Իշխանության հիմնական հոսանքները Ինչո՞ւ է կարևոր ճիշտ հասկանալ ներիշխանական հիմնական հոսանքները. դա թույլ է տալիս հասկանալ հնարավոր պոտենցիալ ընդհանրությունները ոչ իշխանական տրամադրությունների հետ, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս հնարավորինս իրատեսական կանխատեսումներ անել երկրի ընթացքի վերաբերյալ։ Նույնիսկ մինչև համաճարակը և մինչև սպասվելիք սոցիալական լարվածությունը՝ Հայաստանում մթնոլորտն անկայուն էր։ Այն երկարաժամկետության, կանխատեսելիության իրական հիմք...
Կադրերը բացահայտում են շատ ավելի լուրջ խնդիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային հասարակությանը փոթորկած կադրերում որևէ ահասարսուռ բան չկա, իսկ այս պահին մեղավորներ փնտրելն էլ նվազ հետաքրքիր է։ Նույնքան տհաճ է, երբ պետական մարմիններն իրար հերթ չտալով մեղքը բարդում են մեկը մյուսի վրա, իսկ հետո արդեն՝ մեղավորներ փնտրում այլ լրատվամիջոցներում։ Վստահաբար՝ սա դարի իրադարձությունը չէր, բայց այս պատմությունը և հանրայնացված կադրերը լուրջ խնդիր են բացահայտում։ Մենք մեկ դրվ...
Գազի բազմաթիվ նրբերանգները. Հայաստանը՝ նոր գազային ճգնաժամում Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ վերջապես ռուսական «Գազպրոմից» ստացել է իր նամակի պատասխանը։ Իսկ պատասխանն այսպիսին է. «Հարցը պահվում է ուշադրության կենտրոնում»։ Միաժամանակ ասվում է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով։  Նամակային դիվանագիտության լեզվից եթե թարգմանենք՝ «Գազպրոմը» «ցրել է», չի տվել որևէ պարզաբանում և չի ցուցաբեր...
Արմեն Գևորգյան. Քայլեր, որոնք հնարավոր է նախաձեռնել հենց վաղը Իմ վերջին հրապարակման մեջ անդրադարձել էի համաճարակի հետևանքով սպասվող ռիսկերին, դրանց չեզոքացման տարբերակներին և քայլերին, որոնք երկրում կխթանեն տնտեսական ակտիվությունը։ Նախ՝ շնորհակալություն՝ ծավալված հետաքրքիր և շահագրգիռ քննարկման համար։ Դրանից ինձ համար պարզ դարձավ, որ որոշ հարցեր լրացուցիչ դետալացման և պարզաբանման կարիք ունեն։ Պարզաբանման համար առանձնացրել եմ հինգ հիմնական կետ, որոնց կանդրադառնամ առանձին-առանձին։ Մին...
Քննիչները, դատախազները, դատավորները. այսօր ամեն մեկն իր ձեռքով որոշում է վաղվա իր ճակատագիրը Օրեր առաջ ես մտավախություն էի հայտնել, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը նույն համառությամբ առաջ է տանելու 2018-ի իր պատկերացումները՝ խլել, բռնել, դատել, ազգայնացնել։ Մտահոգություն կար, որ հնչեցվող «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է հրահանգ, մոտիվացիա, որը դրդելու է դատախազությանը, ՀՔԾ-ին և ԱԱԾ-ին՝ հարուցել նոր քրեական գործեր, ապահովել նոր ցուցանիշներ, անցնել իրավունքի, օրինականության սա...
Լենան և ընկերները՝ ճշտի և սխալի հետհեղափոխական ծուղակում Լենա Նազարյանի հայտնի գրառումը՝ 500 հազար աշխատավարձի և հեղափոխական թիմի՝ նվիրյալ չլինելու մասին, աննախադեպ արձագանք ստացավ։ Դա արագ տարածվեց և օրվա ֆոնին շատ լուրջ բացասական ալիք բարձրացավ։ Հետաքրքիր վիճակ է։ ԱԺ փոխնախագահը, մեծ հաշվով, ճիշտ է ասում և բաց է անում բարդ թեմա։ Նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ունենան ապահովվածության որոշակի մակարդակ։ Սա հայտնի խնդիր է, որը աշխարհի տարբեր երկրներում տարբեր լու...
Ապրիլյան հաղթանակը և կերտվող պարտությունը Համաճարակային իրավիճակում, արտակարգ իրականության ֆոնին, երբ պետությունն ու քաղաքացին, թվում էր, իրենց բոլոր ուժերը կենտրոնացրել են հակաճգնաժամային միջոցառումների վրա, ետնաբեմում ընթանում են իրադարձություններ, մշակվում-ընդունվում են օրենքներ, հարուցվում են քրգործեր, կայանում են հանձնաժողովների նիստեր, որոնք երբեմն ոչ թե պարզապես անկարևոր են՝ հաշվի առնելով այս պահի իրավիճակը, այլև կարող են ուղիղ վնաս հասցնել երկրին՝ ավելի ե...
Առկա է լուրջ քննարկման անհրաժեշտություն Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ լարվածությունը մեծանում է։ Առ այսօր մենք չունենք պաշտոնական սպառիչ պատասխաններ։ Զավեշտն այն է, որ չունենք նաև հստակ հարցեր։ Ի վերջո, ի՞նչ սանկցիաների, ի՞նչ արգելքների մասին է խոսքը, ի՞նչ է որոշել ЕASA-ն, ի՞նչ իրական հետևանքներ է այն ունենալու Հայաստանի համար։ Եվ, վերջապես, ի՞նչ պետք է անել։ Կարևոր է հիշել, որ խոսքը 2 սահմանը մշտապես փակ, կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի մա...
Արմեն Գևորգյան. Ռիսկեր, որոնք պետք է չեզոքացվեն Մինչև երկրի համար անխուսափելի ռիսկերի նկարագրմանն անցնելը ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. պահանջվող քայլերը պետք է լինեն ոչ ստանդարտ, կառավարչական մեթոդները պահանջելու են վճռականություն և խիզախություն, ինչպես նաև՝ անհատական և թիմային պատասխանատվություն վերցնելու կարողություն։ Կայացվելիք որոշումների հանդեպ վերաբերմունքը լինելու է տարբեր։ Ոմանք դրանց մեջ փորձելու են տեսնել հովանավորչություն, չարա...
Պլան և շոու. Հայաստանի առաջիկա փուլի բնորոշիչները 1937 թվականը իր ողջ սարսափի մեջ ուներ առանձնահատուկ սարսափելի պահ՝ պլանը։ Ահռելի Խորհրդային պետությանը, բոլոր հանրապետություններին, շրջաններին, մինչև գյուղ, բնագավառ առ բնագավառ իջեցվում էր պլան։ Այսքան ձերբակալություն, այսքան գնդակահարություն, այսքան աքսոր և այլն։ Պլանն իր ողջ հրեշավորությամբ գործունեության հրահանգ ու գաղափարախոսություն էր դատախազության, НКВД-ի և դատարանների համար։ Խնդիրը պլանը կատարելն էր, գերակատարելը...
Բանալին թեսթերի մեջ է Աշխարհի բոլոր երկրներում մեծ մասամբ տարվում է միասնական քաղաքականություն համաճարակի դեմ։ Քայլերը, որոնք իրականացնում են իշխանությունները, տեղավորվում են նույն տրամաբանության մեջ՝ «լոքդաուն», մեկուսացում, շփման և տեղաշարժման սահմանափակումներ, առողջապահական համակարգի մոբիլիզացում և թեսթավորում։ Այս քայլերի ամբողջականությամբ հնարավոր է դառնում զսպել համաճարակի ծավալները և ունենալ կառավարելի վիճակ։ Բայց այս շղթա...
Պահանջվում են ճիշտ որոշումներ, նոր մտածողություն Համաճարակը բազմաթիվ խնդիրներ վերանայելու, վերաիմաստավորելու պահանջ է դրել։ Պահանջվում են քաղաքական, իրավական ճիշտ որոշումներ, նոր որոշումներ, նոր մտածողություն։ Սա էլ հենց կպայմանավորի պետության ունակությունները՝ դիմակայելու ներկա և առաջիկա անխուսափելի ճգնաժամերին։ Միջազգային բազմաթիվ կառույցներ հանդես են եկել կոչերով՝ խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր, խրոնիկական կամ մի քանի համակցված հիվանդություններ ունեցող ռիսկայի...
Թվեր, փաստեր, մթնոլորտ 1. Հայաստանում վիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ է, քան՝ Ադրբեջանի ու Վրաստանի թվերը միասին։ Հայաստանում բնակվում է մոտ 3 մլն, Ադրբեջանում և Վրաստանում միասին մոտ՝ 14 մլն մարդ։ Ինչո՞ւ է այդպես. այդ հարցին իշխանությունները պետք է պատասխանեն։ Ընդ որում՝ դա պետք է արվի առողջապահութան նախարարից ավելի բարձր մակարդակով։ Ինչու՞... որովհետև հիմնական վարկածները նրա իրավասությունից դուրս են՝ քարոզարշավի չդադարեցում՝ մարդկանց հոծ...
Թերագնահատվող ճգնաժամ Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, «տրենդը» հետհամաճարարակային նոր աշխարհի քննարկումն է։ Արդյո՞ք մի փոքր չենք շտապում։ Ակնհայտ է, որ մենք և աշխարհը դեռ չունենք բուն համաճարակի փուլի գնահատականները։ Աշխարհը դեռ նոր է անցնում այդ փուլի միջով, այդ փուլում դեռ ենթարկվելու է լուրջ տրանսֆորմացիաների, մենք այդ փուլի նույնիսկ կեսը դեռ չենք անցել։ Չունենալով ընթացիկ փուլի ճշգրիտ բնութագիրն ու գնահատականը՝ դժվար է մ...
Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր Համաճարակի տեմպերի աճի վտանգով և ներքին խիստ սահմանափակ ռեսուրսներով պայմանավորված Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է։ Մեզ անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր։ Ընդ որում իրավիճակային յուրաքանչյուր քայլ կարող է բերել հեռանկարային լուծումների։ Այս պայմաններում պետությունը չի կարող անտեսել որևէ խմբի շահեր, քանի որ հավասարապես պատասխանատու է հասարակության բոլոր շերտերի համար։ 1.Մարտի 20-ին ԵԽ Խոշտանգումների կանխարգ...
Ադրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի համաճարակի ֆոնին, երբ ողջ աշխարհը զբաղված է այս նոր մարտահրավերով, իսկ խոշոր խաղացողները կենտրոնացած են ներքին խնդիրների վրա։ Հայաստանի համար հարցը չի կարող ունենալ տեսական կամ քննարկումային բնույթ եւ մենք չենք կարող ինքնահանգստացման որեւէ փաստարկ կարեւորել։ Հայաստանի համար պատասխանը հստակ է՝ այո, Ադրբեջանը կարող է։ Եթե ունենում ես այս պատասխանը, ապա պետք է անել ամեն ինչ,...
Առաջարկ պարետատանը Ամեն օր հանրությանը պաշտոնապես տեղեկացվում է համաճարակի վիճակը Հայաստանում՝ նշելով նոր հիվանդների թիվը։ Դրական գնահատելով պաշտոնական մեկ աղբյուրից տեղեկատվություն տալու քաղաքականությունը, կարծում ենք, որ կա այն ավելի լիարժեք դարձնելու անհրաժեշտություն։ Նոր վարակվածների թվին զուգահեռ՝ հրապարակել նոր թեսթավորվածների քանակը։ Այսինքն՝ հասարակությունը պետք է հստակ իմանա՝ քանի թեսթի արդյունքում են տվյալ օրը ստացվել իքս դրական ...
Հակաճգնաժամային քայլեր Չորս փակ սահմաններով, դադարեցված ավիափոխադրումներով, ներքին խիստ սահմանափակ ռեսուրսներով, համաճարակի տեմպերի աճի վտանգով, հարձակման պատրաստ հակառակորդով Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է։ Երբևէ ռիսկերն այսքան բազմազան և այսչափ միանգամից չեն եղել։ Տրամաբանությունն այնպիսին է, որ մի խնդիրը մուլտիպլիկատիվ մի քանի նոր ինքնուրույն խնդիր է առաջացնելու՝ ոչ պակաս սուր, քան «մայր» խնդիրը։ Մենք կարող ենք ունենա...
Արմեն Գևորգյան. Հնարավոր սցենարներ և մեր քայլերը Վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ մենք մոտ ապագայում հայտնվելու ենք նոր իրականության մեջ։ Գլոբալ առումով՝ մեր կենցաղում և մեզ շրջապատող միջավայրում կարող է շատ բան չփոխվել, բայց կփոխվի մեր աշխարհընկալումը։ Շատերը կհասկանան, որ նույնիսկ այսօրվա գերտեխնոլոգիական, քաղաքակիրթ աշխարհը հեշտությամբ կարող է հայտնվել այնպիսի վտանգների առաջ, որոնք ի վիճակի են ոչ միայն հազարավոր մարդկանց կյանքեր խլել, այլև՝ վնաս հասցնել բ...
Աննախադեպ իրականություն. չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են Ցավոք, չկա այնպիսի ժանր, երբ հնարավոր լինի ասել՝ խնդրում եմ՝ սա կարդան այս կամ այն շրջանակները և չկարդան մյուսները։ Ես կուզեի, օրինակ, որ իմ այս գրածը կարդային «Իմ քայլի» 88-ը, կառավարության անդամները, պետական համակարգի վերնախավը։ Վարչապետը վաղ առավոտից ավետում է. «Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել»։ Լարվում ես, պահի մթնոլորտի տակ ամեն բան մտքումդ հաշվարկում և, շարունակելով ...
Պոպուլիզմը մերժելու ճիշտ ժամանակը Վերջին օրերին և երեկ լսելով Փաշինյանին, ակամայից ցանկություն է առաջանում նրան աջակցել։ Վարչապետը ստիպված է դիմակայել զանգվածային պոպուլիզմի ալիքին. զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել և այլն։ Սա են պահանջում չորս կողմից, և սա զանգվածների կողմից հաճելի լսվող և հնչեցնողի համար որևէ անձնական պատասխանատվություն չպահանջող կոչերի ցանկ է։ Պետության շահի և ողջամտության տեսանկյունից վարչապետի դիրքավորումն ավելի լուրջ է։ ...
Իսկ Քայլո՞ն ու Մոլլի՞ն Երեկ մի ուշագրավ բան տեղի ունեցավ, որը «360 աստիճանով» փոխեց օրվա մթնոլորտը. համաճարակի վրա սկսվեց PR-ը։ Մինչ երեկ դա չէր արվում։ Ինքը տեսարանը տխուր էր, հանպատրաստից, լավ կլիներ, եթե չլիներ։ Բայց ժամեր անց, մինչ հանրությունը քննարկում էր առանց ձեռնոց, առանց դիմակ, տպագիր բուկլետներ բաժանելու թույլատրելիության հարցը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակային շնորհակալություն հայտնեց վարչապետի տիկնո...
Անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի Մարտի 20-ին ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հրապարակել է Կորոնավիրուսի վարակի հետ կապված հրատապ սկզբունքները։ Սկզբունքների շարքում շեշտվում է, որ պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։ Այսպիսի քաղաքականություն է որդեգրել Եվրոպան, իսկ Հայաստանում կատարվում է ճիշտ հակառակը։ Արդեն տևական ժամանակ է չի կայանում Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատական նիստը, որի ընթացքո...
Ի՞նչ է ասել կամ չի ասել նախագահը Երեկ կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Պաշտոնական կցկտուր տեղեկատվությունը, հասկանալի է, ամբողջությամբ չի լուսաբանում հանդիպման մանրամասները։ Հասկանալով, որ հանրության ուշադրությունը չափազանց մեծ է այդ հանդիպման նկատմամբ, փորձենք կռահել առավել հիմանական և չլուսաբանված թեմաները։ 1. Որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր նախագահ Ա. Սարգսյանը խստո...
Քաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատ՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։ Դիմումում ասվում է, որ պաշտպաններն իրենց վարքագծով անհարգալից վերաբերմունք են դրսևորվել դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղին...
Ո՞վ է ապակայունացնում Արցախը Մինչ հանրության ուշադրությունը համաճարակն է, Արցախում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, հաջողելու դեպքում, դառնալու են հայ ժողովրդի «Ուհանը»՝ էպիկենտրոնը նոր ու վտանգավոր պրոբլեմի։ Մի քանի օր է՝ Արցախից սփռվող կադրերը ցույց են տալիս, որ կա կազմակերպված խումբ, որն ամեն կերպ փորձում է ապակայունացնել վիճակը, խաթարել բնականոն նախընտրական արշավը։ Այդ խումբը սակավաթիվ է, բայց՝ ագրեսիվ, ցուցադրաբար հրահրում...
Արտակարգ դրության տրամաբանության մեջ Երեկվա կառավարության նիստը և դրան հաջորդած ԱԺ նիստը հակասական տպավորություն թողեցին։ Կառավարության անդամներից շատերն անպատրաստ էին, ոմանք իրարամերժ բաներ էին ասում. ակնհայտ էր նախնական դետալային քննարկումների, պատկերացումների, հստակության պակասը։ Հասարակությունն այս նիստերից տեղեկատվական ու գործնական վստահության ուղերձներ էր ակնկալում, սակայն, անկախ նիստերի տևողությունից, բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան, իսկ հնչած հարց...
Սկսեք կառավարել երկիրը Սկսեք կառավարել երկիրը Այսօր հայ առաքելական եկեղեցիներն առավոտվանից մարդաշատ են. պատարագ է։Վարչապետը թիրախավորեց Էջմիածինցի կնոջը՝ նշանդրեք գնալու համար։ Կարո՞ղ եք բացատրել՝ վարակելիության տեսակետից ի՞նչ տարբերություն կա նշանդրեքի և պատարագի միջև։ Զրո տարբերություն։ Խունկը, աղոթքը, հոգևորը վիրուսի տարածման հարցում հիմնազուրկ են։ Հույսը քաղաքացու ինքնագիտակցության վրա չի կարելի թողնել։ Այս պարզ բանը իշխանությունը պիտի գի...
Ապրիլի 5. համազգային թեսթի օր Ամբողջ աշխարհում զանգվածային հավաքները արգելվում են՝ Հայաստանում երկրի ղեկավարն ինքն է կոչ անում հանրահավաքի։ Ամբողջ աշխարհում կառավարությունները պատրաստվում են համաճարակի ծավալուն բռնկումներին՝ Հայաստանում իշխանությունները, բառիս բուն իմաստով, ոչինչ չեն անում՝ ապավինելով «թու-թու-թու»-ին։ Ամբողջ աշխարհում կառավարությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում տնտեսական փլուզումների դեմն առնելու համար՝ Հայաստա...
Սորոս-Էրդողան դաշինքն ընդդեմ՝..... Սիրիական Իդլիբում կտրուկ լարվածության ֆոնին և Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Financial Times-ում լույս է տեսնում Ջորջ Սորոսի հոդվածը, որտեղ նա կոչ է անում Եվրոպային՝ սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։ Հոդվածում Ջ. Սորոսը նշում է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը ուժ կիրառեց «պաշտպանելու համար խաղաղ բնակչությանը, որոնք հայտնվել էին Ասադի և նրա դաշնակից Ռուսաստանի ծուղակում»։ «Սիրիական...