Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Մեր ստրատեգիական խնդիրն է՝ երկրի ներսում և սահմաններին հասնել դեէսկալացիայի։ Մեկ-երկու շաբաթ առաջ՝ քարոզարշավի սկզբում ասացի, որ ամենամեծ վտանգն է, եթե մենք մտածենք, թե Հայաստանի ճակատագիրը որոշվելու է որևէ այլ մայրաքաղաքում։ Հայաստանի ճակատագիրը չի որոշվում ո´չ Մոսկվայում, ո´չ Վաշինգտոնում, ո´չ Բրյուսելում, ոչ՝ Փարիզում։ Հայաստանի ճակատագիրը որոշվում է Երևանում։ Եվ հունիսի 7-ը բացառապես ներհայաստանյան ը...
Ամենահիբրիդային և դրսից կառավարվող իշխանությունները Ինչո՞ւ է Նիկոլը որպես իր նախընտրական հիմնական ուղղություն ընտրել 3 խոշոր ազդեցիկ ուժերի՝ իբր դրսի ազդեցության տակ գտնվելու և Հայաստանի վրա հիբրիդային ազդեցության գաղափարը։ Շատ պարզ պատճառով. որ քողարկի իրական ազդեցության պատկերը։ Ինքն ու իր թիմն են դրսի ազդեցության տակ ։ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա։ Մնացածը հեքիաթ է։Ինչ վերաբերում է հ...
Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ Ժողովրդի մի մասը ընտրելու է նոր իշխանություն, ժողովրդի մի այլ մաս՝ Հայաստանի լուծարային հանձնաժողով։Մինչև հունիսի 7 մեր հավաքական խնդիրը ճիշտ համամասնություն ստանալն է։Սա ավելին է, քան նախընտրական խնդիրը. սա պատմական առաքելություն է։ Հետո լինելու է ուշ, ինչպես ուշ եղավ 2021-ի սխալ ընտրությունից հետո՝ Արցախի կորստով։Մի´ հոգնեք, մի´ զլացեք, խոսե´ք, համոզե´ք, բացատրե´ք չկողմնորոշվածներին, չքվեար...
Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ Քարոզարշավի սկսվող երկրորդ շաբաթվա հիմնական գաղափարը լինելու է այն, որ հունիսի 7-ի ընտրությունները վերածվում են ՀԱՆՐԱՔՎԵԻ՝ պետությունը պահո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Այս հարցադրումից չպետք է վախենալ, հակառակը՝ պետք սրել։ Վախենալ պետք է նրանից, թե ինչքան ձայն կհավաքի այս իշխանությունը։ Կոչերը՝ քվեարկեք. N 7-ին, N 3-ին, N 17-ին, N 6-ին, իհարկե բնական են, բայց մեզ նաև միասնական կոչ է պետք, միասնական օրակարգ, որը կսրի պրոցեսն ու կվերած...
Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է։ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, բոլոր մարզերում, գյուղերում։ Իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն։ Նույնիսկ առողջապահական նախընտրական ապահովագրության էֆեկտը թուլանում է։ Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, հասարակությանը, ընտրողին։ Ոչ մի ծրագիր, ոչ մի նախագիծ։ Միայն սպառնալիք է ու վիրավորանք։ Նման անասելիք իշխանություն Հայաստանը չի ունեցել։...
Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ Նիկոլի Հայաստանը կարող է դառնալ այս պահին աշխարհի միակ երկիրը, որը Ռուսաստանի հետ մտնում է սուր հակամարտության փուլ։ Այս պարզ բանը պետք է բացատրել մեր ժողովրդին, պետք է օգտագործել քարոզարշավի բոլոր հնարավորությունները և, անկախ թիմային ու այլ պայմանական բաժանումներից, սա դարձնել միասնական գործ։ Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին, Եվրոպան ընդունելի միջնորդ և ձևաչափ է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգ...
Ինչ կլինի քարոզարշավի վերջում Քարոզարշավի առաջին օրը իրավիճակը ճիշտ հասկանալը և դրանից ճիշտ հետևություններ անելը կանխորոշելու է հունիսի 7-ի պատկերը։ 1. Զարգացումները պայմանավորվում են ոչ թե ընդդիմության բարձր վարկանիշով, այլ՝ իշխանության ցածր վարկանիշով։ Սա էապես փոխում է վիճակը, որովհետև ընդդիմության դեմ պայքարի գործիքակազմը չի լուծելու հիմնական խնդիրը, այլ բերելու է նոր սցենարների։2. Ընդդիմության ճամբարում տեղի է ունեցել ամենաիսկական համախմբումը, որ...
Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Մի հայտնի ֆիլմ կա` Lord of War, զենքի վաճառականի մասին, շատերդ տեսած կլինեք։ Ֆիլմի հիմնական հերոսը (Նիկոլաս Քեյջ) այսպիսի ձևակերպում ունի. «Աֆրիկյան ցանկացած խմբավորում իրեն կոչում է ինչ-որ վեհ անունով՝ ինչ-որ բանի ազատագրման ճակատ, հայրենասիրական ինչ-որ բան, դեմոկրատական ինչ-որ բան, և երբեք չեն ուզում ընդունել, որ իրենք բոլորը բռնաճնշողների միավորներ են` իրենց նախորդներից էլ վատը»։ Բոլոր Եվրոպական միջոցառումն...
Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Վեհափառի՝ իր խորությամբ ու վեհությամբ առանձնացող երեկվա ուղերձում կար նման ձևակերպում. «Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը...» Հայկական հարյուրամյա քաղաքական մտքի և 1991-ից սկսած՝ պետական մտքի ամենակարևոր հարցն է. ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս հնարավոր եղավ և ի՞նչ հետևություն ...
Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ի՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ։ Իրավիճակի չհասկանա՞լը, թե՞ հակառակը՝ ամեն ինչ լավ էլ հասկանալը։ Մեր բարեկամ, մեր կարևորագույն հարևաններից Իրանը փաստացի պատերազմի մեջ է Իսրայելի հետ։ Այն Իրանը, որի տարածքով է անցնում մեր ռազմավարական ամենակարևոր ճանապարհներից մեկը, եթե ոչ՝ այս պահի ամենակարևորը, այն Իրանը, որի վրա էր (և է ) Սյունիքի անձեռմխելիությունը։ Հայաստանն ...
Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ։ Պետք է այդ մասին ազնիվ խոսել ու հետևություններ անել։ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, իմ պատկերացմամբ, պետք է լինի Հայաստանի հետպատերազմյան վերականգնումըպատկերող համապարփակ ծրագիրը, որը պետք է ձևակերպի ազգային կարճաժամկետ ու ռազմավարական նոր նպատակները։ 1. Այն պետք է ենթադրի փոխհամաձայնություն՝ առաջիկա տարիների համար կառավարման սկզբուն...
Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն Հանրային տիրույթում լայնորեն տարածվում է Երաշխավորված խաղաղության գաղափարը, ինչն ակնհայտորեն փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերազմ» ծրագրային տոքսիկոզը։ Իշխանական հիստերիան հենց սրանով է պայմանավորված։ Ընտրություններից դեռևս 2.5 ամիս առաջ փլուզվում է հիմնական թեզը։ Մեր՝ հավաքական ընդդիմության խնդիրն է հանգիստ կերպով ներկայացնել հանրությանը «Երաշխավորված խաղաղության» կենսական անհրաժ...
Հայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում Սեպտեմբերին պատերազմ է լինելու, սպառնում են իշխանությունները։ Որոշել են ընտրությունների գնալ այդ սպառնալիքով։«Ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ» գուժողներն իրականում շատ լավ գիտեն, որ իրենց արածը միայն տգեղ սպեկուլյացիա է՝ թափված արյան և վախերի վրա։ Մեր խնդիրն է սա պարզ բացատրել մեր հասարակությանը։ Նիկոլ Փաշինյանի խաղաղության կառուցվածքը Իրականում ո՞րն է նիկոլական խաղաղության կառուցվածքը։ Փորձենք սահմանա...
Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի Նիկոլի երեկվա ելույթից հետո նախընտրական Հայաստանում կատարվում է լուրջ փոփոխություն։ Մեծ հաշվով, Հայաստանում ձևավորվում է երկու խոշոր գաղափարական ընտրազանգված. ա. Նրանք, ովքեր պատրաստ են Փաշինյանի օրինակով շնորհակալություն հայտնել Ալիևին բ. Նրանք, ովքեր դա չեն անում։ Սրա մասին են հունիսի 7-ի ընտրությունները։ Ընդդիմության պարզագույն (կարևորագույն) խնդիրն է՝ բնական ճանապարհով ձևավորվող այս ընտրությունը չլղոզել և չբարդացնել։ ...
Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Պետք է ուշադիր լինել. իշխանության ներկայացուցիչների երեկվա ձևակերպումները և տոնայնությունը՝ գալիք ընտրությունների թեմայով, խոսում են իշխանության մարտավարության փոփոխության մասին։ Երկու շաբաթ առաջ «բարձր դռնից» եկած sms–ը «թույլ չենք տա Գյումրի -2» լոզունգով էր։ Իրար հերթ չտալով կրկնում էին։ Սա ակնհայտ սխալ էր, որովհետև իշխանությունը ինքն իր ձեռքով բանաձև տվեց ընտրական պրոցեսին։ Ու որքան հաճախ...
Սպասելով «մոլդովական սցենարին» Իշխանությունը բաց տեքստով ասում է. «թույլ չեմ տալու՝ այլ ուժեր ԱԺ-ում մեծամասնություն կազմեն»։ Քաղաքական-հանրային ակտիվը լուրջ դեմքով արձագանքում է. «կրկնելու են մոլդովական սցենարը»։Բա հետո՞։ Իշխանությունն այլ ուժերին մեծամասնություն թույլ չտալու օրինական մեկ տարբերակ ունի. եթե ինքը օրինական ճանապարհով հավաքի մեծամասնություն։ Ակնհայտ է, որ չի կարողանալու։ Տապալել է նաև պրոքսի ուժեր աճեցնելու-անցկաց...
Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք Վերջին յոթ տարիների Հայաստանի կառավարման հիմքը բաժանումն է։ Այս իշխանության միակ թթվածինը ներքին կոնֆլիկն է։ Յոթ տարի անընդհատ ներքին կոնֆլիկտներ են հրահրվել, հասարակությունը տրոհվել է ՝ ընդհուպ մինչև ընտանիք։ Կոնֆլիկտների մի մասը էֆեկտիվ է աշխատել։ Մի մասը ժամանակի ընթացում թուլացել է, որոնք չեն աշխատել՝ մի կողմ են դրվել, բայց անընդհատ հրահրվել են նորերը։ Նոր կոնֆլիկտ Հիմա հրահրվում է նոր կոնֆլիկտ՝ թոշակառուների և միջի...
Սահմանադրական փոփոխություններ՝ այլևս երբեք սա չունենալու համար Ի՞նչ եք կարծում, եթե մի օր որոշի, որ եկեղեցու «բարենորոգման շրջանակներում» մեր եկեղեցիներ պիտի իմամ բերի, «ուխտաերթի» նույն պատկերը չի՞ լինի։ Իր հետ քայլող պաշտոնյաների առաջին շարքը չի՞ լինի, համայնքապետերի շերտը նույն կազմով չի՞ լինի, ոստիկանությունը նույն կերպ չի՞ պահի իրեն, Հ1-ը նույն բովանդակությունը չի՞ ունենա։ Լրիվ նույն պատկերը կլինի։ Ի՞նչ եք կարծում, եթե մի որ Ալիևը պարտադրի, որ ՀՀ փոխվարչա...
Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Հայաստանը մտել է խորը ամենաթողության և բանականության կորստի փուլ։ Սա հերթական նոր իրականությունն է՝ իր առանձնահատուկ ռիսկերով։ Եթե առաջիկայում Նիկոլը ԱԱԾ վարչության պետերից մեկին նշանակի կաթողիկոս, վստահ եղեք, որ իր նախարարները, խմբակցության մի մասը, շրջիկ հավատացյալների համայնքը, ռեկտորները, համայնքապետերը ողջունելու են որոշումը՝ այն գնահատելով որպես իմաստուն քայլ «երկրի ինքնիշխանության բարձրացման և հոգևոր մաքրման ...
Հրապարակված բանակցային փաստաթղթերն ի վնաս Փաշինյանի են Պատահականություն էր, թե ոչ, բայց բանակցային տասնամյակների պատմությունը իշխանությունները հրապարակեցին այն օրը, երբ ԵՄ Գերագույն հանձնակատար Մարթա Կոսը հայտարարում է, թե ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ TRIPP-ին հնարավոր մասնակցության վերաբերյալ։Այն TRIPP-ի, որն անցնում է բացառապես Հայաստանի տարածքով, ու բանակցություններում Հայաստան չկա։ Ի՞նչ է բանակցում մեր տարածքի մասին Ադրբեջանի և Թուրքիայ...
Ամենասարսափելի առաքելությունը «Մեծարգոն» երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Արցախից (թոկից) հրաժարվելը իր և իր թիմի առաքելությունն էր։ Սրանով նա, ըստ էության, ստանձնեց այդ «պատմական ձեռքբերման» պատասխանատվությունը։ Այնուհանդերձ, թիմի ներկայացուցիչներն իներցիայով շարունակում են արտասանել նախկին, հնացած հրահանգը, թե՝ «Արցախը հանձնեցին դաշնակցությունը, նախկինները, ռուսները»։Վստահաբար, սա խոսում է ինֆորմացիայի ուշ տեղ հասնե...
Չպատերազմ և Չխաղաղություն Ինչպե՞ս խափանել 2026-ի ընտրությունների մասին Փաշինյանի խաղաղություն, թե պատերազմ կեղծիքը. Մեկ ճանապարհով՝ ձևակերպել ընտրությունների մասին սեփական բովանդակությունը։ 1. Չպատերազմ-ի կառավարում Իշխանափոխության դեպքում պատերազմի հավանականությունը զրոյական է։ Ընդդիմադիր հատվածից ով էլ գա, գնալու է շատ հանգիստ բանակցի բոլոր հարցերի շուրջ՝ Թրիփի շուրջ էլ, մյուս բոլոր հարցերի էլ։ Փորձելու է գտնել առավելագույն լավ լուծումները։ Խել...
«Յոլա գնալու» փուլի ավարտը Շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել. իշխանության որևէ քայլ չի բերում սոցիալական պոզիտիվի։ Բացարձակ ոչ մի քայլ չի բերում արդյունքի և հանրային մթնոլորտի դրական փոփոխության, հետևաբար՝ իշխանության վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։ Իշխանությունը սա հասկանում է և լուծումներ չի գտնում, բացի մարդ բռնելուց։ Մյուս կողմից էլ, իշխանության որևէ այլանդակություն չի բերում պոռթկման։ Ձևավորվել է ինչ-որ հանրային բալանս՝ «յոլա գնալո...
Կալանավորված Հայաստան Տոտալ գաղտնալսումները, դրանցով շանտաժը և դրանց հրապարակայնացումը, որպես կանոն, բերում են անասնական մթնոլորտի և անձնական ողբերգությունների։ Պարտադրվող անասնականացմանը պետք է հակադրվել մարդ և քաղաքացի լինելով։Նախադեպեր Ժուչոկը մեր նոր խորհրդանիշն է, բայց այն ունեցել է հայտնի նախադեպեր։ Համատարած գաղտնալսելու, մարդկանց կյանքեր անթույլատրելիորեն մտնելու, թունավորելու, աջ ու ձախ անօրինական ձերբակալություններ եղել են Սահակաշվիլ...
Ով ինչ է անում Ինչ է անում իշխանությունը Իշխանությունը հասկանում է, որ այս պայմաններում վերարտադրվելու շանս չունի, ու գնում է «այլ պայմաններ» ձևավորելու ճանապարհով։ Նրա բոլոր արած ու անելիք քայլերը, հնարավոր ու անհավանական շարունակությունները՝ ձերբակալություններ, հաշվեհարդարներ, սոցիալական կաշառք, սուտ խոստումներ, արտաքին քաղաքական ավանտյուրաներ, անսահման պոպուլիզմ և այլն, այս տրամաբանության մեջ են։ Ինչ պետք է անի հակընդդեմ...
Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների շեմին այս հասարակությունից պետք է ձևավորվեն մոտիվացված ընտրազանգվածներ, որոնք կգիտակցեն իրենց դերը փոփոխության ճանապարհին։ Սա է հաղթելու եղանակը։ Պարտությունից՝ վերածնունդ Հայաստանի և հայկականության վերածննդի՝ այս պահին իրական հույսը, թերևս, քաղաքացիներով լեցուն եկեղեցի...
Իսկ ինչո՞ւ չկազմակերպել բանավեճը Ակնհայտ է, որ Նիկոլը մինչև վերջ պնդելու է իր և նախկին նախագահների բանավեճի վրա՝ վստահ լինելով, որ այն չի կայանալու։ Ընտրություններին մոտ՝ ավելի ու ավելի բարձր ու ինտենսիվ է պնդելու։ Նախագահների բնական տեսակետը հայտնի է։ Բայց դա Նիկոլին չի կանգնեցնելու, որովհետև նրա խնդիրը բանավեճը չէ. նա շարունակելու է հայհոյախառը հրավերը՝ վստահ լինելով, որ այն չի կայանալու։ Սա ստանդարտ ճանապարհն է։Բայց կա հարցի ոչ ստանդարտ լուծում. իսկ ո...
Հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում Նիկոլը ձևավորում է հայի նոր ինքնություն։ Դա անում է միտումնավոր։ Մենք աններելիորեն այս կարևորագույն պրոցեսը բաց ենք թողնում, պատշաճ լրջությամբ չենք վերաբերվում դրան։ Սա ձեր պատկերացրած ստանդարտ նախընտրական մրցավազքը չէ։ Այսօր բաց թողնված գործընթացները հետո ընտրարշավի ժամանակ հնարավոր չի լինելու շտկել։ Պարտության հասարակությունները կա´մ ոտքի են կանգնում (եթե նոր առողջ առաջնորդություն են ունենում) կա´մ այլա...
Ընտրություններում հաղթելու պայմանները Իշխանությունները սպառել են հանրային վստահության վճռորոշ ռեսուրսը և գիտեն այդ մասին։ Նախքան ընտրությունները և ընտրությունների միջոցով պետք է ֆիքսել դա՝ բերելով երկրում քաղաքական և, հետևաբար, հոգեբանական լուրջ փոփոխությունների։ Պատմական փոփոխության հնարավորությունն արդեն բոլորին տեսանելի է։ Անկախ բոլոր ռեպրեսիաներից՝ մենք ունենք ընտրություններում հաղթելու բոլոր շանսերը։ Հաջողության հասնելու համար պետք է պահպանել մի քանի կար...
Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում Արտահերթ ընտրությունների թեման քննարկվում է իմպուլսիվու վերջնական որոշում չի ստանում՝ մնալով օդում կախված հնարավորություն։ Ինչո՞ւ է այդպես. մի երկրում, որտեղ մեկ հոգին առանց որևէ դիմադրության կայացնում է իրեն հարմար ցանկացած որոշում, ինչո՞ւ պետք է այս հարցում տատանվի կամ հաշվի առնի ուրիշ փաստարկներ՝ ընդդեմ իր շահի։ Ամենայն հավանականությամբ՝ կա պատճառ։ Արդյոք որոշումը կայացվում է Երևանո՞ւմ Անկարա այցից, Աբու-Դաբիի հանդիպ...