Կրկին դիմում եմ գեներալներին Պարոնայք գեներալներ, կրկին դիմում եմ ձեզ, և կրկին դիմում եմ նույն կոչով։ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներն իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, դրան զուգահեռ իշխանությունները ոստիկանական ահռելի ուժեր են կուտակում տարածքում։ Այստեղ հավաքված են մարդիկ են, որ ապացուցել են, որ կանգնած են բանակի կողքին, հավաքված են մեր քույրերն ու եղբայրները, որ ապացուցել են, որ կանգնած են Ձեր կողքին և սա...
Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր Մեր քաղաքում նույն օրը, նույն ժամին տեղի է ունեցել երկու խոշոր հանրահավաք։ Մի պատգամավոր շատ դիպուկ է նկատել, որ այսօր Հայաստանում կա երկու ընդդիմություն, և չկա իշխանություն։ Ճիշտ հասկանալու համար մեր այսօրվա պոտենցիալը և պետական ռիսկայնությունը՝ կարիք կա առանձին-առանձին քննարկելու հարթակների և հրապարակների բովանդակությունը։ Մաս 1. Կառավարության հրապարակը Հավաքվածների թիվն էական չէ։ Պատկերը լավատեսության տեղ չի թողնում. ա...
Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում Ալիևի երեկվա հայտարարությունը շոկային է. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից...»։ Սա բաց տեքստով հայտարարություն է, որ Նիկոլը կամ կզիջի ամեն ինչ, կամ առաջիկայում մի գեղեցիկ օր ադրբեջանաթուրքական զորքերը կմտնեն Հայաստան։Կարծում եմ, որ այսօրվա հանրահա...
Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է Կուլիսներում վերաթարմացվել է արտահերթ ընտրությունների գաղափարը՝ հրապարակային հանդիպումներ, ստվերային շփումներ, սուրճի բաժակի շուրջ քննարկումներ, ընդամենը օրեր առաջ աներևակայելի համարվող կոնտակտներ, հաշվարկներ և այլն։ Մի խոսքով՝ իշխանություն կորցնելու և վերցնելու, փայ ստանալու և խաղից դուրս մնալու բոլոր երանգները։Այս պահին փազլի բազմաթիվ տարրեր ի մի են գալիս, բայց փազլը դեռևս չի ամբողջականանում։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ ին...
Առանց Լևոն (Արոնյան) Հայաստան Պատերազմական, քաղաքական թոհուբի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց Լևոն Արոնյանի հեռացումը Հայաստանից։ Բայց սա զուտ շախմատային խնդիր չէ։Արոնյանի նման դեմքերը ազգերի և պետությունների խաղաղ մրցակցությունում ապահովում են քո տեղը՝ ազգերի և պետությունների բարձրագույն խմբում։ Նման անուն-ազգանուններ ունեցող պետությունները միշտ այլ, ավելի բարձր կարգի են։ Սա չգրված, բայց բոլորի կողմից ընդունվող օրենք է Արոնյաններ քիչ կան աշխարհու...
Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը «...միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։ Խնդրում եմ ուշադիր կարդալ այս տողերը։ Սրանք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության տողերն են, որի տակ ստորագրել էին ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարները՝ Գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, բա...
Ուժի այս ցուցադրությունը մարտահրավեր է մեր վիրավոր հասարակությանը ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, դիպուկահարների՝ ցուցադրական նշան բռնելը խաղաղ հավաքին, որին մասնակցում էին մեր ընկերները, մեր հարազատները, մանկահասակ երեխաներով կանայք և տղամարդիկ, այդ թվում՝ մանկականսայլակներով, պետական ամառանոցների՝ ոստիկանների աննախադեպ քանակով շրջափակումը և ուժի ցուցադրումը ոչ միայն վարչախմբի կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է, այլ նաև՝խիստ վտանգավոր գ...
Եթե կարճ ժամանակում չկարողանանք ձևավորել էֆեկտիվ իշխանություն, ազնիվ կլինի մեր կանանց ու երեխաներին ՀՀ-ից դուրս հանելը, որովհետև թուրքական ներխուժումը լինելու է ամիսների խնդիր. Վահ...
Հակասահմանադրականություն ՀՀ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ փաստացի տեղի է ունենում Սահմանադրության կոպիտ ոտնահարում։ Ընդ որում Սահմանադրությունը ոտնահարվում է պետական մակարդակով։ Գլխավոր շտաբի պետին հեռացնելու հակասահմանադրական որոշմամբ վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Մինչդեռ ոչ վարչապետը, ոչ էլ Հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնել...
Նախագահի 3 տարբերակը Հայաստանի պատմության մեջ ստեղծված աննախադեպ դրամատիկ իրավիճակում Նախագահը պետք է կատարի կարևոր քայլեր։ Հասկանում ենք, որ նախագահի վրա պետական մեքենան և վարչապետը հսկայական ուղղակի և անուղղակի ճնշում են գործադրում։ Բայց ուզում ենք հավատալ, որ նախագահի փորձառությունը և հարցի կարևորությունը կստիպեն նախագահին՝ չտրվել քաղաքական ճնշումներին և մանիպուլյացիաներին։ Նախագահն ունի կարճ ժամանակ և երեք տարբերակի հնարավորություն. 1. ...
Երեկ բարդ օր էր. հետևությունները Պետական ռեսուրսի և մի խումբ օլիգարխների տոտալ ներգրավմամբ՝ Փաշինյանը հանրահավաք արեց։ Զուգահեռ՝ խոշոր և մոտիվացված հանրահավաք էր Բաղրամյան պողոտայում՝ հաջակցություն հայկական բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հաշվել, թե որ հրապարակում որքան մարդ կար՝ անիմաստ զբաղմունք է։ Իրավիճակի գնահատման այլ օբյեկտիվ ու կարևոր չափորոշիչներ կան։ Փաշինյանն ասելիք չուներ, ցաքուցրիվ տեքստեր էր ասում, իրավիճակի լուծում չէր տեսնում և ...
Սա է երկրի կառավարման որակը Պետական կառավարման մարմինների մեկ ժամվա ընթացքում արված երկու տարբեր հայտարարություն՝ փոփոխված, խմբագրված, պարզ ցույց են տալիս, թե ինչ որակի կառավարում ունի երկիրը։ 1. Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում սկզբում հանրապետության նախագահին կոչ է անում, իսկ հետո խմբագրելով իր հայտարարությունը առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխ...
Արյան կոմերսանտը Նա միշտ արյան է ձգտել ու, ցավոք, ստացել՝ ընդդիմադիր ժամանակ, թե՝ իշխանության, խաղաղության ժամանակ, թե՝ պատերազմի։ Նրա գիտակից կյանքը, կենսագործունեության կոմֆորտ միջավայրն արյունն է։ Իսկ ստանալուց հետո՝ անմիջապես սկսում է մեղավորներ հորինել։Չլիներ նա՝ չէր լինի մարտի 1-ը, չլիներ նա՝ չէր լինի սեպտեմբերի 27-ը, չլիներ նա՝ պատերազմը շուտ կկանգներ, չլիներ նա՝ չէր լինի 5 հազար զոհը, զոհված ու հաշմված մի ողջ սերունդ։ Եթե գոնե պա...
Չչարանալ երեխաների վրա Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է Փաշինյանի որդու նկարը և գեներացվում է սարսափելի բացասական (եթե այս բառերով կարելի է արտահայտել այն, ինչ կատարվում է սոցցանցերում) վերաբերմունք նրա նկատմամբ։Տարածվող դրվագում ոչ մի վատ բան չի արվում՝ սովորական հագուկապով սովորական մի տղա։Փաշինյանի որդին արժանացել է նման վերաբերմունքի իր ծնողների պատճառով։ Նա, ըստ էության, հանրությանը հայտնի դառնալու պահից՝ 2018-ից, ոչինչ չի արել, ...
Սա պետության ինքնապաշտպանությունն է Նախագահի կշռադատված քայլից հետո վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը շարունակում է գնալ ավանտյուրայի ճանապարհով։ Նա չի կարողանում ողջամիտ հետևություններ անել բանակի հրամկազմի նախազգուշացումներից՝ անարդյունավետ կառավարման և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալների պատճառով երկիրը կործանման եզրին հասցնելու վերաբերյալ։ Նա չի կարողանում ճիշտ հետևություններ անել՝ Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ կառույցների, հա...
Պատմական պահ Սա իսկապես նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն էր։ Նախագահը դրսևորեց բացառիկ հնարավորություն՝ իր հեղինակության շնորհիվ Հայաստանում ձևավորել կայունություն։ Նախագահը շատ կարևոր ձևակերպում արեց. «Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող ո...
Ազատություն՝ «Ազատությանը» Երեկ ուշագրավ մի բան կատարվեց. նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հանդեպ մի քանի ցուցարար անհարգալից վեբերմունք էին ցուցաբերել։ Արթուր Վանեցյանը`լինելով նոր սերնդի քաղաքական գործիչ, դատապարտեց միջադեպը, ներողություն խնդրեց այլոց քայլերի համար։ Բայց մինչ նա փորձում էր քաղաքակիրթ ձեւով հարթել միջադեպը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն ընդգծված ագրեսիվ տոնով սկսեց արտասանել նախապես իրեն հան...
Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ Այս պահին ամենակարևոր քայլը նախագահ Արմեն Սարգսյանինն է։ Նախագահն ունի քիչ ժամանակ՝ ապացուցելու, որ նա իրապես պահպանում է Սահմանադրությունը։ ԶՈւ գլխավոր Շտաբի պետին պաշտոնանկ անելու առաջարկի չստորագրելը նախագահի լիազորությունն է, և նաև պատասխանատվությունը երկրի և հանրության առջև։ Եվ նա պատմական առաքելություն ունի մեր երկրի համար ստեղծված այս ճգնաժամային իրավիճակում։ Սահմանադրությունը նրան լիազորում է պաշտոնանկ անելու ակտ...
Առանց Նիկոլ Հայաստան Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջը ստանում է զանգվածային բնույթ։ Առ այս պահը Փաշինյանի հրաժարականի պահանջով կոնսոլիդացված հանդես են եկել. 1. ՀՀ Զինված ուժերը. Գլխավոր շտաբը՝ ի դեմս գլխավոր շտաբի պետ Օնիկ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր...
Կարևոր փաստի արձանագրում Ուշադրություն եմ հրավիրում մի անչափ կարեւոր փաստի վրա։ Իմ քայլի, ՔՊ_ի մի խում առանցքային դեմքեր այսօր հրաժարվեցին կանգնել նիկոլի կողքին։ Բանակ_ժողովուրդ նժարը ժամ առ ժամ ծանրանում է։ Իզգոյը մնում է մենակ։ Դեռ առանց անուններ տալու ողջունենք իշխանության միջի այն գործիչներին, որոնք սթափ են գնահատում իրավիճակը։ Արձանագրում ենք՝ մենք ձեզ հետ թշնամանք չունենք։ Արեք հաջորդ քայլը. Հրապարակային տարանջատվեք իզգոյից։ Մեր երկրին խաղա...
Մենք բոլորս բանակի կողքին ենք Սպանելով հինգ հազար մեր լույս տղերքին, հազարավորներին դարձնելով հաշմանդամ գերագույն գլխավոր տականքը ցանկանում է մարտի մեկից օրեր առաջ Երեւանում եւս արյուն թափել։ Չի ստացվելու։ Մենք բոլորս բանակի կողքին ենք։ Բոլորս՝ այդ թվում երկնքում գտնվող մեր տղերքը։ Գեղամ Նազարյան
Պետք է ձևավորել ՍԴ դիմելու հաստատուն պրակտիկա Հանրապետության Նախագահը իրապես ղեկավարվեց Սահմանադրության գերակայությամբ։ Նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» խիստ վիճահարույց օրենքների հակասահմանադրականության մասին բազմաթիվ մասնագետներ էին ահազանգում։ Մենք այդ մ...
Փաշինյանական հերքումներ՝ ժանրի կանոնների համաձայն Երբ Նիկոլը վերցրեց եւ փետրվարի 23-ին հայտարարեց, որ ռուսաստանյան գերժամանակակից «Իսկանդերը» չի պայթում կամ պայթում է տասը տոկոսով, ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջապես նրան մեղադրեցին ստախոսության մեջ: Հասկանալով, թե ինչ են արել, ինչպես արդեն սովոր ենք, փաշինյանական թիմը, մեկը մյուսին հերթ չտալով սկսելու են բացատրել, թե ինչ է իրականում ասել Նիկոլը: Այս գործին ակտիվ մասնակցություն է ունենալու եւ հե...
Ինչ է կատարվում Հայաստանում Տեղի են ունենում պատմական զարգացումներ, հենց հիմա, որոնք դառնալու են հետագայում պատմության դասագրքերի պարագրաֆներ։ Ելքը դեռ պարզ չէ, բայց մեծապես կախված է մեզնից։ Պրոցեսը և ռիսկերը վարակի պես տարածվել են բոլոր շերտերում, և կարիք կա՝ հասկանալու դրանց էությունը առանձին-առանձին տարբեր հարթություններում։ Վարչապետ Փաշինյան Նա չկա, ո´չ որպես մարդ, ո´չ որպես գործիչ։ Պատերազմի հետևանքները, նրա պահվածքը պատերազմի ընթ...
Իշխանության ինքնաօգնության խումբը Հայաստանի գործող իշխանությունը գնալով ինքնաօգնության խմբի է նմանվում, որտեղ նույնատիպ խնդիրներ ունեցողները փորձում են ապաքինման և քաջալերման ռեսուրս գտնել։ - Բարև ձեզ, ես Նիկոլն եմ։- Ողջունենք Նիկոլին, ծափեր։- Ես պատերազմից մեկ օր առաջ սպառնում էի անհուսորեն ապակայունացնել Ադրբեջանի ներքին վիճակը, իսկ պատերազմի օրը բանաստեղծություն գրեցի. Ես պատռել եմ զոհի հին կտակը / Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում։- Եկեք նորից ծափահարենք Ն...
Ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե վարչախումբը հարկ եղած դեպքում պատրաստ է կրակել ժողովրդի վրա, ցնցել է հանրությանը, չնայած Արցախը թշնամուն հանձնածներից ու մի ամբողջ սերունդ զոհածներից ամեն ինչ սպասելի է։ Բայց սրան ուզում եմ հատուկ պատասխանել. Մարդ, որը բոլորից առաջ ընկավ ու ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք պարտվել ենք ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բարոյապես, այսօր թուրքից պարտվելուց հետո պատրաստվում է կրակել Երե...
Մանդատը սրբապատկեր չէ Ավանի փոխթաղապետի լկտի վարքագծին անդրադառնալ չեմ էլ ցանկանում։Խոսքս ուզում եմ ուղղել իմքայլական պատգամավորներին։ Ձեզնից շատերը երկար տարիներ եղել են քաղհասարակության ներկայացուցիչներ, աշխատել են միջազգային կազմակերպություններում, հանդես են եկել որպես իրավապաշտպաններ, բոլոր հնարավոր առիթներով խոսել են մարդու իրավունքների մասին՝ Լենա Նազարյան, Միքայել Զոլյան, Համազասպ Դանիելյան, Նիկոլայ Բաղդասարյան, Լիլիթ Մակունց, Արթուր Դա...
Ֆեյքերը չեն կարող պայքարել ֆեյքերի դեմ Մեր երկրում շարունակվում է իրավական բրեսպրեդելը։ Ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ՝ ուղեկցվելով նյութական և դատավարական նորմերի կոպիտ խախտումներով։ Քրեական գործի հիմքում դրվել են միմյանց հակասող իրավական նորմեր, որոնցից առնվազն մեկն ունի իրավական որոշակիության լուրջ խնդիր և որի հիմքը՝ ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կա...
Հանրային պահանջը մեկն է՝ իրեն դեռևս վարչապետ համարող անձի հրաժարականը Մի հարցում իմքայլականները ճիշտ էին, և նրանց հետ չի կարելի չհամաձայնել։ Այսօր Հայաստանում արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Ազատության հրապարակի բազմամարդ հանրահավաքը, հանրահավաքի էներգետիկան ապացուցեցին, որ Հայաստանում մեկ հանրային պահանջ կա՝ հեռացնել երկիրը պատերազմի առջև բացած, պարտված, մերժված, հինգ հազար երիտասարդ զոհած և տասը հազար վիրավոր տված, գերիների և անհետ կորածների հարցում անգործունակ, մեր երկիրը ...
Կվազիպետության ճգնաժամը Երբ ես ասում եմ, որ Նիկոլն արդեն չկա, բավականին խելոք մարդիկ ինձ հակադարձում են՝ ո՞նց թե, կա։ Ես պատասխանում եմ՝ ինչո՞վ է դա արտահայտվում, ինչո՞վ է Նիկոլը իշխանություն, ի՞նչ ազդեցություն ունի։ Պատասխանն այսպիսին է. մի կողմից՝ նա իրոք չկա, պետության հետ նրա առնչությունը նվազագույն է, բայց մյուս կողմից էլ՝ դեռ կա։ Դեռ նա´ է իշխանություն համարվում։ Իշխանափոխությունը կվազիպետությունում Այս իշխանության լինել-չլինելու կոն...