Սխալներն ընդունված են, սխալները շարունակում են արվել
Վարչապետի երեկվա հայտարարությունները ոչ միայն անհասկանալի է, թե ում են ուղղված, այլև իրենց մեջ պարունակում են իրական վտանգներ։
Հայտարարություն առաջին
«Մինչ վերջին օրերին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մի քանի աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին, և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»։
Սա այն է, ինչ...
Ի՞նչ է լինելու. արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է
Կան մի քանի հարցեր, որոնք ամբողջացնելու են պատասխանը։
Հարց 1. Ի՞նչ է կատարվում աշխարհում։
Խոշոր ճգնաժամերը՝ այնպիսիք, ինչպիսին համաճարակն է, ունենում են խոշոր հետևանքներ։ Անշուշտ, համաճարակի դեմ պայքարում տապալված և թանկ գին վճարած հասարակություններն իրենց կառավարություններից պահանջելու են հաշվետվություն։ Ոչ էֆեկտիվ կառավարությունները պաշտոնանկ են արվելու։ Էապես թուլանալու է պոպուլիստ լիդերների և հոսանքների ազդեցություն...
Տրամագծորեն տարբերվող դատական քննություններ
Վերջին օրերին մենք հնարավորություն ունեցանք համեմատականներ անցկացնել վերաքննիչ և ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից մարտի 1-ի գործով խափանման միջոցի քննության պրոցեսների միջև։ Վերաքննիչ դատարանում դատական նիստը տրամագծորեն տարբերվում էր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական պրոցեսից։ Այստեղ բոլորովին այլ որակի դատական քննություն էր։ Ցավոք, ոչ բոլոր դատարաններում և ոչ բոլոր դատավորների կողմից է...
Վահագնի ժամանակը
Երեկվա ԱԺ նիստը և իշխանության փոքր խմբի հետքվեարկային երջանկությունը ստիպում է ավելի լայն թեմաների մասին մտածել, մի պահ վեր կանգնել հայաստանյան մասշտաբներից։
Երբեք չէի մտածի, որ այն, ինչ կարդացել եմ գրքերում կամ դիտել ֆիլմերում՝ տասնամյակների վաղեմության բարքերի մասին, մի օր կտեսնեմ իմ աչքերով անկախ Հայաստանում։
Վահագն Հովակիմյանի առաջարկով՝ ՍԴ-ից հեռացվում է Ալվինա Գյուլումյանը։ Իրավիճակի ողջ ողբերգականության նկարագրո...
Սահմանադրական փոփոխությունները՝ ԱՆԿԵՂԾ օրակարգ
2015-ին, երբ ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ, և փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ էին, ընդդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ։ Միայն իրեն հասկանալի պատճառներով։
2020-ին վարչապետ Փաշինյանի համար Սահմանադրական փոփոխություններն արդեն միակ «անկեղծ» օրակարգն է։ Նա ավելի քան անկեղծ է իր նպատակներում՝ ...
Էլինար Վարդանյան. Ունենք պարզ լուծումներով բավական բարդ իրավիճակ
Լուծում առաջին
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Եթե նախագիծը կյանքի կոչվի այն սխեմայով, ինչպես նախատեսել է իշխող մեծամասնությունը՝ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության, անտեսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունը, ապա մենք գործ կունենանք սահմանադրական կարգի բացահայտ տապալման հետ։ Սա պետք է հստակ իմանան նախագծի հեղինակներ...
0-ական կետ. Անշանտաժ Հայաստան
Մ. Մինասյանի վերջին տեսանյութում տեղի ունեցավ մի շատ կարևոր բան. ավելի կարևոր, քան՝ մաքսանենգության բոլոր դրվագները և այլ՝ հնչեղություն ստացած ձևակերպումները։ Մ. Մինասյանը սկիզբ դրեց Հայաստանում շանտաժի ինստիտուտի կազմաքանդմանը։
Հրապարակայնացնելով իր օրինակը՝ նա բոլորի համար բացեց անշանտաժ Հայաստանի հնարավորության պատուհանը։
Շանտաժը, որպես երևույթ և որպես գործիք, մեր հանրային կյանքում հրեշավոր չափերի է հասնում։ 1991 թվա...
Մեր պետության մեկ օրը
Երեկ մեր հասարակությունը օրն անցկացրեց ուղիղ հեռարձակումներին և լուրերին հետևելով։ Միաժամանակ ընթանում էին մի քանի դատական և իրավական պրոցեսներ։
1. Դատական նիստ Վերաքննիչում։ Խափանմանի միջոցի հարց։ Ճամբարների բաժանված ֆեյսբուք։ Վիրավորանք, անեծք, սպառնալիք։
2. Դատական նիստ Շենգավիթում։ Խափանման միջոցի հարց։ Աջակիցների հավաք, ընդհարում ոստիկանության հետ։ Փաստաբանի մտահոգիչ մեկնաբանություններ։
3. Կարգապահական վարույթի քն...
Վահե Հովհաննիսյան. Կատարվողը ընտրակեղծիքի՞ դեմ է, թե՞ կոնկրետ մեկ մարդու
Ընտրակեղծիքների համակարգը ռազմավարական այլանդակություն է և չափազանց վտանգավոր։ Այն, սկսած 1995-ից, կիրառական կողմի և մեթոդների տեսակետից ապրել է մեծ էվոլյուցիա՝ պարզագույն ընտրական արկղերի գողություն և լցոնում, կրիմինալ տարրերի ներգրավում, հանձնաժողովների տոտալ կաշառում, հետո՝ ավելի մշակված եղանակներ, կրկնաքվեարկություններ, հաշվառման վայրի փոփոխություն, շրջիկ խմբեր, իհարկե ամենազանգվածայինը՝ ընտրակաշառք, որը վերցնում են ի...
Ծառուկյանական կիրակին. ինչ դիտեց և ինչ տեսավ Հայաստանը
Երեկ հայ ժողովուրդը ողջ կիրակի օրն անցկացրեց ուղիղ հեռարձակումներ դիտելով։ Հետագա զարգացումների համար հունիսի 14-ի կիրակին դառնալու է բեկումնային։ Շատ կարևոր է հասկանալ ծառուկյանական կիրակիի հիմնական մեսիջները.
1. Փոխվեց կինոյի հերոսը։ Երկու տարի սերիալի հոգեբանությամբ երկիրը կառավարելով՝ Փաշինյանն առաջին անգամ գլխավոր դերում չէր։ Գլխավոր դերում ԲՀԿ-ն էր։ Տեղի ունեցավ սերիալային հեղափոխություն, ինչը հանրային հոգեբանությա...
Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի
Այսօր հերթական անգամ ականատես եղանք քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Անթույլատրելիորեն ցուցադրական բռնի ուժ կիրառվեց իրենց բողոքի ձայնը բարձրացնողների նկատմամբ։
Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի: Խստորեն դատապարտելի է հատկապես կին պատգամավորների նկատմամբ ոստիկականական ուժի կիրառումը, անհարգալից վերաբերմունքը։ Սա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հան...
Ե՛վ պատճառն է պարզ, և՛ լուծումը
Վարչապետ Փաշինյանն ամբողջությամբ էպատաժային դերում է։ Նա կա՛մ միտումնավոր խաղում է իր ընտրած դերը (թե ինչ պատճառով՝ կերևա առաջիկայում), կամ ուղղակի կորցրել է իրականության զգացումը։
723 նոր հիվանդ արձանագրած օրը սկսել կես ժամ պետականության մասին փիլիսոփայական լայվով՝ ընդունենք, որ ճգնաժամի մեջ գտնվող երկրի վարչապետի պահվածք չէ։
Սկսենք նրանից, որ վերջին օրերին բնակչությունը ճնշող մեծամասնությամբ կրում է դիմակներ, անհամեմա...
Միջազգային օգնության և 1+1+1 բանաձևի մասին
Հայաստանում համաճարակի վիճակը հումանիտար աղետի կամ դժոխքի շրջանակներում է։ Բացառապես հստակ ռազմավարության, նոր արդյունավետ կառավարման և միջազգային օգնության շնորհիվ է հնարավոր բեկում մտցնել։ Կառավարությունը սա համառորեն չի ուզում ընդունել։
Մենք դիմել էինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 88 պատգամավորին, առանձին կոչով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկո...
Ամեն ուշացրած օր ունի իր գինը
Իշխանական ճամբարից վերջին ամիսների ընթացքում թերևս առաջին անգամ հնչեց համակարգված խոսք՝ համաճարակի թեմայով։
Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որքան գիտեմ հանդիպումը տևել է բավական երկար և անցել է փակ ձևաչափով։
Կարելի է ենթադրել, որ հրատապ քննարկման թեման երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն էր. առողջապահական համակարգի խնդիրնե...
Հենց Դուք եք իրավասու փոխել հակաճգնաժամային կառավարման ողջ տրամաբանությունը և կառավարիչներին
Այսօր Այլընտրանքային նախագծեր խումբը նամակ է ուղղել ԱԺ “Իմ քայլը” խմբակցության բոլոր 88 պատգամավորներին՝ կոչ անելով՝ գիտակցել իրենց պատմական առաքելությունը և այս դժվար շրջանում կայացնել երկրի համար կարևոր որոշումներ։
«Իմ քայլը» խմբակցության հարգելի պատգամավոր,
Մի կողմ ենք դնում քաղաքական տարաձայնությունները, իսկ անձնական խնդիրներ, կարծես թե, երբեք չեն էլ եղել։
Կա այլ՝ մեծ խնդիր, որն ընդհանուր է։...
Թվերը մատնում են անլրջությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է տվյալագիտական վերլուծություն և գրել, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր: Ընդամենը երեք օր առաջ վարչապետը պնդում էր, որ երկրում 20 հազար մարդ կա, որ չգիտի, որ ասիմպտոմ կորոնավիրուսակիր է։
Երկրի առաջին դեմքի կողմից համավարակի աղետալի վիճակում սիրողական մակարդակի թվեր ներկայացնելը բացահայտում է վարակի դեմ պայքարին վերաբերմունքի պատասխանատ...
Համավարակը, հասարակությունը և պետությունը
Մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք պատասխանատու վարքագիծ են դրսևորել համաճարակի ողջ ընթացքում։ Առանց կոչերի, առանց համոզելու։ Նրանք ինքնուրույն տեղեկացված են նորմերից և անվերապահորեն կատարում են պարետատան պահանջները։
Բայց կան նաև բոլորովին այլ շերտեր, որոնց հետ հաղորդակցությունը շատ ավելի բարդ է։ Այդ շերտը չի պահպանում որևէ սանիտարական նորմ, սոցիալական հեռավորություն, արգելքների ոչ մի նորմ։ Եվ նրանք ռեալ վտանգ են բո...
Քաղաքացու հարցերը վարչապետին
Խնդրանք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին
Առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը.
1. Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, եթե նա, 3-4 օր վատ զգալով, չի կարողանում տեստավորում անցնել։ Հետո, ավելի վատանալով, մի կերպ հանձնում է տեստը և դրական պատասխանը ստանում 3-4 օր հետո։ Ընդհանուր առմամբ մոտ 10 օր լինելով հիվանդ՝ նա գնում է աշխատանքի, խանութ և այլն՝ դառնալով մեծ վտանգ շրջապատի համար։
2. ...
Վահե Հովհաննիսյան. բոլոր ջանքերի և ռեսուրսների համախմբման պահը
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
Դիմում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Դիմում եմ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին
Դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին
Դիմում եմ մեկ հարցով։
Հայաստանի՝ համաճարակով պայմանավորված վիճակն աղետալի է։ Վերջին օրերի ցուցանիշները մի շարք կոպիտ սխալների արդյունքն են։ Իրավիճակը վատթարանում է օր օրի։ Մարդկանց անհասանելի են թեստերը, բուժօգնության հնարա...
Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց
Non-stop ռեժիմով հանրությանը դիմող վարչապետը մի շատ կարևոր ձևակերպում արեց. սա միայն առողջապահական խնդիր չէ։ Եվ դա իսկապես այդպես է։
Սա կառավարման ճգնաժամ է։ 2018-ից երկրի կառավարումը բացառապես մեկ մարդու վրա էր կառուցված։ Պետական ինստիտուտները համառորեն արժեզրկվում էին։ Պետական ինստիտուտները համառորեն փոխարինվում էին մեկ մարդու ցանկություններով։ Նա էր դատավորը, դատախազը, աշխարհիկ և հոգևոր առաջնորդը, կառավարությունը, Ազգ...
Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով
Համավարակի զարգացման այս օրերին շատերն են առաջ քաշում հակաճգնաժամային կառավարության ստեղծման պահանջ։ Գաղափարն ինքնին ողջունելի է, մանավանդ՝ գործող կառավարության ակնհայտ ձախողման համատեքստում, սակայն «հակաճգնաժամային կառավարություն» կոչվածն ընդամենը գործիքակազմ է, կառավարման միջոց ու շատ ավելի կարևոր է դրա բովանդակության քննարկումը։
Հակաճգնաժամային կառավարությունն, ըստ էության, պետք է լինի ազգային համաձայնությ...
Արմեն Գևորգյան. գույքահարկի մասին
Դեռևս անցյալ տարի ես մի քանի անգամ զգուշացրել եմ գույքահարկի դրույքաչափերի առաջարկվող տարբերակով բարձրացման աննպատակահարմարության մասին։ Իմ բոլոր գնահատականները և մտահոգությունները մնում են ուժի մեջ։
Ուզում եմ սկսել այն կետից, որ պետության մեջ շատերն ազատված էին գույքահարկի վճարման պարտականությունից, իսկ շատերի համար հարկը բավականին ցածր էր։ Այս իրավիճակը հասկանում էին թե՛ իշխանությունները, թե՛ տնտեսագետները, թե՛ պրոֆեսի...
Եկեք չկեղծենք նաև քննարկումը
Իշխանական պատգամավորները, նույնիսկ նրանք, ովքեր ունեն լավ մասնագետի համբավ, մինչ պատգամավոր դառնալը իրենց ոլորտներում անում էին մասնագիտական լուրջ վերլուծություններ, այսօր իրենց մեկնաբանություններում անկեղծ չեն։ Գույքահարկի առաջարկվող փոփոխություններն արդարացնելու համար բերվում է մինչև 10մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի տարեկան գույքահարկի հաշվարկը՝ առավելագույնը 5000 դրամ, կամ 10-25 մլն դրամ կադաստրային արժեք ու...
Հանձնաժողովի ստեղծումն անխուսափելի է
Միքայել Մինասյանի 7-րդ տեսաուղերձը հակասական տպավորություն է թողել։ Մտահոգություն, չհավատալու ցանկություն, տագնապ՝ հնարավոր սխալ արձագանքի բովանդակությամբ։
Կա անկեղծ ցանկություն, որ հնչեցվածը իրականություն չլինի, կա հակվածություն՝ չհավատալու բերված պնդումներին։ Եվ դա պայմանավորված է թեմայի` չափից դուրս զգայուն և վտանգավոր լինելով։Հաշվի առնելով, որ բարձրացված հարցերն առնչվում են ազգային անվտանգությանը, թերևս միակ ճիշտ արձ...
Իրականության ոչ ճիշտ ընկալում
Մենք մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրասնիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպով շարունակվելու դեպքում, կհասնենք Իտալիայի ցուցանիշին․ սա ուղերձ է, որ ստանում է մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանից։ Այս ուղերձն արդեն իսկ հումանիտար աղետի փաստումն է։
Իտալական սցենարը, սակայն, կարծես արդեն Հայստանում է։ Իտալիայում 1 մլն բնակչի հ...
Ուշադրություն. լռում է կառավարությունը
Մենք սատարում ենք կառավարության և վարչապետ Փաշինյանի կոչերին և հորդորներին՝ անվերապահորեն կրել դիմակներ և չվտանգել սեփական և այլոց կյանքերը։
Միևնույն ժամանակ մենք կառավարությանը և վարչապետ Փաշինյանին ուղղում ենք հետևյալ հարցերը.
1. Մայիսի 6-ին հրապարակվեց մի մեծ խումբ գործիչների կոչը, որտեղ զգուշացվում էր, որ այդ պահին անպատրաստ ենք սահմանափակումների թուլացմանը, որ դա հղի է լուրջ վտանգներով։ Կոչի առանցքն էր՝ լրջորեն նախ...
Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել են
Առողջապահության նախարարի խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում այսօր հայտնել է, որ այս պահին մոտ 10 հազար թեստ կա պահեստավորված։ Մայիսի 4-ին սահմանափակումների թուլացմանն ընդառաջ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ թեստերի խնդիր չունենք, և առկա է 70 հազար թեստ և սպասվում է թեստերի տեղական արտադրություն։
23 օրվա ընթացքում արված սակա...
Իրականության հիմնական ծուղակները
Հայաստանյան իրականությունն այսօր ունի հինգ հիմնական ծուղակ, որոնցից յուրաքանչյուրում հայտնվելը կարող է երկրին լրջագույն վնասներ հասցնել։
Ծուղակ առաջին. վարակն ինքն իրեն կանցնի
Համավարակը էքստրեմալ իրավիճակ է։ Արտակարգ է ո՛չ թե իր հայտարարած դրությամբ, այլ՝ իր բովանդակությամբ և ռիսկերով։ Եվ կա ուղիղ կապ՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Ցանկացած երկրի իշխանությունից պահանջվում է հակա...
Արմեն Գևորգյան. Իրավիճակը բարդ է, բայց լուծումներ, անշուշտ, կան
Այս հոդվածը, որոշակի իմաստով, վերջին շաբաթների իմ հակասական զգացողությունների, ապրումների արտացոլումն է։
Նախորդ հրապարակումներում ես զգուշացնում էի.
· Հայաստանում իշխանության որակի և պետական պոպուլիզմի դրսևորումների մասին: Մենք առնչվում ենք նոր տիպի և սերնդի քաղաքական դերակատարների հետ, բայց զգում ենք լիարժեք պետական գործիչների բացակայությունը:
· Նորագույն պատմությանը հայտնի է, որ պետությունները և հասարակ...
Քաղաքական կամակորության հետևանքը
Վիրուսի տարածման դինամիկան և հիվանդանոցային ու ռեանիմացիոն հնարավորությունների սպառումը խոսում են ծայրահեղ ծանր իրավիճակի մասին (նախարար Թորոսյանի հայտարարությամբ՝ ընդամենը 32 ազատ տեղ մայիսի 24-ի դրությամբ)։ Վարչապետ Փաշինյանի կոչը՝ դիմակներ կրելու, դիմակների կրման պայմանների խստացումը չափազանց ուշացած քայլ է և ստեղծված իրավիճակի վրա չի կարող ունենալ էական ազդեցություն։ Իշխանությունները տապալել են համավարակի դեմ պայքարը ...