասարակության գրագետ շերտերին, և մենք այդ դեպքում կարձանագրենք, թե սպասվածից ինչքա´ն հեշտ և արագ հնարավոր կլ...
Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտնել է, որ դեռևս հունիսին Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի «ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:»: Օնիկ Գասպարյանի այս նախազգուշացումը անտեսվել է իշխանությունների կողմից, այնպես, ինչ...
Եթե ժամանակին կանգնեցնեինք 2.5 տարի հայ հասարակությունը հանդուրժեց Ն. Փաշինյանի բոլոր սխալները, անհեթեթությունները, անօրինականությունները՝ մեկ կախարդական բացատրությամբ՝ առաջ վատ էր։ Այդպես մենք բաց թողեցինք առջում երևակվող ողբերգությունը։ Այս 2.5 տարվա ընթացքում գրեթե մշտապես հնչել են ահազանգեր։ Առնվազն 20-25 հոգի՝ հանրային դեմքեր, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել են այսօրվա հեռանկարի մասին։ Իշխանությունը մեծամիտ էր ու անմիտ, հասարակությունը՝ հիպն...
Մոնթեից մինչև Էրատո, Քոչարյանից մինչև Արայիկ ու Նիկոլ Ղարաբաղյան առաջին պատերազմի փառահեղ հաղթանակը և այսօրվա ողբերգական պարտությունն ունեն իրենց սիմվոլները։ Մոնթեն հաղթող հրամանատարի սիմվոլն էր։ Ինչ-որ իմաստով՝ հավաքական սիմվոլ, որովհետև նա բոլոր հերոսների հավաքական կերպարն է։ Օրեր առաջ ավարտված պատերազմում նույնպես եղել են անհավանական հերոսություն գործած զինվորներ ու հրամանատարներ, բայց ամենից շատ հնչել է Էրատոյի անունը։ Նոր Հայաստանում մեզ փաթաթվող պատերազմի հերոսը Էրատո...
Վահե Հովհաննիսյան. Ոչպետականության ճգնաժամ Ինչպե՞ս ավելի ճիշտ բնութագրել այսօրվա ճգնաժամը՝ ռազմակա՞ն, քաղաքակա՞ն, հասարակակա՞ն. այն չէ։ Նույնիսկ պետականության ճգնաժամ ձևակերպումը, որն ավելի մոտ է իրականությանը, միևնույն է՝ ճշգրիտ չէ։ Այն, ինչ կատարվեց և կատարվում է Հայաստանում, մեր ոչպետականության կուլմինացիան է։ Մեր ժողովրդի, պետական ինստիտուտների, քաղաքական համակարգերի, վերնախավերի ոչպետական մտածողության և էությամբ ոչպետականության ցավալի, բայց նաև տրամաբանական ա...
Ում կամ ինչ էր պաշտպանում նախագահ Պուտինը Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից հետո շատերն ինձ հարց են տալիս՝ ո՞ւմ էր պաշտպանում Պուտինը՝ Հայաստանի իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը։ Երկու տարբերակն էլ, իհարկե, սխալ են։ Պուտինը պաշտպանում էր Ռուսաստանի ռազմավարական շահերը, ինչպես անում է միշտ, իսկ այս անգամ արեց դա շատ կոռեկտ ձևով, ինչին մեզ մոտ, ցավոք, սովոր չեն։ Հիմնական դիտարկումներ. - Հարցազրույցում տեսանելի էր որոշակի ձգտում՝ սփոփելու պարտություն կրած հայ ժո...
Կոչ իրավապահներին. Վնասազերծել հրոսակներին և կազմակերպիչներին Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ կառավարության ամառանոցում զինված հրոսակախմբեր են հավաքագրվում, որոնց համազգեստ և զենք է տրամադրվում՝ ընդդիմության դեմ գործածելու և առհասարակ՝ իշխանության հակառակորդներին պատժելու նպատակով (հայտարարությանը կցվում են համապատասխան լուսանկարներ)։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` հավանական է նաև, որ իշխանությունների կողմից ստեղծված հրոսակախմբ...
Վարչապետի «ճանապարհային քարտեզի» առիթով 1. Ն. Փաշինյանը չի գիտակցում 2.5 տարվա իր գործունեության արդյունքը՝ իր աններելի սխալների ողջ ծավալը, որը բանակցությունները բերեց փակուղու, բզկտեց հասարակությունը և մեր երկրի դռները բացեց պատերազմի առաջ։ 2. Ն. Փաշինյանը չի գիտակցում բուն պատերազմի օրերին թույլ տրված աններելի սխալների ծավալը. մերժեց պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկները, չկարողացավ պետությունը մոբիլիզացնել պատերազմական պայմաններին համահունչ, չլսեց ոչ մի խ...
Ողբերգական պատերազմին առնչվող երկու կարևոր հարց Պատերազմի սկզբից 4 օր հետո Գլխավոր Շտաբի պետն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացնում է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ «2 - 3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ը...
Արմեն Գևորգյան. Ինչպե՞ս կարող ենք շարունակել ապրել Իրավիճակի դասերը, ռիսկերը, անելիքը Սեպտեմբերի 24-ին հրապարակված իմ վերջին հոդվածում այսպիսի տողեր էի գրել․ «Լինեմ անկեղծ. երբեմն գրելիս մտածում եմ՝ ինչո՞ւ եմ սա անում, ու՞մ է սա պետք։ Մեր քաղաքացիներից շատերն այսօր կանգնած են օրվա հացի խնդրի առաջ, կյանքի ու մահվան խնդիր են լուծում, չեն կարողանում հասնել իրենց երազանքներին ու նպատակներին։ Դժվար է լրջորեն մտածել հեռանկարային խնդիրների մասին, երբ իրական են պատերազմի վտ...
Քայլեր՝ քաոսից խուսափելու համար․ Արմեն Գևորգյան Մեր հանրությանը պատրաստվում էի ներկայացնել ավելի մանրամասն, հեռանկարային քայլերի ճանապարհային քարտեզ, սակայն գիշերվա իրադարձությունները ստիպեցին մի փոքր հետաձգել այն և ներկայացնել հետևյալ համառոտ կետերը․ 1. Երկրում քաղաքական դեֆոլտ է․ ընտրողների և գործող կառավարության միջև այլևս չկա որևէ պարտավորություն, չկան պարտավորություններ նաև հենց իշխանության ներսում։ Կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից։ Կառավա...
Քայլ արա՝ դուրս արի «Իմ քայլից» Հաշվի առնելով Հայաստանում ծայրահեղ լարված ներհասարակական մթնոլորտը և դրա հանդարտեցմանն ուղղված արագ և համակարգային քայլերի անհրաժեշտությունը՝ այսօր առավոտյան Այլընտրանքային նախագծեր խմբի կողմից ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործող 85 պատգամավորների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել է հետևյալ կոչ-նամակը. Քայլ արա՝ դուրս արի «Իմ քայլից» Հավաքական և անհատական պատասխանատվության պահը Երեկ ուշ երեկոյան վ...
Դատարանները այն կարմիր գիծն են, որ չի կարելի հատել Վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալությունները իշխանության միակ և ոչ ադեկվատ արձագանքն է ստեղծված բարդագույն իրավիճակին։ Սա հասկանալիորեն խորացնում է առանց այդ էլ լարված մթնոլորտը։ Շատ ափսոս է, որ իրավապահները ճիշտ չեն գնահատում ստեղծված իրավիճակը և այն, որ հակաօրինական հրահանգները կատարելու հետևանքով կրելու են անհատական պատասխանատվություն։ Ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթի...
Ինչպես են հերքելու իրենց «լկտի սուտը» Այսօր հրապարակվեցին սահմռկեցուցիչ թվեր պատերազմում զոհվածների և անհետ կորածների վերաբերյալ։ 4750 հանգած ճրագ, 4750 դժբախտացած ընտանիք։ Այս ամենի ֆոնին Առողջապահության նախարարի խոսնակը հրապարակած զոհերի և անհետ կորածների թիվն անվանում է «լկտի սուտ»։ Բայց բերած փաստերից հասկանալի է դառնում, որ մինչ այս պաշտոնապես ներկայացված թվերն արդեն իսկ չեն համապատասխանում իրականությանը։ Խոսնակն է ասում, որ մինչ օրս դատաբժշկ...