Նիկոլն ուզում է ստանալ բոլորի լուռ համաձայնությունը
Ասուլիսից հետո իրավիճակը շատ պարզ է. հիմա, այս ամենը լսելուց հետո, լռելը, ձայն չհանելը, կյանքը հանգիստ շարունակելը՝ իբր ոչինչ չի պատահել, անհատական և կոլեկտիվ մակարդակներով, նշանակում է՝ ստորագրել Նիկոլի արած հայտարարությունների տակ: Հայտարարությունների, որոնք հնչել են Արցախի, անկլավների, զոհերի, զոհերի ծնողերի, եկեղեցու, ընդհանուր բարոյականության շուրջ: Դա վերաբերում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛ նախկին նախագահներին, քաղաք...
Հրաժարվել մեր անճարակությունից
Ի՞նչ ենք անում մենք այսօր. «պեռաշկին» տվել ենք Նիկոլի ձեռքը, 3 միլիոնով շարվել հետևն ու ասում՝ մեզ նորից տար ողբերգության։ Ավելին, ազգովի քննարկում ենք հենց «պեռաշկին», ոչ թե՝ մեզ սպառնացող աղետը ու դրա կասեցումը։Նոյեմբերի 9-ից հետո Ալիևը մի քանի անգամ փոխել է իր բանակցային տակտիկան, պահանջների նշաձողը, վեկտորը, հռետորաբանությունը։ Ալիևը իր՝ հաղթածի ու գրեթե ազգային հերոսի կարգավիճակում, այնուհանդե...
Արմեն Գևորգյան․ «Գույքահարկի բարձրացումը տխուր հետևանք է ունենալու նաև բիզնեսի համար»
Գույքահարկի շուրջ վերջին զարգացումները ես կանխատեսել էի դեռևս մեկ տարի առաջ, երբ ես թերևս միակն էի, որը բարձրաձայնում էր հնարավոր հետևանքների մասին։ Հանրային լայն քննարկումը, որը պետք է սկսվեր դեռևս այն ժամանակ, մեկնարկել է այսօր, երբ միայն մեկ քայլ՝ նախագահի ստորագրությունն է մնացել մինչև այս՝ խիստ ռիսկային օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։ Նման հարցերում հանրությունը երբեմն ցուցաբերում է ուշացած արձագանք, սա...
Արմեն Գևորգյան. գույքահարկի մասին
Դեռևս անցյալ տարի ես մի քանի անգամ զգուշացրել եմ գույքահարկի դրույքաչափերի առաջարկվող տարբերակով բարձրացման աննպատակահարմարության մասին։ Իմ բոլոր գնահատականները և մտահոգությունները մնում են ուժի մեջ։
Ուզում եմ սկսել այն կետից, որ պետության մեջ շատերն ազատված էին գույքահարկի վճարման պարտականությունից, իսկ շատերի համար հարկը բավականին ցածր էր։ Այս իրավիճակը հասկանում էին թե՛ իշխանությունները, թե՛ տնտեսագետները, թե՛ պրոֆեսի...
Սպասել շուկայի կոլապսին
Նախորդ տարվա ընթացքում ահռելի ծավալներով ներկրված ավտոմեքենաների խնդիրը գնալով ավելի է խորանում և դրա հիմնական պատճառներից մեկն անորոշությունն է։ Ինչպես մնացած ոլորտներում, այստեղ ևս հարցի կարգավորման հստակություն չկա։
Նախորդ երկու տարիներին Հայաստան ներկրված հարյուր հազարավոր ավտոմեքենաների քանակը շուկայում անկանխատեսելի միջավայր է ստեղծել։
Մեքենաների շուկայի զգալի մասը կազմում էր Ղազախստան արտահանվող մեքենաների վաճառք...
Բյուջետային ավիաընկերությունների կասկածելի հմայքը
Իշխանությունները հպարտորեն նշում են միանգամից երկու բյուջետային ավիաընկերությունների մուտքը Հայաստան։ Այս տարի իրականություն դարձած թռիչքները իսկապես հասանելի դարձրեցին մեր քաղաքացիների համար եվրոպական մի շարք ուղղություններ։
Սակայն պետք է հասկանալ, որոնք են բյուջետային ավիաընկերությունների հետ կապված խնդիրները և դիտարկել գործընթացի առավելությունների նկատմամբ թերությունների հարաբերակցությունը։ Մի կողմ թողնելով անհա...
«Գոլդեն փելես». «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը
Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ աճուրդի հանված «Գոլդեն փելեսի» համար գնորդ չի գտնվում, ինչպես եւ մենք կանխատեսել էինք դեռ ամիսներ առաջ: Հյուրանոցը մատնվել է անտերության, ճակատագիրն էլ խիստ անորոշ է:
Դեռ անցած տարվա դեկտեմբերին նշել էինք, որ հյուրանոցի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ երկու տարբերակով.
Տարբերակ 1. Գնորդ չի գտնվում
Տարբերակ 2. Գնորդ գտնվում է:
Հաշվի առնելով հայաստանյան իրո...
Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից
2019թ. հունվարի 1-ից Հայաստանի սահմանին մատակարարվող բնական գազի գինը փոխվեց, հասնելով հազար խորանարդ մետրի համար 150 դոլարի: Այսուհանդերձ, գնի այս փոփոխությունից հետո սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը չփոխվեց։ Հետհեղափոխական ժամանակներ էին և կառավարությունն իրեն նման ճոխություն թույլ տալ չէր կարող, սխալ կհասկանային:
2019թ. հունվարի 1-ից բնական գազի գնի տարբերությամբ առաջացող վնասները փոխհատուցվում են «...