Սա միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ ռեպրեսիվ միջոցները շարունակվում են եւ նոր թափ առնում։ Պետական ամբողջ մեքենան, բոլոր օրինական և անօրինական միջոցներով, օգտագործվում է ՍԴ դատավորներից ազատվելու, Սահմանադրական Դատարանը իշխանություններին հպատակեցնելու ուղղությամբ։ Քննչական գործողություների կատարումը, զուգորդված Հ. Թովմասյանի իրավունքների խախտումներով, անհիմն խուզարկությունը, խուզարկության տեսանկարահանման...
Մարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն, ի պատասխան Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ հարցման, նշել է, որ ըստ իրենց քաղաքականության՝ մեկնաբանություններ չեն տալիս գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վերաբերյալ և խստիվ դատապարտում են անհատների կամ կազմակերպությունների կողմից գաղտնի տեղեկությունների միտումնավոր ու չթույլատրված հրապարակումը, որը կարող է ռիսկեր ստեղծել մարդկանց կյանքի համար և վտանգել իրենց ազգային անվտա...
«Գոլդեն փելես». «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ աճուրդի հանված «Գոլդեն փելեսի» համար գնորդ չի գտնվում, ինչպես եւ մենք կանխատեսել էինք դեռ ամիսներ առաջ: Հյուրանոցը մատնվել է անտերության, ճակատագիրն էլ խիստ անորոշ է: Դեռ անցած տարվա դեկտեմբերին նշել էինք, որ հյուրանոցի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ երկու տարբերակով. Տարբերակ 1. Գնորդ չի գտնվում Տարբերակ 2. Գնորդ գտնվում է: Հաշվի առնելով հայաստանյան իրո...
Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից 2019թ. հունվարի 1-ից Հայաստանի սահմանին մատակարարվող բնական գազի գինը փոխվեց, հասնելով հազար խորանարդ մետրի համար 150 դոլարի: Այսուհանդերձ, գնի այս փոփոխությունից հետո սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը չփոխվեց։ Հետհեղափոխական ժամանակներ էին և կառավարությունն իրեն նման ճոխություն թույլ տալ չէր կարող, սխալ կհասկանային: 2019թ. հունվարի 1-ից բնական գազի գնի տարբերությամբ առաջացող վնասները փոխհատուցվում են «...
Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը 12 տարվա վաղեմության Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերը կարևոր բացահայտումներ են անում 2008թ. նախագահական ընտրությունների, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների վերաբերյալ։ Այս իրադարձությունները եղել են ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում և ամերիկացի դիվանագետների գրագրությունը ներկայացնում է մարտի 1-ի գործով ՀՔԾ վարկածից էականորեն տարբերվող իրականություն։ Նախ Վիկիլիքսի հրապարակումները բացահայտում են նախընտ...
Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան Դատարանը վերջապես որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Հիվանդ, կիսամեռ մարդու կալանքը ամիսներ շարունակ չէր փոխվում։ Նրան այդ վիճակով տանում էին դատարան, ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։ Հավանաբար իշխանությունները հասկացան, որ հաշվեհարդար հիշեցնող այս մոտեցման պատճառով կարող են ունենալ «Նոր» Հայաստանի առաջին զոհը, որ վերակենդանացման բաժնում գտնվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը թողնելը ...
Կառավարման կակոֆոնիա 2020-ի առաջին շաբաթներն արձանագրում են, որ Հայաստանը մտել է պետական կառավարման նոր փուլ՝ կակոֆոնիա։ Քաոտիկ, չկապակցված, հախուռն։ Պետական կառավարումը, ըստ էության, հանգել է երկու պարզագույն ուղղության՝ վարչապետի կողմից չճտված, անհիմն թվերի ամենօրյա հրապարակում և քրեական գործեր։ Հայաստանյան կյանքը լցված է սրանով։ Հայաստանյան սերիալի լեյտմոտիվները սրանք են։ Հիմնական դերակատարը՝ նույնը։ Գլխավոր դերակատարը երբեմն չի համբերո...
Սխալի համակարգը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հանդես եկավ ոչ հավաստի հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից։ Չսևեռվենք, ընդունենք ցանկացած մարդու սխալվելու իրավունքը, մանավանդ, որ այն ամենավտանգավորներից չէր։ Փոխարենը փորձենք հասկանալ մեզ մոտ «սխալի համակարգը» ընդհանրապես։ Կառավարության և ԱԺ մեծամասնության անդամներն արեցին իրենց քայլը՝ տարածելով հայտարարությո...
Ցավալիորեն պարզունակ մոտեցում՝ բարդ և նուրբ թեմաներին Տարեվերջյան ամենախոշոր հանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն է։ Սա այնքան զգայուն, այնքան նուրբ թեմա է, որ ավելի զգույշ և ավելի լուրջ մոտեցում էր պահանջում, քան այն եղանակը, որով այն մատուցվեց հանրությանը։ Հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարությունից հետո բազմաթիվ ընտանիքներ, որոնք նորածին երեխայի կորուստ էին ունեցել, կրկին անձնական ողբերգություն ապրեցին։ Նրանցից շատե...
2019 թ-ի ՝ «դավաճանները, թշնամիները, հանցագործները» 2019-ին պետական քարոզչամեքենայի և ֆեյքերի կողմից այս մարդիկ տարբեր փուլայնությամբ հռչակվել են «հայ ժողովրդի թշնամիներ և դավաճաններ»։ Անհատական սրացումների գրաֆիկը յուրաքանչյուր դեպքում տարբեր է։ Տարբեր են նաև մոտիվացիան, պատճառները։ Բայց բոլոր դեպքերում կա մեկ ընդհանրություն՝ ուղղորդվող հարձակումների հետևում մեկ մարդու կարծիքն է։ Ստորև ներկայացնում ենք տարվա «դավաճանների և թշնամիների» ոչ ամբողջակա...
Պատահական նախագահը 2020 թվականի քաղաքական օրակարգում ակնհայտորեն ավելացավ նոր կետ՝ Արմեն Սարգսյանի արտահանձնումը Մեծ Բրիտանիա։ Սա պետք է անել պետությունը տրամաբանական զարգացման հուն բերելու համար։ Սա պետք է դաս լինի նախորդներին և հաջորդներին. պատահական մարդկանց չի կարելի հենց այնպես բերել իշխանության։ Հայաստանը փորձաքար չէ, որ նախագահի պաշտոնը նվիրվի քաղաքացիություն փոխած, երկրի համար որևէ բան չարած, միայն սեփական PR-ով մտահոգվող և բոլոր հ...
Տարվա ձեռքբերումները Նախորդ շաբաթ ամփոփվեց HelpCourt համակարգի միջոցով անցկացվող դատավորների գնահատման արդյունքները։ Հայաստանի փաստաբանների կողմից կատարված գնահատման արդյունքում 2019թ. ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր է ճանաչվել Ալեքսանդր Ազարյանը։ Լավագույն եռյակում են դատավորներ Դավիթ Բալայանը և Վազգեն Ռշտունին։ Ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր է ճանաչվել Արմեն Դանիելյանը։ Սրանք շատ խոսուն տվյալներ են, որոնք ի ցույց են դնում մեր դատակ...
Բարձր գնահատականներ՝ առանց «Կանգ առ»-ի Վարչապետ Փաշինյանը երեկ ԱԱԾ-ի օրվա կապակցությամբ բացառիկ բարձր գնահատականի և հարգանքի խոսքեր հնչեցրեց այդ կառույցի հասցեին։ Ինչը իրականում այդպես է։  Ազգային անվտանգության, ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու, հետախուզության և հակահետախուզության բացառիկ կարևոր գործառույթներին վերջին 1.5 տարում ավելացավ նաև հակակոռուպցիոն բուռն գործունեությունը։ ԱԱԾ–ի բոլոր հիմնական գործառույթները հանրության համար ...
Ո՞վ է վտանգում բանկային համակարգը Հայաստանի բանկային համակարգի շուրջ աճող ռիսկերի մասին վերջին շրջանում խոսակցությունները թեժանում են։ Կուլիսային խոսակցություններին ավելացել են ԿԲ որոշակի մտահոգությունները։ Խնդիրը, սակայն, իշխանությունների կողմից չի ձևակերպվել որպես ռեալ նոր մարտահրավեր, որը գրագետ ու արագ լուծումներ է պահանջում։ Թե ինչ է նշանակում բանկային համակարգի կայունության վտանգում, կարծում ենք՝ կարիք չկա ներկայացնել։ Այդ փուլը մեր պետությունը ծան...
Նվիրված, խլված, բռնագանձված գույքի աճուրդները չեն կայանալու Եվ այսպես. Պարզ դարձավ, որ Ծաղկաձորի Գոլդեն-Փելես հյուրանոցի աճուրդին մասնակցելու հայտ չի եղել։ Սա պաշտոնապես ընդունեց պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։ Սա այն էր, ինչի մասին մեր կազմակերպությունը նախորդ երկու հրապարակումներում զգուշացնում էր։ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը «նվիրաբերված» հյուրանոցը գնորդ չի գտնում և ամենայն հավանականությամբ չի գտնելու։ Սա շատ ավելի լուրջ փաստ է, քան մեկ հյուրանոցի չ...
Արմեն Գևորգյան. 2019 թվականի՝ ակնհայտ թվացող ձեռքբերումները և դրանց վիճահարույց կողմերը Ես փորձել եմ բացառապես մասնագիտական և պետական կառավարման գիտելիքների ու փորձի տեսանկյունից արձանագրել փաստերը, որոնք ՀՀ իշխանությունները և, ինչու չէ, քաղաքացիների մի զգալի մասը համարում է վերջին շրջանի ակնհայտ ձեռքբերում, և միաժամանակ նշել վիճահարույց ասպեկտները, վեր հանել այն ռիսկերը և խնդիրները, որոնք ձևավորվում են դրանցից։ • Ձևավորված է կառավարության ավելի կոմպակտ կազմ, կրճատված է նախարարությունների թիվը Այս քայ...
Կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը Առաջարկում եմ վարչապետ Փաշինյանի՝ երեկվա պետական կառավարման համակարգի մասին ելույթին վերաբերվել շատ լուրջ։ Դա ծրագրային ելույթ էր։ Ներկայացվել է առաջիկա զարգացումների տեսլականը՝ այն, ինչի բացակայությանը մենք բազմիցս անդրադաձել ենք։ Հետևաբար՝ դրանում առկա ռիսկերը նույնպես ծրագրային են և կարող են ունենալ խորքային հետևանքներ։ Բնագրին առավելագույնս մոտ, կետ առ կետ ֆիքսենք հնչեցված մտքերը, որպեսզի հնարավոր լինի ամբողջական կեր...
ԱԺ-ի քվեարկությունը. Գավառապետությո՞ւն, թե՞ Լուլուապետություն Ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալով՝ իշխանությունը հստակեցնում է այսօրվա Հայաստանի ուրվագծերը. տոտալ գաղտնալսումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իշխանության տոտալ վախերի ու կասկածամտության հաստատումը։ Ցավալի է, որ փոփոխությունների ու ազատության դրոշով իշխանության եկածներն ընդամենը 1.5 տարում դառնում են իրենց վախերի գերին։ Ամեն նման քայլ, նոր օրենք, նոր որոշում ձևավորում են ուրիշ Հայաստանի բարքերը՝ գաղտնալսել, մատնել, թաքուն ...
Վեր կանգնել նեղ քաղաքական շահից Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Ազգային Ժողովի մեծամասնությունը, ի հեճուկս բազմաթիվ զգուշացումների, կողմ քվեարկեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Նախագծով ներկայացվել է առաջարկ՝ օրենքի 88-րդ հոդվածը լրացնելու նոր՝ 4.1-ին մասով։ Նախատեսվող իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մ...
Մարդու իրավունքների տարին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ամփոփենք տարին՝ հագեցած իրավունքի հանդեպ բազմաթիվ ոտնձգություններով։ Մենք փորձել ենք դասակարգել իրավունքների խախտումները, ընդհանրացնել դրանք առանձին անվանակարգերում։ 1. Տարվա ամենամտահոգիչ դատավարություններ. «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» Տարին առանձնանում է հնչեղություն ունեցող քրեական գործերով և դատավարություններով, որոնք առերևույթ զո...
Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ Բյուջեի քննարկումներն ամփոփելիս՝ վարչապետ Փաշինյանը աղետի գոտու վերաբերյալ օգտագործեց բառացիորեն գրեթե նույն ձևակերպումը, ինչ՝ 2003 թվականին նախագահ Ռ. Քոչարյանը։  «Աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում... սոցիալական արտակարգ վիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ», - Ն. Փաշինյան, դեկտեմբեր 2019: «Աղետի գոտին պետք է վերափոխվի եւ դառնա զարգացման գոտի...»...
Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների Ներդրումների թեմայով վարչապետական, պատգամավորական և սոցցանցային գրոտեսկը վերջացնելուց հետո տակը մնում է պարզ հետևանքը՝ ներդրումներ չկան։ Թեման ընդհանրապես հումորային չէ։ Եվ եթե վարչապետը, քաղաքապետը և իշխող ուժը շարունակեն նույն տեմպով քննարկել արաբ ներդրողների հագուստը, բոթասը, հեռախոսի մոդելը, ապա իմացեք, որ ընդհանրապես կարող ենք կորցնել արաբական աշխարհից որևէ ներդրման հնարավորություն։ Ընդամենը պետք է հասկանալ մեկ պարզ...
Արմեն Գևորգյան. Հին ռիսկերը օրակարգում են Այս տարի ես ունեցել եմ հնարավորություն՝ մի քանի անգամ ուշադրություն հրավիրելու մեր երկրի զարգացմանն առնչվող ակտուալ թեմաների վրա։ Իմ հրապարակած երեք հոդվածներում ես նշել եմ այն պոտենցիալ ռիսկերն ու մարտահրավերները, որոնց հանդեպ պետք է լինենք ուշադիր։  Առաջինը վերաբերում էր գույքահարկի պոտենցիալ բարձրացման խնդրին և դրանով պայմանավորված՝ տնտեսության զարգացման նեգատիվ հետևանքներին։ Երկրորդը վերաբերում էր երկիր պոտենցիա...
Դեկտեմբեր 18. Գոյություն ունի նաեւ երրորդ տարբերակ Օրեր առաջ անդրադարձել էի Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի սպասվող աճուրդային վաճառքին, որը նախատեսվում է դեկտեմբերի 18-ին, շեշտելով, որ այս իրավիճակում գոյություն ունի երկու տարբերակ: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի պետությանը «նվիրած» հյուրանոցային համալիրի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է՝15.7 մլն դոլար։ Եւ այսպես, առաջին տարբերակի դեպքում գնորդ ...
Ակնկալում ենք Ձեր պարզ քայլը Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հարգարժան պարոն Նախագահ Այս շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով ներկայացվել է առաջարկ՝ օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ի մասով, համաձայն որի. «4.1. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարան...
Դեկտեմբերի 18. Հայաստանը պատմական նախադեպի շեմին ՀՀ կառավարությունն օրեր առաջ որոշեց դասական աճուրդով օտարել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:  Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։ Սա այն հյուրանոցն է, որը մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը «նվիրել» է պետությանը, երբ նրա նկատմամբ արդեն քրեական գործ էր հարուցվել: 2019 թ. սեպտեմբերի 26-ին Կառ...
Կառավարության հանապազօրյա PR-ը եւ իրական ռիսկերը Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը լուսանկար է հրապարակել՝ «Աղդամն իմ հայրենիքն է» վերտառությամբ։ Ենթատեքստը հասկանալի է։ Կարելի է ապրել PR-ով, կարելի է աշխատանքը ստորադասել PR-ին. փուլ է, մի որոշ ժամանակ կարելի է դիմանալ։ Բայց հանուն PR-ի չի կարելի վտանգել պետության ռեալ շահերը։ Վարչապետ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է եւ վերջ» ձեւակերպման տակից մինչ այսօր դեռ դ...
Պետության դեմ ուղղված օրինագիծ Հաջորդ շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի դատաիրավական բարեփոխումներին նվիրված փաթեթը, որում բազմաթիվ մտահոգիչ դրույթների շարքում հատկապես առանձնանում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի առանցքային առաջարկը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորո...
Մատնիչն ու քաղաքացին տարբեր բաներ են Արարատ Միրզոյանի խաշի պատմությունն անհեթեթ է ու տգեղ։ Նա որևէ դատապարտելի բան չի արել՝ ո՛չ օրենքի տեսակետից, ո՛չ հանրային էթիկայի։ Ընկերական միջավայր, համեստ սեղան՝ այն, ինչ անում են բոլորը։ Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչո՛ւ հնարավոր եղավ ստանալ նման «մեդիապատմություն», և թե ինչո՛ւ այն ունեցավ այդքան մեծ հնչեղություն։ Այլ մթնոլորտում, այլ հանրային տրամադրությունների պայմաններում, սա կլիներ չորրորդական թե...
Էլինար Վարդանյան. Փոփոխական դատախազը, պետության պատվերը և «դատախազությունը՝ որպես կառավարության բաղադրիչ» Մարտի 1-ի գործով երեկվա դատական նիստով կարելի էր այդ դատավարությունը ավարտված համարել։ Երկու-երեք իրադարձությունը բավարար է խոսելու վստահության տոտալ բացակայության, օրենքի պարտության և ողջ գործընթացի անթաքույց քաղաքականացվածության մասին։ Դրանք այնքան նշանակալից փաստեր են, որ դրանց պետք է անդրադառնալ առանձին առանձին։  1. Որպես մեղադրող դատախազ ներգրավվեց դատախազ Կարեն Բիշարյանը: Մարտի 1-ի գործի նախաքննության ժամանակ ...