Աշխատասենյակային արդարադատություն Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակից, նրա բացակայությամբ, իրերը հավաքելու և նրան ուղարկելու փաստի իրավական գնահատականին անդրադառնալ չեմ ուզում։ Դրանից ավելի կարևոր է բարոյական արժեքների դեգրադացիան։ Դժվար է պատկերացնել, թե...
Չե Գևարայից մինչև Չեռնենկո «Չե Գևարա» սինդրոմը, պայմանական ասած, այն ահռելի սպասումն էր, որ կար հասարակության մեջ 2018-ին՝ փոփոխությունների, ավելի արդար կյանքի։Իշխանության եկածները քայլում էին փողոցներով, նստում մետրո, շփվում մարդկանց հետ, միասին խոսում նոր Հայաստանի մասին: Չեռնենկոյացումը սկսվեց շատ արագ ու սկիզբ առավ կենցաղից՝ կառավարական ամառանոցներ, թանկ սպասարկող մեքենաներ, ուղղաթիռ, թանկ կենցաղ։ Առաջին դեմքի կենցաղային դավանափոխո...
Երկու covid իրականություն Հայաստանում Համաճարակի դեմ պայքարում Հայաստանը ապրում է երկու իրականությունում. կա պաշտոնական իրականություն, որը արտացոլվում է վարչապետի, նրա որոշ նախարարների խոսեքերում, պարետատան որոշումներում ու տարբեր ուղեցույցներում եւ կա զուգահեռ իրականություն, որում ապրում է հայ ժողովուրդը։ Մինչ ոստիկանների տարբեր խմբեր Հյուսիսային պողոտայում, քաղաքի կենտրոնական մարդաշատ վայրերում մոտենում են անդիմակավորներին կամ նրանց, ովքեր դիմակը ճիշտ չեն ...
Մեծ սկանդալ... և ի՞նչ Նոր հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում. եթե դեպքերը, ճիշտ թե սուտ, էական չէ, վերաբերում են մինչև 2018-ին, ապա դրանց պետք է արհեստականորեն մեծ հնչեղություն տրվի՝ իրավապահների բացահայտումներ, Հ1-ի և Ազատության ռեպորտաժներ, իմքայլականների քոմենթներ, ֆեյսբուքյան աղմուկ, առանձին դեպքերոմ վարչապետ Փաշինյանի հուզական պոռթկում՝ ես ցնցված եմ, ես էմոցիոնալ պահեր եմ ապրել, 100 տոկոսանոց ապացուցված գործ է... Մի խոսքով աղմուկի պատկերն ա...
Մեծ ավանտյուրա՝ բյուջեի հաշվին Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեից 176 միլիոն 386 հազար դրամ կհատկացնի վարչապետի աշխատակազմին՝ սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատանքի ներգրավելու համար։ Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդների փորձն ու գիտելիքները ներդնել համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում: Միջոցառման շրջանակներում ՀՀ կառավարությունը հոգալու է մասնակ...
Հաջողության և միֆերի սահմանին Այսօր երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ծննդյան օրն է։ Թե իր ու թե մեզ համար առիթ է՝ փորձելու վերհիշել ու հասկանալ նրա՝ բավականին հագեցած, բարդ, հակասական գնահատականներով ու շրջադարձերով լի կյանքի դրվագները։Քոչարյանի կյանքը համառոտագրելու պարագայում կստացվի հետևյալ ֆորմուլան. պետության համար շրջադարձային պահեր, պարտադիր արդյունք, հակասական գնահատականներ։ 90-ականներին Ադրբեջանին հաղթելու և Արցախը պահելու մեր հնարավորություններ...
Նեմեց հեռացի՞ր Չորսժամյա անընդմեջ ինքնակամ կտտանքի ենթարկվելուց հետո վստահաբար կարող եմ պնդել, որ հայկական ակումբային ֆուտբոլն իր ամենատխուր ժամանակահատվածն է ապրում: Դիլետանտները, պոպուլիստները, ժուլիկները սպանեցին ֆուտբոլը: Մի քանի օր առաջ ծանր տպավորություն ստացանք «Արարատ Արմենիայի» խաղից, երեկ սարսափեցրին «Նոան» եւ «Ալաշկերտը», «Շիրակն» էլ պարտվել է 3:0:Կատարողական վարպետության պակաս...
Սինթետիկ իշխանություն Բոլոր իշխանությունների ամենամեծ խնդիրները սկսում են այն ժամանակ, երբ կտրվում են հանրությունից, փակվում սենյակներում, կայացնում արհեստական, սինթետիկ որոշումներ, որոնք նույնքան կտրված են իրականությունից։ Դժվար էր 2018-ին պատկերացնել, որ հեղափոխական քաղաքապետը չի ունենա ամենօրյա սովորություն շրջել Երևանով, շփվել մարդկանց հետ, անձամբ մտնել բակերը, տեսնել խնդիրները, իր աչքով տեսներ հնարավոր շինթույլտվությունների վայրերը։ Մի խ...
Հեղափոխությո՞ւն, թե աշխատանք Հեղափոխությունը ուներ հաջողության մեկ ճանապարհ՝ հնարավորինս արագ վերջացնել հեղափոխությունը և սկսել աշխատել։ Չարվեց հենց դա։Տարբեր ոլորտներից բերենք մի քանի պարզ օրինակ՝ տապալված աշխատանքի և, որպես հետևանք, չվերջացող հեղափոխության պատմությունից։ Դրվագ առաջին Հեղափոխական կորիզի անդամ Արայիկ Հարությանին վստահվել է միանգամից չորս ոլորտ։ Այսօր ամբողջ Հայաստանը խոսում է նոր կրթական տարվա ուղեցույցի մասին։ Իրականում այդ ուղեցույ...
Ինչի՞ վրա է ողջ ամառը ծախսել ԿԳՄՍՆ Նախարար Արայիկ Հարությունյանն իր անգործությունը, խնդիրները չպատկերացնելու իր որակները փորձում է փոխհատուցել մարդկային առողջության վրա տարվող էքսպերիմենտով։ Նախապատրաստական թանկաժեք ամիսները ծախսվեցին ոչնչի վրա։ Թե ինչպե՞ս հնարավոր եղավ այսքան անլուրջ մոտենալ այս ամենալուրջ հարցին, գիտի միայն նախարարը։ Հայաստանում շարունակվում է համաճարակային բավականին բարդ իրավիճակը։ Ամենօրյա վարակակիրների և մահվան թվերը դեռևս բարձր են։ ...
Օրակարգ՝ միավորման համար. դադարել «կռվել» 80-ականների պատկերացումներով Հայաստանում այսօր ակնհայտորեն բացակայում է սուպերիդեան՝ այն առանցքը, որի շուրջ կկենտրոնանար ինտելեկտուալ, մարդկային և հասարակական պոտենցիալը, կձևակերպվեր լայն սոցիալական հենարան ունեցող և իրական Հայաստանի պատկերացումների վրա հիմնված տեսլականը։ Տեղային դժգոհությունները, ընդվզումները, որքան էլ օբյեկտիվ լինեն, որքան էլ առաջիկայում զանգվածային դառնան, միևնույն է, ձևակերպված չեն որպես մեկ համընդհանուր, բոլորին հասու և երկիրն ...
Արայիկ Հարությունյանն՝ ընդդեմ ազատ Արցախի՞ Արցախի նախագահի մամուլի խոսնակը երեկ թույլ է տվել հնարավոր ամենակոպիտ սխալներից մեկը։ Հիշեցնենք նրա ձևակերպումը, թե «նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։ Հայաստանյան քաղաքական դաշտի տրամաբանական արձագանքը պետք է լինի՝ պահանջել մամուլի խոսնակի հրաժարակա...
Հայաստանի մասին՝ առանց Հայաստանի. Ինչպես են ձևավորվում պատմական ռիսկերը Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսի 12-ից սկսված ռազմական գործողությունները տարածարջանում նոր պրոցեսների սկիզբ են դրել։ Իշխանության անլրջության պատճառով Հայաստանը վերածում է սակարկության առարկայի։ Սրանք շատ ավելի երկարատև ազդեցության են և ռիսկերի շատ ավելի զգալի պաշարով, քան՝ մեկ բարձունքի թեման։ Ցավոք, Հայաստանում գրեթե չկա խնդրի ամբողջական ընկալման լրջությունը։ Համենայնդեպս չկա որևէ ցուցիչ, թե իշխանությունը հ...
Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները Օրեր առաջ Ախալքալաքում տեղի ունեցած ներհայկական զարհուրելի միջադեպի առիթով «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել էր իր վերլուծությունը։ Հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, ցանկանալով իր մտորումները ներկայացնել զարգացումների շուրջ։ Դավիթ Ռստակյանը թեմային առավելագույնս տեղեկացված անձանցից է, որը երկար տարիներ զբաղվում է Ջավախքի հ...
Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հետախուզում է հայտարարել Կիևի շրջանային վարչական դատարանի դատավորների նկատմամբ, որոնք մեղադրվում են պետական իշխանության յուրացման փորձի մեջ։ Հետախուզման մեջ է յոթ դատավոր, այդ թվում՝ Կիևի շրջանային վարչական դատարանի նախագահը։ Ըստ նախաքննության տվյալների խմբի՝ նպատակն է եղել իշխանության յուրացումը ՝ Ուկրաինայի դատավորների որակավորման հանձնաժողովը, արդարադատության բարձրագույն խորհու...
Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը Երեկ հնչեց հետհեղափոխական Հայաստանում ամենաաբսուրդային ձևակերպումներից մեկը։ Կառավարության առաջ հավաքվածները բողոքում էին. «Ժամանակին մենք ենք արել հեղափոխությունը ու հիմա չենք կարում գնանք Ռուսաստան»։ Հեղափոխության փայատերերի այս խավն անկեղծ է. նրա ցանկությունը, նրա ընդվզման օրակարգը Ռուսաստան գնալն է։ 2018-ի արժեքների և գաղափարների մասին՝ արդար պետություն, խորքային բարեփոխումներ և այլն, նա երբեք չի մտածել։ ...
Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն Համավարակը լուրջ փորձաքար էր բոլոր երկրների կառավարությունների համար։ Այն բացահայտեց ուղիղ կապը՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Յուրաքանչյուր երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։ Ներկայացնում եմ Հայաստան- Վրաստան համեմատությունը՝ փորձելով հնարավորինս զերծ մնալ մեկնաբանությո...
Որ միշտ չկանխատեսենք անցյալը. մաս առաջին Հայաստանում արագ տեմպերով ուրվագծվում է փոփոխությունների անխուսափելիությունը։ Բայց ոչինչ դեռ չի երաշխավորում, որ այն լինելու է դեպի լավը։ Խորքային լուրջ փոփոխությունների ո՛չ զանգվածային պահանջը կա, ո՛չ մասնավոր առաջարկը։ Իսկ ահա դեպի վատը փոփոխություների համար դրանցից ոչ մեկն էլ պետք չէ, պարզապես է մի օր կարող է արձանագրվել փաստը։ Դեպի առաջընթաց երաշխավորված փոփոխությունների համար անհրաժեշտ է երկու նախապայման. 1. Հստակ ձ...
Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին։ Դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։ Գրագետ աշխատանք՝ ուժեղ Ջավախք Վրաստանի տարածքում երկու հայկական գյուղերի, խմբավորումների «սումգաիթյան ոճի» բախումներն առաջին հերթին վկայում են առկա՝ խոր միջնադարյան բարքերի և վերահսկողության-կառավ...
Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Մերձիշխանական շրջանակներից համառ լուրեր են տարածվում, թե առողջապահության նախարարի պաշտոնանկության հարցն օրերի խնդիր է, և նույնիսկ քննարկվում են նոր թեկնածուներ։ Իշխանության հակումները՝ մեղավոր նշանակելու, վաղուց են հայտնի։ Բայց այս դեպքում դա անհնար է լինելու։ Այո, Արսեն Թորոսյանը տապալել է համաճարակի դեմ պայքարը, բայց նա այդ գործը տապալել է այլոց շարքում, և ոչ՝ մենակ։ Նա տապալել է աղետի առողջապահական կողմը, բայց արդեն ի...
Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի Աղմուկ աղաղակը, պաթոսային խոսքերը, ճեպազրույցներում հնչած խոսքերը, գովազդային հոլովակներում պետության աջակցության մասին հայտարարությունները մի կողմ դնելուց հետո պարզվում է ՀՀ քաղաքացին միայնակ է դիմակայել եւ դեռ դիմակայում կորոնավիրուսին: Միայնակ, սեփական ուժերով, լավագույն դեպքերում հարզատների եւ ընկերների աջակցությամբ: Պետությունը, կառավարությունը, պարետատունն առաջարկում է միայն դիմակներ եւ անիմաստ եւ ոչինչ չտվող, միայն...
Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին։ Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Բեյրութի հայ համայնքը գոյատևման իրական մարտահրավերի առաջ է. շատ-շատերի տները վնասված են, շատ են վիրավորները, ցավոք՝ կան զոհեր։ Հենց այս կրիտիկական պահին Լիբանանի հայ համայնքը պետք է զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունն ու օժանդակությունը։ Առ այս պահը Հայաստանից հնչում են առավելապես բարոյական զո...
Կորսված ամառ Համավարակը կաթվածահար է բնականոն կյանքը ամբողջ աշխարհում։ Եթե տարվա սկզբին աշխարհը գնաց ուղղակի փակվելու եւ տոտալ լոքդաունի ճանապարհով, ապա հետագայում գիտակցեց, որ այդպես չի կարող անվերջ շարունակվել եւ սկսվեց լուծումների փնտրտուք։ Հայաստանում նույնպես կրթական, գիտական, մշակութային կյանքը կաթվածահար եղավ. առցանց դասեր դպրոցներում, բուհերում, ընդհատված պարապմունքներ խմբակներում, երաժշտական դպրոցներում եւ մարզադպրոցներում, ...
Միևնույն է շատ հարցեր մնում են անպատասխան Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով իմ կողմից բարձրացրած մտահոգությանը, թե գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա, նշել է, որ Առողջապահության նախարարությունը թեստերի և անհրաժեշտ դեղորայքի պակաս ընդհանրապես չունի։ Իհարկե, սա շատ կարևոր արձանագրում է, որ արվել է խոսնակի կողմից, բայց մնում են բազմաթիվ հարցեր, որոնք, այնուամենայնիվ, պատասխան չեն ստանում։ 1...
Ուազի հակառակ կողմը. Այլընտրանքային լուրեր 1. Նիկոլ Փաշինյանի որոշմամբ White Shorյa հանգստյան գոտուն շնորհվել է թերակղզու կարգավիճակ։ 2. ՄԻՊ-ը կոչ է անում իշխանափոխությունից հետո չմոռանալ պարետ Ավինյանին. «Անիմաստության միջազգային կոնվենցիան» սահմանում է, որ պաշտոնյայի բացակայությունը չի կարող համարվել մոռացության պատճառ։ 3. «Կանայք հանուն առողջության» նախաձեռնության շրջանակներում Աննա Հակոբյանը 15 հազար անվճար դիմակ է ուղարկել Նախիջևան՝ ...
Փաշինյանի երեք հենակաստիլները Կառավարության գործունեությունից դժգոհողների թիվն աճում ու աճում է: Մամուլի հրապարակումներից, հանրային տրամադրություններից դատելով կարելի է արձանագրել, որ ամենացածր վարկանիշ, բացասական իմիջ ունեցող պաշտոնյաները երեքն են՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը: Հայկ Մարությանը բացակա էր հենց քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո: Երեւանցին այդպես է...
Քծնանք, անվստահություն, ներքին վախեր Կազմաքանդվող բոլոր իշխանությունները բարքերի առումով ունեն նկատելի ընդհանրություններ. որ երկրի, որ հասարակության մասին էլ խոսք գնա։ Մի քանի բնութագրիչներ կան՝ տոտալ անվստահությունը, անամոթ քծնանքը, կամակատար, բայց ոչ կարող անձանց կարևոր պաշտոնների նշանակելը և այլն։ Սրանք բոլորը վկայում են իշխանության համակարգային խնդիրների և կազմաքանդվելու մեծ ռիսկերի մասին։ Այդ մթնոլորտում բարձրաստիճան պաշտոնյաները տապալելով իրենց ֆունկ...
Դրական դինամիկա, թե՞ անբավարար թեստեր «Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է... Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում։ Եվ ակնհայտ է նաև, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ»։ Սրանք վարչապետի խոսքերն են, որոնք որքան էլ հուսադրող թվան, միևնույն ժամանակ բազմաթիվ անպատասխան հարցեր են թողնում։ Հարցեր, որոնք կապված ...
Բացակայող Փաշինյան Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը բացակա է, ինչը բնորոշ չէ նրա տեսակին, նրա էությանը: Նրա ոճն է՝ անվերջ լինել եթերում, իրադարձությունների կիզակետում՝ փորձելով դրանից օգուտներ քաղել, վարկանիշ բարձրացնել, PR-վել, բայց հիմա նա ստվերում է: 1. Դիմորդները փողոցում են, իրենց արդար պայքարն են մղում սեփական իրավունքները պաշտպանելու համար: Հայաստանի պատմության ընթացքում ամենաանհաջող կրթության նախարարը՝ Արայիկ Հարությունյանը երկու ոտք...
Ջրային ճգնաժամը Ադրբեջանում եւ դրա հնարավոր հետեւանքները Երկրագնդում բազմաթիվ հակամարտություններ են առաջացել եւ առաջանում ջրային ռեսուրսների վերահսկողության եւ պետությունների ջրային անվտանգությունն ապահովելու համար: Ջրային հակամարտությունները լինում են մի քանի տեսակի:Հիմնական տեսակը ջրային ռեսուրսների վերահսկողությունն է՝ երկրի ջրային պահանջմունքները բավարարելու համար: Լինում են հակամարտություններ, որտեղ ջրային ռեսուրսներն օգտագործվում են որպես ռազմական միջոց։ Ջրային ռեսուրսնե...