Եթե հանդիպել եք օրենսդրական խնդիրների կամ բացերի և ցանկանում եք փոփոխություններ առաջարկել, ապա այս բաժնում կարող եք ներկայացնել ձեր (կազմակերպության) առաջարկները՝ ըստ ստորև ներկայացված ոլորտների (ԱԺ համապատասխան հանձնաժողովների դասակարգմամբ)։ «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետները կուսումնասիրեն ձեր կողմից ներկայացված առաջարկները և կօգնեն այդ առաջարկներից ձևավորել իրավական և տեխնիկական առումով մատչելի և գրագետ օրենսդրական նախագիծ։ Ամենահաջող նախագիծ-առաջարկներն այնուհետև կտեղադրվեն «Ստացված առաջարկներ» բաժնում։ Այս բաժինը հանդիսանում է ԱՆԽ իրականացրած «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի մի հատվածը։ Նախագծի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ կայքի «Օրենսդրական այլընտրանք» բաժնում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով առողջապահություն մայրություն, մանկություն սոցիալական ապահովություն հաշմանդամության հիմնահարցեր աշխատանք, զբաղվածություն ժողովրդագրություն
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով միջազգային հարաբերություններ հայրենադարձություն սփյուռքի հետ կապեր Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով գիտություն կրթություն մշակույթ երիտասարդություն սպորտ տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով պաշտպանություն ազգային անվտանգություն ոստիկանություն արտակարգ իրավիճակներ
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրաքվե սահմանադրական դատարան, արդարադատություն հանրային ծառայություն դատարանակազմություն, դատախազություն քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն մարդու իրավունքների պաշտպանություն /երեխայի իրավունքներ, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ/ փաստաբանություն, նոտարիատ կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոնական կազմակերպություններ դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով տարածքային կառավարում վարչատարածքային բաժանում տեղական ինքնակառավարում տարածքային զարգացում համայնքային ծառայություն տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ գյուղատնտեսություն բնության պահպանություն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով հարկեր, տուրքեր, վճարներ, սակագներ արդյունաբերություն քաղաքաշինություն էներգետիկա բնական պաշարներ տրանսպորտ կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր զբոսաշրջություն առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն պետական գույքի կառավարում տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով բյուջետային օրենսդրություն պետական բյուջե փոխառություններ, վարկեր դրամաշրջանառություն աուդիտ, հաշվեքննություն բանկային համակարգ, ֆինանսական շուկաներ