Գախարիայի և Փաշինյանի տարբերությունը
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է ներկայացրել։ Հրաժարականի պատճառը քաղաքական թիմի հետ տարաձայնություններն են՝ կապված ընդդիմադիր գործչի ձերբակալության հետ։ Գեորգի Գախարիան հրաժարական ներկայացրեց, քանի որ դեմ էր ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներին։ Հրաժարական ներկայացրեց, քանի որ դեմ էր երկրում բևեռացմանը։ Հրաժարական ներկայացրեց, քանի որ չէր ուզում երկիրը տանել առճակատումների և ցնցումների և քաջ գիտակցում էր...
Հասցնել անցնել կիսաբաց դռնով
Վարազդատ Կարապետյանն իր քայլերի համար ներողություն է խնդրել և Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու դիմում գրել։ Հետադարձ հայացք նետելով կառավարող ուժի հետ իր անցած ճանապարհին, վերլուծելով այն պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ նա հետևություն է արել, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չի ունեցել հիմնարար գործընթացների վրա:
Կարելի է միայն ափսոսել, որ Վարազդատ Կարապետյանը չի փոր...
Բաց նամակ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին 2
Ձեր լռությունն անհասկանալի է
Եվրոպական արժեքների «վթարը» Հայաստանում
Հայաստանի անկախացումից ի վեր մենք Ձեզ դիտարկել ենք որպես վստահելի գործընկեր։ Մենք կարծում էինք, որ Ձեզ համար միջազգային մարդասիրական սկզբունքներն ու մարդու իրավունքները գերակա արժեքներ են։ Որ դրանք զուտ դեկլարատիվ բանաձևեր չեն, և որ դրանց կոպտագույն խախտումները կարժանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին։ Բայց 44 օրյա պատերազմը և հետպա...
Միացեք Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին նախաձեռնությանը (Տեսանյութ)
«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը հանդես է եկել առաջարկով՝ պետության առանձնատները վերադարձնել պետության պաշտպաններին:Առաջարկը հետեւյալն է՝ կառավարական ամառանոցների հսկա համալիրը վերածել ժամանակակից բժշկական կենտրոնի, վերականգնողական կենտրոնի, որտեղ կապաքինվեն պատերազմում վիրավորվածները, որտեղ ուսում եւ մասնագիտություն կստանան հաշմանդամ դարձած մեր զինվորները,...
Օգնել հային՝ դառնալ քաղաքացի
Պատերազմից հետո Հայաստանում տեղի են ունենում հարսանիքներ։ Մի դեպքում՝ ընդգծված զուսպ, համեստ՝ եկեղեցի, փոքր հավաք կամ անգամ առանց դրա։ Այլ դեպքերում, ընդ որում՝ դեկտեմբերից սկսած, հայտնի հարսանեկան սրահները լեփլեցուն են, բարձր տոնական երաժշտությունը չի դադարում ողջ երեկո, արտերկրից բերվող կատարողներներով, շոու-ծրագրերով և այլն։ Այնպես, ինչպես միշտ եղել է։ Մի դեպքում մարդիկ ներքին զսպվածությամբ երջանկություն են մաղթում նոր...
Մի հասցրեք նրան, որ փողոց դուրս գան զոհված տղերքի ծնողները. Գեղամ Նազարյան (տեսանյութ)
Հատակում ենք, մեզնից գարշահոտություն է փչում
Երեկ ամբողջ օրը Հայաստանում ամենատարածված նկարը անհետ կորած որդուն փնտրող հոր լուսանկարն էր, որի հագուստից քաշում էր ոստիկանը: Անհետ կորած զինվորի հայրը իր որդուն է ուզում, գոնե իր որդու մարմինը: Լրագրողները, հանրությունը փորձում է հասկանալ, թե նա ինչ է ասում: Մի փորձեք. Չեք հասկանա: Նայեք նրա աչքերին: Միայն նայեք նրա աչքերին ու ամեն ինչ կհասկանաք: Նրան լսելու կարիք չկա:Մի քննադատեք, անիծեք նաեւ անհետ կորած զինվորի հոր հա...
17 + Ընդդիմությունը
Ֆիլմերի դասակարգման համակարգում 17+ը դեռ չի ձգում լիակատար հասունության մակարդակի։ Գրեթե մոտ է, բայց դեռ լիարժեք մեծական` 18+ չէ։ Մեր 17-ի հարթակն այսօր այդ վիճակում է։ Առաջին փուլում` նոյեմբերի 10-ից, հարթակը կատարել է կարևոր ֆունկցիա՝ 1. Փողոցին տվել է կառավարելի տեսք և պրոցեսները պահել օրինականության սահմաններում։ Դրա շնորհիվ, ի դեպ, Փաշինյանը հնարավորություն ստացավ դուրս գալ բունկերից, իսկ Արարատ Միրզոյանն ապաքինվեց։2...
Բաց նամակ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին
և միջազգային կառույցներին
Ձեր լռությունն անհասկանալի է
Հայաստանի անկախությունից ի վեր Դուք էական դերակատարում եք ունեցել մեր երկրում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և արժանապատվության հարգման և պաշտպանության, միջազգային հանրության կողմից ճանաչված սկզբունքների և արժեքային համակարգի ներդրման, ժողովրդավարական ինստիտուտների ներդրման և կայացման ուղղությամբ։
Այս նպատակների համար օգտագործվել են ամենատարբեր եղանակներն ու միջոցները՝ խորհ...
Հաղթանակի հակառակ կողմը
Ադրբեջանի պանծալի թվացող հաղթանակն ունի իր հակառակ կողմը, որը հիմնականում դուրս է մնում Հայստանի և ընդհանրապես արտաքին աշխարհի տեսադաշտից ադրբեջանական լրատվամիջոցների խիստ միակողմանի լինելու և խստագույն գրաքննության ենթարկվելու արդյունքում։
Սակայն կան տեղեկատվության անկախ աղբյուրներ, որոնք քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր են տալիս հետպատերազմյան Ադրբեջանի մթնոլորտի մասին։Համառոտ կփորձենք ներկայացնել «հաղթանակած» հե...
Մանրամասներ «Mənim Addımım» (Իմ քայլը) խմբակցության նիստից
Վստահելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ նրանց անփոխարինելի առաջնորդ նիկոլ փաշինյանի հանդիպումն անցել է բավական թեժ մթնոլորտում, որտեղ մտքերի շահագրգիռ եւ նույնիսկ գրգռված փոխանակում է եղել:
Մասնավորապես, ներկաները բուռն եւ երկարատեւ ծափերով ողջունել են Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե իրենք արտահերթ ընտրության գնալու չունեն, քանի որ բարդ իրավիճակից դուրս...
Ով է խաղում մեզնով և որն է այս խաղի վերջաբանը
Այսօրվա Հայաստանը Լիարժեք պետության փոխարեն այսօր ունենք հայերով բնակեցված տարածք։ Այդ տարածքի անվտանգությունն ինքներս չենք կարողանում ապահովել, դիմել ենք օտար պետության, որը և ժամանակավորապես, առայժմ՝ անհայտ պայմաններով, համաձայնել է մեզ պաշտպանել։ Այս տարածքը չունի իշխանություն և լիարժեք կենսաապահովում չի իրականացվում։ Կա ՄԵԿ հոգի, որը ձևական իրականացնում է տարածքը համակարգողի սահմանափակ գործառույթներ։ Չունենք բյուջե և ...
Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանի հայտարարությունը
Ունենք առնվազն հինգ հազար զոհ, ունենք տարբեր հաշվարկներով 10 հազարից ավելի վիրավորներ, որոնք երկարատեւ եւ բարձրակարգ բուժօգնության կարիք ունեն:
Ունենք հազարավոր զինվորներ, զինվորականներ, որոնք հոգեբանական երկարատեւ աջակցության կարիք ունեն:
Հայաստանում պատերազմի հետեւանքով ձեւավորվել է նոր սոցիալական շերտ, որն ունի մ...
Արմեն Գևորգյան. Որտե՞ղ են փողերը
Մեր պարտքի մասին
Չգիտեմ` մեզնից շատերը պատկերացնո՞ւմ են, թե՞ ոչ, բայց մենք բառիս բուն իմաստով իրական վնաս ենք հասցնում մեր երեխաների և թոռների ապագային: Մեխանիզմը շատ յուրօրինակ է. մենք աշխատում ենք, ձգտում ենք բարօրության, փորձում ենք ծայրը ծայրին հասցնել, բայց միևնույն ժամանակ չենք գիտակցում, որ մեծ պարտք ենք կուտակում: Ոչ թե բառացիորեն, այլ՝ տնտեսական իմաստով։ Խոսքն այն փողերի մասին է, որը կառավարությունը պարտք է վեր...
Զգուշացեք, նրանք քվեարկելու են
Հանրային և էլեկտորալ տրամադրությունները ՀայաստանումԹեև սոցիոլոգիան և հայ հասարակությունը դժվար համատեղելի են, այդուհանդերձ խոշոր հանրային տրամադրությունները հնարավոր է ֆիքսել։ 1. Պետականությունը կրող շերտ. կայուն և կարծր մի շերտ է, որը հստակ հասկանում է ռիսկերը, պատկերացնում է կատարվածի մասշտաբները, ունի պետության ապագայի իր տեսլականը, հասկանում է, որ իշխանության փոփոխությունը միակ տարբերակն է վիճակը շտկելու, լուծումներ գ...
Աննայի ընտրությունը. Բաց թողնված հնարավորություն
Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։ Հերթական անգամ նա մերժեց բացարկի մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։ Կարելի՞ էր ակնկալել այլ որոշում, հավանաբար՝ այո, հաշվի առնելով զարգացումները մեր երկրում և այն պատմական աղետը, որի պայմաններում նա վարում է դատը։ Այո՝ եթե տիկին Դանիբեկյանը չընդհատեր և մինչև վերջս լսեր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հայտարարությունը, որում մանրամասն ներկայացվում էր հնարա...
Ինչ էր գուժում «Կարնեգի» հիմնադրամի հոդվածը Հայաստանի համար
2019-ի փետրվարի 14-ին «Կարնեգի» հիմնադրամը հրապարակել էր Ռեյ Սալվատորե Ջեննինգսի «Վերանայելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հետհեղափոխական բարեփոխումներին» վերնագրով հոդվածը [1], որում նա իր տեսակետներն էր ներկայացնում Հայաստանում հետհեղափոխական գործընթացների վերաբերյալ։ «Կարնեգի» հիմնադրամը ԱՄՆ-ում և աշխարհում հայտնի ուղեղային կենտրոններից մեկն է, որը մեծ ազդեցություն ունի քաղաքական...
Արմեն Գևորգյանի ընդհատված հայտարարությունը դատարանում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն ապօրինաբար արգելեց Արմեն Գեւորգյանին հայտնել իր դիրքորոշումը ինքնաբացարկի վերաբերյալ՝ հերթական անգամ խախատելով նրա իրավունքները։Ստորեւ ներկայացնում ենք Արմեն Գեւորգյանի հայտարարության գրավոր տարբերակը
Հարգելի դատարան. Նախաքննության և դատավարության ողջ ընթացքում ես մնացել եմ բացառապես դատաիրավական հարթության մեջ՝ փորձելով միայն ու միայն այդ հարթություն...
Վահե Հովհաննիսյան. Վաղվա մասին մեր պատկերացումներն արդեն հին են
Եր՞բ են սկսելու մենք մեր մասին ճիշտը խոսել։ Դրսի աչքերով` մենք ունենք անմեղսունակ իշխանություն, որը քանդեց երկիրը և շարունակում է կառավարել։ Ունենք ժողովուրդ, որը դեռ չի արձագանքել իր հետ կատարվածին, չի հասկանում, որ հաջորդ պատերազմը հենց այս տարի կարող է լինել։ Ունենք ընդդիմադիր ինչ-որ հարթակ, որն ամբողջությամբ չի պատկերացնում իրականությունը, և ունենք ընտրություններ անցկացնելու գաղափար։ Մենք մեզ երբևէ հարց տվե՞լ ենք՝ ինչ...
Նոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն
Մեր ընտրությունը մեծ չէ, այն կոշտ է, առանց ավելորդ սենտիմենտի՝ նոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն, և կա դրա ամենավատ տարբերակը՝ և´ նոր պատերազմ, և´ նոր խաղաղություն։Ցավոք, հեռանկարը կախված չէ միայն մեզնից, բայց մենք պետք է անեք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ունենանք միակ ճիշտ տարբերակը՝ նոր խաղաղությունը։ Այսօրվա Հայաստանի իրականությունը տանում է նոր պատերազմի։ Անիմաստ ղեկավար, չաշխատող պետական համակարգ, ա...
Իհարկե հնարավոր է
Ռ. Քոչարյանի երեկվա հարցազրույցից տարբեր մարդիկ տարբեր հատվածներ են կարևորում՝ հնարավոր առաջադրման, Ստեփանակերտի նախագահական շենքի անվնասության, գործող իշխանության պատմական սխալների, հիմնական մեղավորին տրված բնորոշումները և այլնի մասին, ընդհուպ մինչև բաճկոնի՝ ոճային լինելը։ Եվ սա նորմալ է՝ մարդիկ տարբեր ընկալումներ են ունենում։ Բայց կա մի բան, որը բոլորը ֆիքսեցին, և դա մեծ հաշվով միավորեց լսարանը։ Դա «Իհարկե հնարավո...
Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ
Լ. Մակունցին և Վլ. Կարապետյանին համապատասխանաբար ԱՄՆ-ում և Ուկրաինայում դեսպան նշանակելու լուրերը, ավելի շատ նման են գործակալական սյուժեներով ֆիլմերի, քան դիվանագիտական քայլերի։
Ամիսներ առաջ Գ. Իսագուլյանը հրապարակային հայտարարում էր, որ Մակունցը առանցքային դերակատարում է ունեցել Վրաստանի տարածքով Հայաստան խոշոր ֆինանսական միջոցներ տեղափոխելու գործում՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու և «հեղափոխոություն»...
Քաղաքացիական նախաձեռնություն.
Ճշմարտություն սերունդների համար
Սկսում ենք նոր քաղաքացիական նախաձեռնություն. Ճշմարտություն սերունդների համար։
Սա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից հարթակ, որտեղ ի մի կբերվեն մեզ հուզող հարցերի շուրջ հանրային տեսակետներն ու գնահատականները։
Ստեղծում ենք փաստահավաք խումբ, միաժամանակ նաեւ յուրօրինակ հարթակ, որտեղ կմեկտեղվեն պատերազմի, դրա հետեւանքների, դրահետեւանքների հաղթահարման վերաբերյալ հանրային տեսակետներն ու գնահատականները: Աշխատանք...
Արմեն Գևորգյան. Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը
Այն, ինչ գրվելու է այս հոդվածում, որոշակի իմաստով փորձ է՝ հասկանալու, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ եղավ պատերազմ, ինչպիսի՞ գործընթացներ ու իրադարձություններ դարձան պատերազմի կատալիզատորը։ Հոդվածը մի փոքր երկար է, բայց ես փորձել եմ համառոտ կերպով բաղդատել վերջին երեք տարիների տրամաբանությունը։ Շատ բան կարող է պարզունակ թվալ, բայց եկեք չմոռանանք, որ սովորական մարդիկ են քաղաքականությամբ զբաղվում։ Ստիպված ենք խոսել պարզունակությ...
Նիկոլ Փաշինյանը գնացել է, պետք է ձևավորվի նոր որակի իշխանություն. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
Փոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկումը
Նարինե Խաչատուրյանն (Թուխիկյան) ազատվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Պաշտոնական որևէ պարզաբանում չներկայացվեց։ Երևի թե պետք էլ չէր։ Շրջանառվեցին տարբեր վարկածներ, առանցքայինը իշխանության հասցեին հնչեցրած մեղադրանքներին չպատասխանելու վարկածն էր. պաշտոնանկության նախօրեին փոխնախարարին մոտեցած քաղաքացին նրան մեղադրեց դավաճան իշխանության ներկայացուցիչ լինելու մեջ։ Իշխանությանն ինքնամոռաց...
Գործակալների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով
Օմեգայի գաղտազերծումից հետո գիտե՞ք, թե որն է քաղաքական վերնախավում ամենաշրջանառող հարցը։ Ոչ, Արարատ Միրզոյանը չէ, նրա վրա բոլորը թքած ունեն։ Կարմիր թղթապանակի հաստությունն է։ Ու շատերը նախաինսուլտային վիճակում են՝ իրենց անունը թղթապանակում քանի սանտիմետր վերև՞, թե՞ ներքև է։ Արդյո՞ք հերթն ըստ այբբենական ցանկի է, թե՞ ըստ կատարած այլանդակության, թե մեկ այլ սկզբունքով։Ընդ որում, այդ հարցերը միայն իշխանական ճամբարում չեն, դրան...
Շուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի
Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ով մայիսի 8-ին մարտի 1-ի դատավարությանը հայտատարեց, որ որևէ մեկը Շուշիի ազատագրման համար այս տեղ նստած չի, այսօր հունից ելավ իրեն «Շուշին հանձնող» կոչելուց հետո։
Վստահ եմ, որ Գևորգ Բաղդասարյանը լավ հասկանում է, որ որևէ մեկը իրեն ուղղիղ մտքով Շուշին հանձնող չի դիտարկում, քանի որ թե ուղիղ կատարողներներ են հայտնի, թե պրոցեսները, որոնք հանգեցրեցին դրան։ Բայց նաև շատ լա...
Սթափվելո՞ւ ենք, թե՞ շարունակելու ենք նույն կերպ
Մաս առաջին. Թուրքիայի վտանգը
Թուրքիան եւ Ադրբեջանը փետրվարի 1-12-ը Կարսում համատեղ զորավարժություն կանցկացնեն՝ Հայաստանի արեւմտյան սահմանների անմիջական մատույցներում, Գյումրիին շատ մոտ: Անցած տարի, երբ թուրքերն ու ադրբեջանցիները զորավարժություններ անցկացրին Նախիջեւանում, ինչպես նաեւ Հայաստանի արեւելյան սահմանների մոտ եւ ադրբեջանցի զինվորների շարքերով գրեցին՝ հաջորդ կանգառը Շուշի, հասարակությունը եւ իշխանությունն անտարբեր...
Վահե Հովհաննիսյան. Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ
Ամենացավոտ հարցն է՝ ինչպես չկարողացանք բռնել ՄԵԿ հոգու ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցությունները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի։Առնվազն 20-25 հոգի, երկու տարի շարունակ, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել է այս հեռանկարի մասին, բայց դա աղետալիորեն փոքր թիվ էր ու ի զորու չեղավ՝ բռնելու նրա ձեռքը, կանգնեցնելու ողբերգության թափանիվը։ Ինչու՞, որովհետև մենք՝ զգուշացնողներս, անհատնե...