Մի նկարի խորքային ողբերգությունը Ստեփանակերտից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հումորային լուսանկար է հրապարակել՝ իր, փոխվարչապետ Ավինյանի և տարածքային կառավարման նախարար՝ Ս. Պապիկյանի մասնակցությամբ՝ «Եկել ենք Արցախ, փնտրում ենք Հակոբ Արշակյանին» մակագրությամբ։ Ամբողջ խնդիրն այն է, որ Դուք գնացել եք Արցախ՝ երկու երկրների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնկացելու։ Նիստը կայանում է բանակում արձանագրվող ողբերգությունների ֆոնին։ Մի բան,...
Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Այս օրերի Հայաստանը դասական անտիուտոպիա է։ Ինչ կլիներ պատմական հայտնի որոշ գործիչների հետ, եթե նրանք ապրեին այսօրվա Հայաստանում: Միանշանակ, նրանցից շատերը կկալանավորվեին, ոմանք ստիպված կլինեին երկրից չբացակայելու ստորագրություն տալ, իսկ որոշներն էլ ստիպված կլինեին Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովում պատասխանել լուլուների տարատեսակ հարցերին: Եւ այսպես. Գարեգին Նժդեհ- կկալանավորվեր Սյունիքում հատուկ դրություն մտցնելու, ա...
Ե՞րբ է լինելու կանգ առը. Աղետից առաջ, թե հետո Արդյոք բանակի ողբերգությունները, որոնք շոկային ազդեցություն են թողնում հասարակության վրա, կընկալվեն ավելի մեծ խորությամբ։ Կարվե՞ն ավելի խորքային հետևություններ պետության ամբողջական մակարդակով։  Ես կարծում էի, որ այո։ Երեկ վստահությունս նվազեց. պատճառը վարչապետի տեղադրած պաստառն էր քանդված և նորոգված ճանապարհները «այո» և «ոչ» գրառումներով։ Է՞լ ինչը պետք է ստիպի հրաժարվել էժան քայլերից, Է՞լ ինչ...
Սպասել շուկայի կոլապսին Նախորդ տարվա ընթացքում ահռելի ծավալներով ներկրված ավտոմեքենաների խնդիրը գնալով ավելի է խորանում և դրա հիմնական պատճառներից մեկն անորոշությունն է։ Ինչպես մնացած ոլորտներում, այստեղ ևս հարցի կարգավորման հստակություն չկա։ Նախորդ երկու տարիներին Հայաստան ներկրված հարյուր հազարավոր ավտոմեքենաների քանակը շուկայում անկանխատեսելի միջավայր է ստեղծել։ Մեքենաների շուկայի զգալի մասը կազմում էր Ղազախստան արտահանվող մեքենաների վաճառք...
Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում Բանակում կորուստների խնդիրը խիստ զգայուն, պատասխանատվություն և զսպվածություն պահանջող թեմա է։ Վերջին օրերի մտահոգիչ կորուստների վերաբերյալ էմոցիոնալ արձագանքները, որքան էլ հասկանակի լինեն, միայն խորացնում են լարվածությունը։ Կենցաղային մակարդակի քննարկումների փոխարեն անհրաժեշտ է մասնագիտական, խորքային վերլուծություն, ինչը հնարավորություն կտա վերհանել խնդիրները, գտնել կարգավորման ուղիները, հանգստացնել հասարակությանը։ Օրեր շ...
«Մյունխենյան դերբի» Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև թոք-շոուն և դրա մեդիա-քննարկումները ստիպում են անել մի քանի հստակեցում։  Նախ՝ արձանագրենք իրողությունը Հայաստանյան հասարակությունը, այդ թվում՝ Փաշինյանի ընտրազանգվածը, ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվել, սակայն որևէ օբյեկտիվ վերլուծություն չի ստանում։ Ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարց է, որն անհանգստացնում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։ Հասարակական քաղաքական գո...
Դավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է Այս տարի արդեն 13-րդ զոհը բանակում, 13-րդ խորհրդավոր զոհը: Սա դավադրություն է բանակի դեմ, սա մեր պետության դեմ ուղղված կոնկրետ գործողություն է: Եւ եթե ուշադիր լինենք, թե վերջին շրջանում ովքեր են խոսում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ, ռազմական վերնախավի դեմ, ովքեր են պահանջում նրանց հրաժարականը, հասկանալի կդառնա, թե ինչ է իրականում կատարվում: Արդյո՞ք.խնդիրը ռազմական վերնախավի մեջ է։ Իսկ մի քանի օր առաջ «...
Արմեն Գևորգյան. Ճանապարհը՝ պետական պոպուլիզմից դեպի արդար պետություն Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադառնում է հանրության կյանքում պետության տեղի և դերի մասին հարցերի, արդար պետության մասին հանրության պատկերացումներին, ինչպես նաև պետական համակարգում առկա պոպուլիզմին։ Հեղինակը նաև ներկայացնում է դեպի արդար պետություն տանող ուղիներ։ Պետականի և հասարակականի միջև սահմանն այսօր ինտենսիվորեն քայքայվում է։ Տարբեր երկրներում ...
Բյուջետային ավիաընկերությունների կասկածելի հմայքը Իշխանությունները հպարտորեն նշում են միանգամից երկու բյուջետային ավիաընկերությունների մուտքը Հայաստան։ Այս տարի իրականություն դարձած թռիչքները իսկապես հասանելի դարձրեցին մեր քաղաքացիների համար եվրոպական մի շարք ուղղություններ։  Սակայն պետք է հասկանալ, որոնք են բյուջետային ավիաընկերությունների հետ կապված խնդիրները և դիտարկել գործընթացի առավելությունների նկատմամբ թերությունների հարաբերակցությունը։ Մի կողմ թողնելով անհա...
Ամերիկյան երկու ստանդարտները Վիկիլիքսյան գաղտնազերծված տվայլների վերջին հրապարակումները բացահայտում էին ամերիկյան կողմի էական ջանքերը Հայաստանում մարտի 1-ի դատավարությունների հարցում։ 2008-ից ԱՄՆ դեսպանատունը, առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ էական դերակատարում են ունեցել երկրում մթնոլորտի հանդարտեցման ժողովրդավարության և օրինականության հաստատման համար։ Մեծ հաշվով, 2008-2010թթ.-ին, ամերիկացիներն ըստ էության, քաղաքական ճնշումներ են գործադրել ՀՀ իշխան...
Մեծ ծուղակ Այն համոզման եմ, որ հանրաքվեի գաղափարը Փաշինյանինը չի եղել, առավել ևս՝ «Իմ քայլինը»։ Օրվա մեջ ոտքի վրա փոփոխվող տարբերակները, հապճեպությունը և, ամենակարևորը, այդքա՛ն չհաշվարկված սխալը հուշում են, որ.  ա/ կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը բ/ Փաշինյանի դուրն այն առաջին հայացքից եկել է, նա տվել է էմոցիոնալ ռեակցիա, իջեցրել է հրահանգը 88-ին, ու պրոցեսը գնացել է։ Վստահ եմ՝ ոչ մի իշխանություն, այդ թվ...
Նախագահն ունի 72 ժամ, մեկ գրիչ և 2 ընտրություն Ըստ երեկ ԱԺ կայացրած որոշման, առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց։ Գործընթացն արդեն իսկ վիճահարույց է, քանի որ Սահմանդրության փոփոխությունների լեգիտիմությունն հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարան դիմելու հստակ պահանջը չպահպանելու, խախտելու պարզ պատճառով։  ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը նախատեսում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովու...
Ինչ կատարվեց երեկ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը չի հասկացել, թե ինչ կատարվեց երեկ։ «Իմ քայլի» ձեռքին հայտնվել է խաղալիք՝ «իշխանություն» անունով։  Ակնհայտ է, որ 37-ի օրինագծից Փաշինյանը վերջին պահին հետ կանգնեց ներքին աննախադեպ ճնշումների և միջազգային կառույցների կոշտ արձագանքից հետո։ Հետ կանգնեց՝ թքած ունենալով 37-ի վրա, որոնց մեծամասնությանը եթե հարցնես, թե ինչի տակ է ստորագրել, չի պատասխանի։ ...
Ինչպես մնալ մարդ՝ անմարդկային պայմաններում Համաշխարհային հոգեբանությունն այս խնդիրը խորությամբ ուսումնասիրել է: 20-րդ դարում այդ քննարկումներն ինտենսիվացան՝ բոլշևիզմի և ֆաշիզմի ժողովրդական իշխանությունների հաղթարշավների հետևանքով։ Դժվար փուլերի, փակ համակարգերի հոգեբանության առանցքային հարցերից մեկը սա է. ինչպե՞ս մնալ մարդ անմարդկային պայմաններում։  Մեր այսօրվա հայաստանյան իրականությունը՝ անկախ իր համեստ չափերից, համաշխարհային գործընթացների համար քիչ հետաքրք...
Հայաստանյան ժամանակ Ինչ-որ տեղ լավ էր, որ գրչի պատմությունը եղավ։ Սա երկար ժամանակով քաղաքական խոսքից հանեց նախաբանի անհրաժեշտությունը։ Հիմա արդեն պետք չէ նկարագրել իրավիճակի լրջությունը, տեղ-տեղ՝ ողբերգայնությունը։ Հիմա ամեն ինչ պարզ է։ Ինչքան էլ անհավանական թվա, բայց գրիչը դարձավ սև ու սպիտակի հրեշավոր բաժանման էֆեկտիվ հակաթույնը։ Գրչի պատմությունից հետո հասարակության այդ բաժանումն այլևս անցյալ է։ Սա է այդ պատմության ամենակարևոր ձեռքբերու...
Այլևս առանց տողատակերի Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է 2019թ-ի հոկտեմբերի 29-ի իր հայտարարությունը՝ արդեն ավելի խիստ շեշտադրությամբ արտահայտել իր մտահոգությունը ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության շուրջ: Դեռևս հոկտեմբերին արված հայտարարությունը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավականաչափ կոշտ շեշտադրումներ ուներ: Դիրքորոշումը միանշանակ էր՝ իշխանության որևէ ճյու...
Եթե կանգ չառնենք.... Ակնհայտորեն մենք գործ ունենք մեկ սենյակում եւ մեկ գրիչով գրվող սցենարային զարգացումների հետ։ 1. Փաշինյանի լայվ2. ՀՔԾ հարուցած գործ (հարցաքննություններ, ձերբակալություններ եւ այլն)3. «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների « մեկնարկը»4. Փաշինյանի մյուս լայվը5. Հ1-ի գեբելսյան սյուժեները6. Փաշինյանի մյուս գրառումը7. Հետո՞ Իրավաբանորեն այս ամենը սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպ...
Փոխվեց հեղափոխության կարգախոսը. ոստիկանը ի՞մն է Հունվարի 28-ին մենք բոլորս ականատես եղանք անձնական կամ քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Կիրառվեց ցուցադրական ուժ, որի անհրաժեշտությունը բացարձակապես չկար։ Ակնհայտ է, որ բերման ենթարկված հանրային գործիչներից որևէ մեկը չէր խուսափի ներկայանալ ոստիկանություն և պատասխանել իրավապահներին հետաքրքրող ցանկացած հարցի։ Ակնհայտ է, որ կար հրաման՝ ժանրի ցածրորակ ֆիլմերի սցենարով գործողություն իրականացն...
Սա միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ ռեպրեսիվ միջոցները շարունակվում են եւ նոր թափ առնում։ Պետական ամբողջ մեքենան, բոլոր օրինական և անօրինական միջոցներով, օգտագործվում է ՍԴ դատավորներից ազատվելու, Սահմանադրական Դատարանը իշխանություններին հպատակեցնելու ուղղությամբ։ Քննչական գործողություների կատարումը, զուգորդված Հ. Թովմասյանի իրավունքների խախտումներով, անհիմն խուզարկությունը, խուզարկության տեսանկարահանման...
Մարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն, ի պատասխան Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ հարցման, նշել է, որ ըստ իրենց քաղաքականության՝ մեկնաբանություններ չեն տալիս գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վերաբերյալ և խստիվ դատապարտում են անհատների կամ կազմակերպությունների կողմից գաղտնի տեղեկությունների միտումնավոր ու չթույլատրված հրապարակումը, որը կարող է ռիսկեր ստեղծել մարդկանց կյանքի համար և վտանգել իրենց ազգային անվտա...
«Գոլդեն փելես». «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ աճուրդի հանված «Գոլդեն փելեսի» համար գնորդ չի գտնվում, ինչպես եւ մենք կանխատեսել էինք դեռ ամիսներ առաջ: Հյուրանոցը մատնվել է անտերության, ճակատագիրն էլ խիստ անորոշ է: Դեռ անցած տարվա դեկտեմբերին նշել էինք, որ հյուրանոցի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ երկու տարբերակով. Տարբերակ 1. Գնորդ չի գտնվում Տարբերակ 2. Գնորդ գտնվում է: Հաշվի առնելով հայաստանյան իրո...
Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից 2019թ. հունվարի 1-ից Հայաստանի սահմանին մատակարարվող բնական գազի գինը փոխվեց, հասնելով հազար խորանարդ մետրի համար 150 դոլարի: Այսուհանդերձ, գնի այս փոփոխությունից հետո սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը չփոխվեց։ Հետհեղափոխական ժամանակներ էին և կառավարությունն իրեն նման ճոխություն թույլ տալ չէր կարող, սխալ կհասկանային: 2019թ. հունվարի 1-ից բնական գազի գնի տարբերությամբ առաջացող վնասները փոխհատուցվում են «...
Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը 12 տարվա վաղեմության Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերը կարևոր բացահայտումներ են անում 2008թ. նախագահական ընտրությունների, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների վերաբերյալ։ Այս իրադարձությունները եղել են ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում և ամերիկացի դիվանագետների գրագրությունը ներկայացնում է մարտի 1-ի գործով ՀՔԾ վարկածից էականորեն տարբերվող իրականություն։ Նախ Վիկիլիքսի հրապարակումները բացահայտում են նախընտ...
Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան Դատարանը վերջապես որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Հիվանդ, կիսամեռ մարդու կալանքը ամիսներ շարունակ չէր փոխվում։ Նրան այդ վիճակով տանում էին դատարան, ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։ Հավանաբար իշխանությունները հասկացան, որ հաշվեհարդար հիշեցնող այս մոտեցման պատճառով կարող են ունենալ «Նոր» Հայաստանի առաջին զոհը, որ վերակենդանացման բաժնում գտնվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը թողնելը ...
Կառավարման կակոֆոնիա 2020-ի առաջին շաբաթներն արձանագրում են, որ Հայաստանը մտել է պետական կառավարման նոր փուլ՝ կակոֆոնիա։ Քաոտիկ, չկապակցված, հախուռն։ Պետական կառավարումը, ըստ էության, հանգել է երկու պարզագույն ուղղության՝ վարչապետի կողմից չճտված, անհիմն թվերի ամենօրյա հրապարակում և քրեական գործեր։ Հայաստանյան կյանքը լցված է սրանով։ Հայաստանյան սերիալի լեյտմոտիվները սրանք են։ Հիմնական դերակատարը՝ նույնը։ Գլխավոր դերակատարը երբեմն չի համբերո...
Սխալի համակարգը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հանդես եկավ ոչ հավաստի հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից։ Չսևեռվենք, ընդունենք ցանկացած մարդու սխալվելու իրավունքը, մանավանդ, որ այն ամենավտանգավորներից չէր։ Փոխարենը փորձենք հասկանալ մեզ մոտ «սխալի համակարգը» ընդհանրապես։ Կառավարության և ԱԺ մեծամասնության անդամներն արեցին իրենց քայլը՝ տարածելով հայտարարությո...
Ցավալիորեն պարզունակ մոտեցում՝ բարդ և նուրբ թեմաներին Տարեվերջյան ամենախոշոր հանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն է։ Սա այնքան զգայուն, այնքան նուրբ թեմա է, որ ավելի զգույշ և ավելի լուրջ մոտեցում էր պահանջում, քան այն եղանակը, որով այն մատուցվեց հանրությանը։ Հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարությունից հետո բազմաթիվ ընտանիքներ, որոնք նորածին երեխայի կորուստ էին ունեցել, կրկին անձնական ողբերգություն ապրեցին։ Նրանցից շատե...
2019 թ-ի ՝ «դավաճանները, թշնամիները, հանցագործները» 2019-ին պետական քարոզչամեքենայի և ֆեյքերի կողմից այս մարդիկ տարբեր փուլայնությամբ հռչակվել են «հայ ժողովրդի թշնամիներ և դավաճաններ»։ Անհատական սրացումների գրաֆիկը յուրաքանչյուր դեպքում տարբեր է։ Տարբեր են նաև մոտիվացիան, պատճառները։ Բայց բոլոր դեպքերում կա մեկ ընդհանրություն՝ ուղղորդվող հարձակումների հետևում մեկ մարդու կարծիքն է։ Ստորև ներկայացնում ենք տարվա «դավաճանների և թշնամիների» ոչ ամբողջակա...
Պատահական նախագահը 2020 թվականի քաղաքական օրակարգում ակնհայտորեն ավելացավ նոր կետ՝ Արմեն Սարգսյանի արտահանձնումը Մեծ Բրիտանիա։ Սա պետք է անել պետությունը տրամաբանական զարգացման հուն բերելու համար։ Սա պետք է դաս լինի նախորդներին և հաջորդներին. պատահական մարդկանց չի կարելի հենց այնպես բերել իշխանության։ Հայաստանը փորձաքար չէ, որ նախագահի պաշտոնը նվիրվի քաղաքացիություն փոխած, երկրի համար որևէ բան չարած, միայն սեփական PR-ով մտահոգվող և բոլոր հ...
Տարվա ձեռքբերումները Նախորդ շաբաթ ամփոփվեց HelpCourt համակարգի միջոցով անցկացվող դատավորների գնահատման արդյունքները։ Հայաստանի փաստաբանների կողմից կատարված գնահատման արդյունքում 2019թ. ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր է ճանաչվել Ալեքսանդր Ազարյանը։ Լավագույն եռյակում են դատավորներ Դավիթ Բալայանը և Վազգեն Ռշտունին։ Ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր է ճանաչվել Արմեն Դանիելյանը։ Սրանք շատ խոսուն տվյալներ են, որոնք ի ցույց են դնում մեր դատակ...