Իշխանության որակը համարժեք չէ այսօրվա բարդ իրականությանը Կիրակնօրյա երկու զուգահեռ դրվագ մեկ անգամ ևս փաստեցին նոր, սոլիդ իշխանության ձևավորման հրատապությունը։ Երկրում կորոնավիրուսի տարածման ծայրահեղ մտահոգիչ ֆոնին և Կապանում տեղի ունեցող զարգացումների պահին 1. Երկրի վարչապետը ծառի վրա է, կեռաս է հավաքում 2. Մարզպետը ինքնախոստովանական հայտարարություն է անում։ Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը գալիք օրերի հումանիտար աղետի ահազանգն են՝ կորոնավիրուսային հիվանդության հա...
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից Իմ վերջին «Սրտի դատավորները» սպառնում են ողջ արդարադատությանը հոդվածում ես տեսակետ էի հայտնել, որ գործող իշխանությունը հրաժարվել է դատական համակարգի բարեփոխումների որևէ տարբերակից, ընտրելով ամենաայլանդակ մոտեցումը՝ իր քաղաքական շահերի և պատվիրովի արդարադատության համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։ Քաղաքական իշխանությունը 100 տոկոսանոց անխափան դատարաններ ունենալու համար, ըստ էության, գնա...
Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ Համավարակը և դրանով պայմանավորված տնտեսական-սոցիալական՝ բոլորովին նոր իրականությունը պարտադրում են ընտրություն:  Վերջը չերևացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուր հազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել և ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միևնույն է՝ այլ...
Թույլ չտալ, որ իրավիճակը լրջանա նաև մյուս ոլորտներում «Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք»։ Սրանք կառավարության նիստում վարչապետի խոսքերն են։ Սա ուղերձ է, որ ստանում է Հայաստանի հասարակությունը։  Ինքնին այս ձևակերպումն արդեն ճգնաժամ է։ Վարչապետն ըստ էության ընդունեց, որ ճիշտ չեն գնահատել վարակով պայմանավորված իրավիճակը, ռիսկերը, և 3 ամիս շարունակ ձեռնարկվող միջոցները եղել են անարդյունավետ։ Վարչապետը կարող էր սխալվել,...
«Սրտի դատավորները» սպառնում են ողջ արդարադատությանը Օրեր առաջ կայացած՝ վարչապետի և Արդարադատության նախարարի հրապարակային երկխոսությունը ունի խիստ կարևոր տողատակեր։ Դա սովորական կամ հերթական հանդիպում չէր։ Դա երկուսի գաղտնիքի մասնակի հրապարակայնացումն էր։ Հեղափոխական վարչապետը ներկայացրեց իր որոշումը՝ դատական համակարգի վերաբերյալ։ Սա այն հարցն է, որն ունի մանրակրկիտ վերլուծության կարիք, որովհետև այն առնչվելու է բոլորին։ Փաշինյանի պատկերացումների տրանսֆորմացիաները Ուղիղ մե...
38 հակափաստ «Փաշինյանի Հայաստանի» մասին Վարչապետի կողմից համառ հաստատակամությամբ հրապարակվող 100 «դրական» փաստերի ցուցակը ստիպում է հրապարակել ցուցակն այն իրադարձությունների և իրողությունների, որոնք Հայաստանի կյանքում արձանագրվեցին վերջին եռամսյակում։ Դրանք իրական Հայաստանի փաստերն են։ Ցուցակը չենք մանրացնում և ներառում ենք միայն առավել խոշոր կետերը, քանի որ գնահատում ենք բոլորիս ժամանակը։  Համաճարակ 1. Իշխանությունները տապալեցին համավարակի դ...
Ինչպես չվնասել հայրենիքին «հայրենասիրությամբ» Մի տխուր երկխոսության կադրեր են շրջանառվում՝ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի և անծանոթ քաղաքացու։ Ոչ մի արտառոց բան այնտեղ չկա՝ մինչև այն պահը, երբ արտգործնախարարն ապավինում է հայրենասիրությանը և որպես վերջին հակափաստարկ բերում հայրենասիրությունը։ Ոչ ոք Զ. Մնացականյանի հայրենասիրության վրա չի կասկածում, բայց նաև արտգործնախարարից չի ակնկալում հայրենասիրության դրսևորումները։ Արտգործնախարարից պահանջվում է սառը, գրագետ, ռացիոնալ ...
Հանրային առողջությունը, պետության անվտանգությունը էքպերիմենտների առարկա չի կարող լինել Հավատարիմ մնալով մեր կազմակերպության որդեգրած սկզբունքին՝ պարետատունը, որպես կարևորագույն աշխատող միավոր, զերծ պահել լրացուցիչ ճնշումներից, հարկ ենք համարում, սակայն, արձանագրել հետևյալը։ Վարչապետը կառավարության նիստում երեկ, ըստ էության, ընդունեց մինչ այս պահը իրականացված քայլերի ոչ բավարար արդյունավետությունը, նշելով, որ ցավոք, նախկին շրջանում վստահ չեն, որ այն սահմանափակումները, որոնք սահմանել էր պարետատունը, պատշաճ խ...
Եթե վարակի աճը պահպանվի, ապա մենք կրկին կգնանք սահմանափակումների ճանապարհով Վարչապետը մտահոգություն հայտնեց վարակի աճի վերաբերյալ։ Մտահոգությունը հնչեցվեց այն ժամանակ, երբ Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը աստիճանաբար իրականություն են դառնում։ Մենք օրական կտրվածքով արդեն հատում ենք 200-ի սահմանը։ Ի վերջո ֆիքսվեց, որ դա ոչ միայն հանրային առողջության, այլ կառավարման լուրջ կոլապսի կարող է բերել։ Վարչապետը նախազգուշացնում է, որ եթե վարակի աճը պահպանվի, ապա մենք կրկին կգնանք խիստ սահմանափակու...
Անցած շաբաթվա օրուելյան ամփոփում Սասուն Միքայելյանը խստորեն դատապարտում է Էդմոն Մարուքյանի դեմ հարձակման ակցիայի մասնակիցներին` հայտարարելով, որ տեղի է ունեցել նախնական պայմանավորվածության կոպիտ խախտում։ «Ըստ վարչապետի մոտ կայացած պայմանավորվածության` պետք է հարվածեի ես՝ դիմացից, իսկ վարչապետի քավորը՝ մեջքից։ Մնացած բոլոր հարվածները հակասում են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային և հանդիսանում են ջենթլմենական պայմանավորվածության կոպիտ խախտո...
Արմեն Գեւորգյանի վերաբերմունքը պատշաճում է իսկական պետական գործչի Ներկայացնում ենք Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանի ծավալուն հոդվածը հրապարակված Հատուկ «Միրոր Սփեքթեյթորի» համար: Այն արտատպում ենք «Առավոտ» օրաթերթից: Ժամանակակից Հայաստանը ներկայումս, հնարավոր է, ապրում է իր ստեղծումից ի վեր ամենավտանգավոր շրջաններից մեկը։ Դա պայմանավորված է որոշակի զուգընթաց գործոնների համակցությամբ՝ երկամյա պառակտիչ և ատելություն սերմանող հռետորաբանություն, որը հանգեցրել է այսօր դիտարկվող...
ԱԺ ծեծկռտուքը ու շարունակվող բազարը. պետք է սկսել տարանջատվել Զրոյական մակարդակ, սեփական դերի զրոյական գիտակցում, պետության ընկալման զրոյական աստիճան։ «Քֆուրը, պիսկելը» խփելը մեր քաղաքական միտքն են։ Ու մենք ուզում ենք այս որակներով թուրք-ադրբեջանական ճնշմանը դիմանա՞լ։ Ուզում ենք 21-րդ դարում պետությո՞ւն ունենալ։ Ուզում ենք տնտեսական ճգնաժա՞մ հաղթահարել։ Մենք ուզում ենք առաջադեմ երիտասարդներին, լավ կադրերին կարողանանք պահե՞լ Հայաստանում։ Կփախչեն երկրից ու հետ չեն նայի։ ...
Ովքե՞ր են լավ և վատ դատավորները Վարչապետի և արդարադատության նախարարի քննարկումից պարզ դարձավ, որ համատարած վեթինգի փոխարեն իշխանությունները գնում են արդարադատության համակարգին, ինչպես իրենք են նշում, ևս մեկ շանս տալու ճանապարհով։ Հնարավորություն են տալիս, որպեսզի իրենք իրենց խնդիրները լուծեն, և մենք ունենանք իսկապես անկախ դատական համակարգ, որի անկախության վրա ոչ մեկը չի կասկածի։ Ցավոք, անկախ դատական համակարգի անկախության վերաբերյալ իշխանության պատկերա...
Հարվածը տեղի ունեցավ, - ասաց Օստապը, քորելով վնասված տեղը,- նիստը շարունակվում է ԱԺ միջադեպը վայրկյաններ անց դադարեց մի երկու հոգու կամ մի քանի խմբակցությունների սեփականությունը լինել։ Դա խորքային դեֆեկտ է։ Դա երկարատև ազդեցության գործոն է։ Դա նաև անսպառ հումորի նյութ է։ Հակասական մեկնաբանությունների հորձանուտից առանձնացնենք երեքը. Քաղաքական ծաղրանկարչի մեկնաբանություն Այս ժանրի Օսկարը, միանշանակ, վարչապետ Փաշինյանինն է։ Իր ոճին համապատասխան՝ փորձեց մեղադրել ուրիշներին։ Բայց դա այնքան արհեստական էր,...
Թվերի ետևում փորձեք տեսնել գալիք իրականությունը Առողջապահության նախարար Ա. Թորոսյանի վերջին զգուշացում- կանխատեսումները անհասկանալի է, թե ում են ուղղված։ «Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում։ Եթե այս միտումը պահպանվի, ապա մայիսի 24-ին կունենանք մոտ 6 հազար 350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 հազար 700 դեպք: Իհարկե, կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի...
Նրանք ավելի ազատ են, քան՝ ծափահարող 88-ը Երեկ շատ կարևոր օր էր։ Երկու՝ զուգահեռ ընթացող իրադարձություն տվեցին շատ կարևոր հարցերի պատասխաններ։ Պատմական և ընթացիկ հարցերը՝ ինչո՞ւ ենք մենք դարերով կորցրել մեր պետականությունը, ի՞նչ է կատարվում այսօր և ի՞նչ է պետք անել, տեղավորվում են երկու իրադարձությունների տիրույթում. 1. Մարտի 1-ի դատավարություն2. Ազգային Ժողովի նիստ Դատական նիստը Դատական նիստի սկսվելուց րոպեներ առաջ, երբ ուղիղ հեռարձակումն արդեն միացած էր, լսվ...
«Իմ քացին» իշխող ուժը և տիրող անկառավարելիությունը Երկու տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Այսօր արձանագրում ենք, որ երկիրը մոտենում է անկառավարելիության սահմանագծին։ Սա փուլ է, որը բոլոր գիտակից անհատներից և շրջանակներից պահանջում է առավելագույն զգոնություն։ Սա ուժայիններից պահանջում է առավելագույն զսպվածություն և օրինապաշտություն, սա իշխանության մեջ գտնվող գիտակից գործիչներից պահանջում է անհատական որոշումներ։ Բոլորիցս պահանջվում է մեծ պատասխանատվություն...
Դանիբեկյանի ուղերձն Ալիևին Դատարանների կողմից հնչեցվող՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» ձևակերպումը, մայիսի 8-ին Աննա Դանիբեկյանի շուրթերից այլ երանգ է ստանում՝ Հայաստանի Հանրապետության անունից։ Իրավական, հումանիստական և հարակից մյուս գործոնները մի կողմ։ Հավանորեն ոչ իր կամքով մայիսի 8-ին վերսկսվող՝ Ռ. Քոչարյանի, գեներալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի դատավարությամբ՝ Աննա Դանիբեկյանը Հայաստանի իշխանությունների անունից կարևորա...
Չեղարկել սահմանափակումների թուլացումը. այս պահին անպատրաստ ենք Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերի դիտարկումները վկայում են քաղաքացիների և տնտեսվարողների կողմից հակահամաճարակային նորմերի զանգվածային խախտումների մասին։ Ցավով պետք է արձանագրենք նաև, որ նախքան սահմանափակումների վերացումը իշխանությունները չեն արել կամ մասնակիորեն ձախողել են մի շարք կարևոր նախապատրաստական միջոցառումներ, մասնավորապես Ա/ Տեստավորումների քանակի էական աճ, Բ/ Ռեզերվային հիվանդանոցային բավար...
Հայկական մեծ վիճակախաղ Երեկ վարչապետը, պարետը, առողջապահության նախարարը պաշտոնապես վերցրեցին պատասխանատվությունը՝ մայիսի 4-ից մեկնարկող «հայկական մեծ վիճակախաղի» հետևանքների համար։ Այսօրվանից պետությունը մտնում է նոր փուլ՝ լի անկանխատեսելի ռիսկերով և, շեշտում ենք, նախադեպը չունեցող սցենարով։ Փաստենք. ա/ Որևէ պետություն հիվանդացության աճի պայմաններում չի գնացել կարանտինի թուլացման։ բ/ Առանց թեստավորումների քանակի էական ավելաց...
Պրն. նախագահ. Ձեր քայլը պետք է տարբերվի «Իմ քայլից» Համաճարակով պայմանավորված՝ նոր աշխարհում մարդու իրավունքները և հումանիզմը անկյունաքարային թեմաներ են դառնում։ Պետությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, առաջադեմ գործիչներ, հեղինակավոր միջազգային կազմակերպություններ և իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարություններով, կոչերով՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։ Ձևակերպվել են սկզբունքներ, հստակ մոտեցումներ՝ ուղղված առավել խոցելի և ռիսկային խմբերի, այդ ...
Հնարավոր մեծ սխալի նախաշեմին Պսևդոարտակարգ դրությունից անցումը մայիսի 4-ից նախատեսվող ռեժիմի թուլացմանը մեծ ռիսկեր է պարունակում։  Սահմանափակումների թուլացումը կատարվում է անպատրաստ, առանց հետագա ռազմավարություն ունենալու։ Վերջին օրերի ցուցանիշները ոչ մի լավ բան չեն ասում, ավելին՝ բավականին մտահոգիչ են։ Առողջապահության նախարարի հայտարարությունը, որ ընդամենը 5-6 օր կարող են ձգել, հետո կանցնեն մյուս սցենարներին, նշանակում է՝ համակարգը կանխատեսու...
Մի վիրավորեք հարևանին, ծանոթին, բարեկամին Աշխատանքից տուն ճանապարհին մտահղացած և առանց երրորդ անձի հետ քննարկելու հապճեպ հրապարակած՝ վարչապետի գաղափարը մի քանի պատճառով անթույլատրելի է և կոռեկտ չէ ժամանակակից հասարակության համար։ Նախ. անընդհատ կրկնվող ՄԵՆՔ փոխանցել ենք, Մենք օգնել ենք ձևակերպումը ականջ էր սղոցում։ Մենք՝ ո՞վ։ Փոխհատուցել է պետությունը, որոշումը կայացրել է կառավարությունը։ Ապշեցուցիչ է վարչապետի՝ պետության ընկալման մասշտաբները։ Այն, ինչ առաջարկու...
Ներկառավարական հակասություններ Կառավարման համակարգում հակասությունների, իրարամերժ հայտարարությունների ծավալը և որակը ապշեցնող է։ Տպավորություն է ստեղծվում, թե միասնական կառավարում այլևս գոյություն չունի, և ամեն լայվ պատասխանատու է միայն իր համար։ Վարչապետն ու նախարարները հակասում են ոչ միայն միմյանց, այլև իրենք իրենց՝ մի օր բան, վաղը՝ նույն թեմայով լրիվ հակառակը։ Հակասություններ արձանագրվում են ոչ միայն տեսակետների և անելիքների առումով, այլև՝ թվերի։ ...
Караул устал Հայաստանի համար երեկվա օրը կուլմինացիոն էր։ Տարբեր վայրերում և տարբեր ժանրերում կատարված իրադարձությունները վկայում են երկրի ներսում ահագնացող լուրջ ճգնաժամի մասին։ Մատրոս Ժելեզնյակովի պատմական ձևակերպումը, իր ողջ պարզությամբ, դառնում է տեսանելի ելք։ 1. Այն, ինչ կատարվում էր Ազգային Ժողովում, ուղիղ հետևանքն էր վարչապետի լայվերի որակի և բովանդակության։ Բայց ծագում է բնական հարցը՝ ի՞նչ կապ ունենք մենք այդ ամենի հետ, ի՞նչ կ...
Դժվար կանխատեսվող Հայաստան Հայաստանում իրավիճակի օբյեկտիվ գնահատական հնարավոր է, եթե այն հիմնվի երեք առկա գործոնների վրա. ա/ Իշխանություն, բ/ Հասարակություն, գ/ Վիրուս Սրանք են Հայաստանի մոտակա ապագայի կանխատեսման բանալիները։ Իշխանություն Որոշումների կայացման լեգիտիմ իրավունքը իշխանությանն է, քայլերի և գործողությունների լծակներն իշխանության ձեռքին են։ Նրանից շատ բան է կախված։Փորձենք հասկանալ իշխանության «ֆեյսը»։ Վարչապետն ակնհայտորե...
Թագավորը մերկ է. լայվով ասում է հենց թագավորը Երեկոյան երկրի առողջապահության նախարարը հանդես է գալիս իրավիճակի վերլուծությամբ, որտեղ որևէ հուսադրող միտում չկա։ Շաբաթվա թվերի աճը, վարակելիության օջախների՝ այլևս անվերահսկելիության փաստը ստիպում են նախարարին՝ խոսել առաջիկա հնարավոր պիկերի, նոր սցենարների մասին, երբ բոլոր հիվանդներին այլևս հնարավոր չի լինի հոսպիտալացնել և այլն։ Պետության օրը ավարտվում է այս տրամադրություններով՝ նախարարի հաշվետվությամբ։ Պետության հաջորդ ...
Պատասխանը՝ չվնգստալն է «Հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը...»: Արդեն որերո՛րդ անգամ վարչապետը դատավորներին անվանում է «վնգստացող», իսկ ԲԴԽ-ն որերո՛րդ անգամ հայտարարում է, որ քաղաքական հայտարարություններին չի արձագանքում։ Ստեղծվում է տպավորություն, թե դատական համակարգը հարմարվել է «վնգստացող» լինելու հանգամանքի հետ, ընդունել է իրեն ներկայացվող խաղի նոր պայմանները։  Համակարգին բացատրվել է, որ պայմա...
Արմեն Գևորգյան. Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ Կենտրոնանալով երկիրը լոքդաունից հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է, մենք մի էական գործոն ենք տեսադաշտից դուրս թողնում։ Մենք կարող ենք աստիճանաբար աշխուժացնել մեր տնտեսությունը, բայց դա “կես-միջոց” է լինելու՝ մինչ այն պահը, երբ մնացյալ աշխարհը մեզ համար բացվի։ Մինչ այդ պահը մենք պետք է վարժվենք “սեփական հյութի մեջ” եփվելուն։ Ինչու՞ եմ ես այս մ...
Երբևէ դատավոր Փաշինյանին կփոխարինի՞ վարչապետ Փաշինյանը Երկրի առաջին դեմքի երկօրյա լայվը պետք է համարել Փաշինյանի պաշտոնավարման առանցքային հրապարակային ելույթներից։ Դրան պետք է վերաբերվել որպես ծրագրային և խորքային պատկերացումների պաշտոնական ներկայացում։ Իսկ սա ենթադրում է ո՛չ թե էպիզոդիկ պատասխաններ, որքան էլ դրանք անկեղծ և ճիշտ լինեն, այլ՝ նույնքան հանգամալից վերլուծություն։  Ամեն ինչից անկախ, բոլոր ճիշտ կամ վիճելի հարցադրումներից անկախ, այս ելույթները ունեին մեկ կոնցե...