Մեր «Աննակախության» տարեդարձը Պետական տոնացույցերը ազգերի հաղթական և ողբերգական էջերի ու արժեքային ընկալման իրադարձությունների ամրագրումն են։ Մեր պետության կյանքում ահռելի փոփոխություններ տեղի ունեցան՝ պատմական փոփոխություններ, որոնք իրենց արտացոլումն են գտնելու մեր տոնացույցում։Մենք արդեն չունենք մայիսի 9-ը. նրա շքեղությունը, նրա վեհությունը այլևս չի լինելու։Մենք ձեռք բերեցինք նոյեմբերի 9-ը՝ կապիտուլյացիայի օր։Այս փոփոխությունները զուտ օրացուցային չե...
Հերթական անքուն գիշերը Այս գիշեր Երևանը դարձյալ չքնեց։ Ուշ երեկոյան ոստիկանական և հատուկ նշանակության հսկայական, աննկարագրելի քանակի ուժեր էին կենտրոնացվել կառավարության շենքի և կառավարական ամառանոցների մոտ։Մինչև ուշ գիշեր Երևանը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հիմնական վարկածներն էին. ■ Փաշինյանը հրաժարական է տալիս և պատրաստվում է ուղերձով դիմել■ Փաշինյանը պատրաստվում է փախչել Հայաստանից■ Փաշինյանը ալկոհոլային խիստ թունավորման մեջ է, ...
Բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան։ Ավելորդ է անգամ նշել, որ մենք բոլորս նվիրաբերություն կատարելով հիմնադրամին կոնկրետ նպատակ ենք հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արց...
Ինչու է անխուսափելի վարչապետի փոփոխությունը Այսօրվա Հայաստանի վիճակի առանձնահատկությունն այն է, որ բոլոր բարդ հարցերի պատասխանները արդեն շատ պարզ են։Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կատարվածի պատճառով և հանուն կատարվելիքի։ Հեռացում կատարվածի համար ■ Մերժել է նախորդ տասնամյակների բանակցային բազան՝ առաջ քաշել իր «նոր կետից» դրանք սկսելու գաղափարը։ Ն. Փաշինյանը դրանով բանակցությունները հանգեցրել է փակուղու և պետությունը տարել պատերազմի■ Ունենալով պատերազմը շո...
Արմեն Գևորգյան. Ինչպես լուծել իշխանության հարցը Երկրում անիշխանություն է։ Գնահատականներում պետք է լինել շատ հստակ։ Ինչքան էլ որ գործող կառավարության ղեկավարը խոսի ընդդիմության մոտ ժողովրդական աջակցության պակասի մասին, այդ նույն ժողովրդական աջակցությունը ակնհայտորեն բացակայում է նույն իշխանության մոտ։ Սա փաստ է, որը պետք է ընդունել։ Պետք է հասկանալ նաև, որ մենք ունենք ժամանակի խիստ սղություն։ Ես որոշեցի այս ամենը գրել՝ Բաքվում երեկ հնչած հայտարարություններից հետո։ Մեր ե...
Պարտված, մերժված իշխանություն չունենալը ևս մարդու իրավունք է Դեկտեմբերի 10-ին աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը՝ հենված համամարդկային արժեհամակարգի ու երազանքների վրա:Այս տարի դեկտեմբերի 10-ը մենք դիմավորում ենք ծանրագույն մարտահրավերների պայմաններում։ Մենք մարդու իրավունքների պաշտպանության օրը դիմավորում ենք բազմաթիվ խախտված իրավունքներով և խեղված ճակատագրերով։ Անհեռանկար և անպատասխանատու քաղաքականության հետևանքով հրահրված պատերազմի արդյունքում ադրբեջանական զինվա...
Անդրանիկ Քոչարյանը Բաքվի շքերթի պատվավոր հյուր Անդրանիկ Քոչարյանի երեկվա ելույթը վաղվա քրեական գործի կարևոր հատորներից է լինելու։ Օր օրի թափ առնող դավաճանական վարկածի համատեքստում Անդրանիկ Քոչարյանի տեքստը բացառիկ էր իր ցինիզմով և ակնհայտորեն տպավորություն էր ստեղծվում, որ այն գրվել էր վաղուց ու այլ տեղ։ Բանակցությունների միտումնավոր փակուղի, պատերազմ, անհասականալի վարքագիծ պատերազմի ընթացքում, պարտություն, և եղբայրական Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ։ «Պա...
Ինչ Չպետք է անի նոր վարչապետը 1. Չպետք է սպասի մինչև պաշտոնական ընտրությունը և հենց այսօր կատարի երկու կարևոր զանգ՝ ա. ԱԱԾ տնօրենինբ. Ոստիկանապետին Շարժման և անձամբ իր անունից պետք է պահանջի՝ անհապաղ ձեռնարկել բոլոր միջոցները՝ արգելելու տարբեր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց ելքը Հայաստանից և նաև ապահովելու նրանց անվտանգությունը։ Չի բացառվում, որ մենք գործ ենք ունեցել դավադիր ծրագրի և գործակալական ցանցի հետ, ու նրանց փախուստի կամ հետքերը վերացնելո...
Փաշինյանի առաջիկա լայվի դրույթներից 1. Ինձ մեղադրում են, որ իմ ստորագրած թղթով վտանգներ են առաջացել Կապանի օդանավակայանի համար՝ մոռանալով նշել, որ այդ համաձայնագրով մեզ են մնում «Զվարթնոց» օդանավակայանն ու Գյումրիի օդանավակայանի մի մասը։2. Ինձ մեղադրում են, որ մեր տարածքով անցնելու է Ադրբեջանի երկու հատվածները կապող երկաթուղին՝ մոռանալով նշել, որ այդ համաձայնագրով մեր լիակատար վերահսկողության տակ են մնում Մանկական երկաթուղին և Հրազդանի կիրճի բար...
Արմեն Գևորգյան. Անցումային կառավարության գործունեության պայմաններն ու կանոնները Առաջիկա կառավարությունն ունենալու է երկու հիմնական առաքելություն՝ կայունացնել հետպատերազմյան քաղաքական վիճակը երկրում և պատրաստել հասարակությանը արտահերթ ընտրությունների: Կարևորագույն խնդիրներից է լինելու՝ կասեցնել պետության հետագա քայքայումը, ինչպես նաև՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականութունը և սահմանների անվտանգությունը: Աներկբա է՝ պետք է լինեն հանդարտ, արդար և ազնիվ արտահերթ ընտրություններ։ Հիմնական սպառվող ռեսուր...
Քոչարյանի դատավարության ավարտը 2.5 տարի Փաշինյանի իշխանության այցեքարտը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն էր։ Երեկ այդ դատավարությունը, ըստ էության, ավարտվեց։ Եվ այն ավարտվեց ինչ-որ տեղ տրամաբանական, բայց նաև՝ անսպասելի վերջաբանով. դատավորը Ռ. Քոչարյանն էր, մեղադրյալը՝ գործող իշխանության ղեկավարը։Դատավարության վերջակետը դրվեց Քոչարյանի ժամուկես տևող հարցազրույցով՝ հետևյալ երանգներով. Ռ. Քոչարյանը մեղադրեց Ն. Փաշինյանին` բանակցությունները ձախողելու, երկի...
Քոչարյանը կարևորեց խաղաղ և անվտանգ իշխանափոխությունը Երկրորդ նախագահի երեկվա հարցազրույցից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը չի քնել։ Սա վերջին շրջանի համահայկական անքուն գիշերներից մեկն էր, որտեղ մարդիկ ստացան իրենց խեղդող բազմաթիվ հարցերի պատասխաններ։Բայց ես ուզում եմ կանգ առնել մի դրույթի վրա։ Ռ. Քոչարյանի խոսքի մի պարբերությունը ուղղված էր Փաշինյանին և «Իմ քայլի» խմբակցությանը. Քոչարյանը ձևակերպեց նրանց համար շատ կարևոր՝ անվտանգության և հումանիտար միջանցքի...
Վազգեն Մանուկյանը պաշտոնի, կառավարական դաչայի, ուղղաթիռի կամ այլ բարիքների համար չի գալիս. Էլինար Վարդանյան (Տեսանյութ)
Յաթաղանից մինչև բայրաքթար. Մենք նույնն ենք Մեր ողբերգությունների պատմագրության մեջ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում փոխվել է միայն մեր գլխին ջարդվող զենքի տեսակը ու մի քիչ էլ՝ հետողբերգության հումանիտար մեխանիզմները։Մնացածը նույնն է՝ պատճառը, նպատակը, հետևանքը, միջազգային հանրության կեցվածքը, և ամենակարևորը՝մենք։ Յաթաղանից հետո մենք իհարկե ունեցանք պատմության նոր էջեր՝ 1918-20 թթ., Խորհրդային Հայաստան՝ գիտակրթական, մշակութային ոսկեդար, Անկախության հռչակագիր, ա...
Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով ԱԱԾ այսօրվա հաղորդագրության մեջ փորձ է արվում զանգվածային անկարգությունները կապել կոնկրետ քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ։ Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով։ Հուսամ հասկանում են, որ սա բերելու է ներքին լրացուցիչ և անհարկի լարվածության։ Սա կեղծ ուղղություն է, որովհետև բոլորի աչքի առաջ է կատարվել պատմությունը, և ոչ ոք չէր կարող նախօրոք իմանալ, որ վարչապետը գիշերը բոլորից թաքուն կստորագրի նման...
Ապօրինի գույքի պոտենցիալ գնորդը Փաշինյանի մոլեռանդ գաղափարներից մեկը գույքի բռնագանձումն է. 2.5 տարի նա քարոզել է ապօրինի գույքի գաղափարը՝ հին տերերից խլելու և նոր տերերին փոխանցելու։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են՝ օրենսդրական բազա, կառույցներ, քարոզչություն և այլն։ Այդ ճանապարհին նա որևէ հակափաստարկ չի լսել, նույնիսկ՝ ամենառացիոնալը, որ դա կբերի տնտեսական փլուզումների, որ Հայաստանում ուղղակի գոյություն չունի այդքան ֆինանսական կապիտալ,...
Հրապարակել սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցավ քննարկում՝ քննչական մարմինների ղեկավարների, գլխավոր դատախազի և մի շարք դատավորների/ դատարանների նախագահներ և այլն/ ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության թեման քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերն էին: Ինքնին պաշտո...
Փրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր Հիմա, այս օրերին, Հայաստանում ընթանում է հանրաքվե։ Սա մեր երկրորդ անկախության հանրաքվեն է։Հանրաքվեի է դրված հարցը՝ մենք պետություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս հանրաքվեն ունի երեք շատ լուրջ միջազգային դիտորդ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Մեր չհայտարարված հանրաքվեից հետո նրանք անելու են իրենց վերջնական հետևությունը։ Ժամանակավոր կառավարությո՞ւն, թե՞ ժամանակավոր պետություն Սա է այս պահի ընտրությունը։ Ն. Փաշինյանի իշխանության...
Արյունոտ մեդալ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով։ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Թե ինչ ներդրում է ունեցել Սասուն Խաչատրյանը օրինականության ամրապնդման գործում, Փաշինյանը լավ կիմանա։ Նա վստահաբար գիտի, թե ինչ ջանքեր են պահանջվել ՀՔԾ պետից իր ոչնչով չհիմնավորված հրահանգներն ու կամակորություննե...
Խաբողի և խաբվողի հրեշավոր համակարգը Պատերազմի 44 օրը մեզ խաբել են։ Իրոք անհավատալի է։ Ինտերնետի, բջջային կապի դարում 44 խաբել ու նաև՝ լինել խաբված։ Բայց դա փաստ է։ Հայաստանում դա հաջողվել է։ Խաբվել է նաև գրագետ շերտը, որի մեծ մասը համառորեն չուզեց ընդունել այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և ինքնուրույն նայել քարտեզին։ Հայ հասարակությունը ստանում և պատրաստակամորեն մարսում էր օրվա ստի չափաբաժինը։44 օր շարունակ գործել է հրեշավոր համակարգ, որը չի ավարտ...
Ռազմական դրությունը պետք է վերացվի Հայաստանում շարունակում է գործել ռազմական դրությունը՝ սահմանափակելով խոսքի ազատության, ազատ տեղաշարժման և մի շարք այլ իրավունքներ։ Նոյեմբերի 26-ին «Իմ քայլի» պատգամավորների ձայների մեծամասնությամբ մերժվեց ռազմական դրությունը չեղյալ համարելու նախագիծը։ Հիմնավորումներն անհասկանալի էին։ Ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնությունից 18 օր անց երկրում ռազմական դրությունը պահպանելը չի տեղավորվում...
Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները Սոթքի խնդրի լրջությունը Հայաստանում ամբողջությամբ չի ընկալվում։Իշխանություն չկա՝ ակնհայտ է։ Բայց ոչ իշխանական համակարգերը և լիդերները նույնպես լռում են։ Կա մտավախություն, որ Հայաստանում լրջության պոտենցիալը կտրուկ նվազել է, ինչը պետության համար մեծագույն ռիսկ է։ Սոթքի խնդիրն ունենալու է շարունակություն, որը Հայաստանի համար կենսական ռիսկեր է ստեղծելու։ 1. Իմանալ, որ պայմանագրով հանձնելու են Քելբաջարը ու դրանից հետո 2 շաբաթ...
Արմեն Գևորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ 1․ Երկրում իշխանության ճգնաժամ է և այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարա...
Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը Մինչ ոչ իշխանական ուժերը գեներացնում են ժամանակավոր կառավարության գաղափարը, Փաշինյանը, ում ձեռքում է դեռևս պետության կնիքը, ինքն է սկսել ժամանակավոր կառավարություն ձևավորել։ Ակնհայտ է, որ հրաժարական տվող, հեռացող նախարարների փոխարեն նոր նախարարներ նշանակվում են միայն այդ աթոռները դատարկ չմնալու համար։ Այսօրվա ՀՀ կառավարությունը ունի մեկ ֆունկցիա՝ ֆորմալ ապահովել կառավարության գոյություն և Փաշինյանի իշխանության պատրանք։ ...
Հայկական մեծ վերակառուցում Առաջարկում եմ ոչիշխանական համակարգերին, հանրային շրջանակներին՝ չսևեռվել Ն. Փաշինյանի հրաժարականի վրա։ Դա այլևս զուտ տեխնիկական խնդիր է, որն անպայման լուծվելու է։Փոխարենը՝ սկսել գրագետ քննարկումները՝ Հայաստանի գալիք հեռանկարի շուրջ։ Սա թույլ կտա՝ ավելի արագ մտնել փաստարկված ռացիոնալ դաշտ, թույլ կտա՝ ակտիվացնել հասարակության գրագետ շերտերին, և մենք այդ դեպքում կարձանագրենք, թե սպասվածից ինչքա´ն հեշտ և արագ հնարավոր կլ...
Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտնել է, որ դեռևս հունիսին Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի «ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:»: Օնիկ Գասպարյանի այս նախազգուշացումը անտեսվել է իշխանությունների կողմից, այնպես, ինչ...
Եթե ժամանակին կանգնեցնեինք 2.5 տարի հայ հասարակությունը հանդուրժեց Ն. Փաշինյանի բոլոր սխալները, անհեթեթությունները, անօրինականությունները՝ մեկ կախարդական բացատրությամբ՝ առաջ վատ էր։ Այդպես մենք բաց թողեցինք առջում երևակվող ողբերգությունը։ Այս 2.5 տարվա ընթացքում գրեթե մշտապես հնչել են ահազանգեր։ Առնվազն 20-25 հոգի՝ հանրային դեմքեր, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել են այսօրվա հեռանկարի մասին։ Իշխանությունը մեծամիտ էր ու անմիտ, հասարակությունը՝ հիպն...
Մոնթեից մինչև Էրատո, Քոչարյանից մինչև Արայիկ ու Նիկոլ Ղարաբաղյան առաջին պատերազմի փառահեղ հաղթանակը և այսօրվա ողբերգական պարտությունն ունեն իրենց սիմվոլները։ Մոնթեն հաղթող հրամանատարի սիմվոլն էր։ Ինչ-որ իմաստով՝ հավաքական սիմվոլ, որովհետև նա բոլոր հերոսների հավաքական կերպարն է։ Օրեր առաջ ավարտված պատերազմում նույնպես եղել են անհավանական հերոսություն գործած զինվորներ ու հրամանատարներ, բայց ամենից շատ հնչել է Էրատոյի անունը։ Նոր Հայաստանում մեզ փաթաթվող պատերազմի հերոսը Էրատո...
Վահե Հովհաննիսյան. Ոչպետականության ճգնաժամ Ինչպե՞ս ավելի ճիշտ բնութագրել այսօրվա ճգնաժամը՝ ռազմակա՞ն, քաղաքակա՞ն, հասարակակա՞ն. այն չէ։ Նույնիսկ պետականության ճգնաժամ ձևակերպումը, որն ավելի մոտ է իրականությանը, միևնույն է՝ ճշգրիտ չէ։ Այն, ինչ կատարվեց և կատարվում է Հայաստանում, մեր ոչպետականության կուլմինացիան է։ Մեր ժողովրդի, պետական ինստիտուտների, քաղաքական համակարգերի, վերնախավերի ոչպետական մտածողության և էությամբ ոչպետականության ցավալի, բայց նաև տրամաբանական ա...
Ում կամ ինչ էր պաշտպանում նախագահ Պուտինը Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից հետո շատերն ինձ հարց են տալիս՝ ո՞ւմ էր պաշտպանում Պուտինը՝ Հայաստանի իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը։ Երկու տարբերակն էլ, իհարկե, սխալ են։ Պուտինը պաշտպանում էր Ռուսաստանի ռազմավարական շահերը, ինչպես անում է միշտ, իսկ այս անգամ արեց դա շատ կոռեկտ ձևով, ինչին մեզ մոտ, ցավոք, սովոր չեն։ Հիմնական դիտարկումներ. - Հարցազրույցում տեսանելի էր որոշակի ձգտում՝ սփոփելու պարտություն կրած հայ ժո...