Երեք աղբի ֆենոմենը Հայաստանը խեղդվում է երեք տեսակի աղբի մեջ. 1. Կենցաղային աղբ2. Դատաիրավական աղբ3. Մարդկային ռեսուրսային աղբ Դրանք առաջին հայացքից տարբեր հասկացություններ են, տարբեր խնդիրներ, բայց իրականում նույն շղթայի օղակներն են։ Կենցաղային կամ կարգին աղբ Սրա առաջին նշանակութունը, իհարկե, Երևանը միջնադարյան գյուղաքաղ հիշեցնող վիճակն է։ Մայթերին թափված տոննաներով աղբ, առնետներ, թափառող շների խմբեր, համաճարակների վտանգ։ Այս առումով, ...
Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածը անթույլատրելի է Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածը անթույլատրելի է: Նույնքան անթույլատրելի էին ճնշումները դատավորներ Ազարյանի և Գրիգորյանի նկատմամբ: Բայց տեղի ունեցածին պատշաճ գնահատական չտալը շղթայաբար բերում և բերելու է նոր ճնշումների: Եթե ամիսներ առաջ ԲԴԽ-ն, Ոստիկանությունը,իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունենային չլռել, այսօր խոսելու բարոյական իրավունքը վաստակած կլինեին: Սա դատարանները շրջափակելու, դատավորներ...
Ինչպես փչացնել հարաբերությունները բոլորի հետ Նայում եմ միջազգային լրահոսի կադրերը՝ կոնգրեսական Ադամ Շիֆը նախագահ Թրամփի իմպիչմենտի առաջամարտիկներից է։ Թրամփը արձագանքում է. «Կոնգրեսում տեղի ունեցողը ամոթ եւ խայտառակություն է մեր երկրի համար: Նորից գործի է դրվել «վհուկների որսի» մեխանիզմը: Եւ նորից նույն մարդիկ: Ադամը Շիֆը եւ իր մարդիկ: Նրանք հորինում են պատմություններ, իսկ հետո կեղծավոր դեմքով փորձում, ինչպես իրենք են ասում՝ «հետաքննել»...
Հայկական ռեպրեսիայի անատոմիան Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ։ Կանխարգելման հնարավորություններն այլևս սպառված են։ Չկարողացանք, չհասցրեցինք, անտարբեր եղանք, առաջնորդվեցինք «մեզ բան չլինի՝ մնացածի վրա աչք փակենք» սկզբունքով։ Հիմա լրիվ այլ փուլ է. բուռն համատարած ռեպրեսիաների փուլ։ Առաջիկայում քրեական գործերի առատությունը և իրավապահների ագրեսիվությունը կապացուցեն դա։  Այլևս քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպ...
88-ի շարժումից մինչև 88-ի անշարժություն Հայաստանի նորագույն պատմության սկիզբը համարվում է արդեն հեռավոր թվացող 88-ի շարժումը։ Այդ նույն պատմության ամենաբեկումնային պահը կարող է դառնալ այսօրվա 88-ի անշարժությունը։ Խոսքը ԱԺ «Իմ քայլի» մեծամասնության, 88 հոգանոց ֆրակցիայի մասին է։ Այն, հիմնականում կազմված լինելով պարկեշտ, սկզբունքային և անփորձ դեմքերից ունի, բոլոր հնարավորությունները՝ դառնալու երկրին զարգացման նոր տեմպ տվող խումբ, մյուս կողմից՝ կա իրակ...
Վանեցյանի կանգառը՝ Փաշինյանի փակուղին Կոնսենսուս մինուս մեկ բանաձևը ստանում է շարունակություն. Ոչ մի լուրջ մարդ Փաշինյանի կողքին։ Այս ոչ այնքան պարտադիր, բայց անցանկալի ձևակերպման հեղինակը հենց վարչապետ Փաշինյանն է։ ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի հրաժարականի պատմությունը ցույց է տալիս, որ գործող վարչապետը ոչ միայն խուսափում է գրագետ և հավասարակշիռ մարդկանցից, այլև չի տիրապետում հրաժարականների և աշխատանքային հարաբերությունների նորմերին։ Հայաստանից մինչև ԱՄՆ տարածությու...
Դեպի աղետ տանող ճանապարհը 2018 թ-ին հանուն փոփոխությունների երկրի բոլոր ճանապարհները փակած հասարակությունը, ըստ ամենայնի, առաջիկայում խնդիր է ունենալու փակել թերևս ամենակարևոր՝ դեպի աղետ տանող ճանապարհը։ Ամեն ինչ տանում է դրան։ Ցավալիորեն օր օրի այն ավելի լայն ու անխոհեմ կերպով բաց է դառնում՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ներսից՝ դուրս, դրսից՝ ներս։ Ինչպես փակել ճանապարհը Իշխանությունը կարող է բերել իր հաջողության 100 և նույնիսկ 1000 փաստ....
Բարի գալուստ պատժիչ Հայաստան Դատարանների երկու որոշումներով փաստվեց այն, ինչի մասին մենք նախօրոք զգուշացրել էինք՝ Հայաստանը պաշտոնապես մտավ պատժիչ ռեպրեսիաների փուլ։ Ես կոչ եմ անում տարբեր շրջանակներին՝ դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանին կամ դատավոր Արմեն Դանիելյանին կամ այլ դատավորների թիրախ դարձնելը։ Հիմա դա չէ հիմնաքարային խնդիրը։ Այդ դատավորները, քննիչները և այլոք ավելի ուշ կպատմեն, թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել, ...
Տեղեկատվական պայքար Վանեցյանի հրաժարականի շուրջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անսպասելի հրաժարականը եւ դրան հաջորդած հայտարարությունն իշխանություններին շոկային վիճակում են դրել: Սա չի լինում թաքցնել, եւ սա, ըստ էության, հրապարակային ընդունվել է։ Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ հանդիպման ժամանակ ուղիղ հանձնարարական է տվել՝ ամեն կերպ էժանացնել, պարզունակացնել Վանեցյանի հրաժարականը՝ հորդորելով կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող լուրեր եւ վարկածներ հրապա...
Ընթացիկ լրահոսն ու հնարավոր աղետը Նախորդ օրվա խեղդող լրահոսից առանձնանում էր «Եթե ես փախչող լինեի, ապա ադրբեջանցիք հիմա Ստեփանակերտում թեյ էին խմում» ձևակերպումը։ Նույնիսկ նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանին են վերագրում աշխարհի բոլոր մեղքերը, հոգու խորքում կընդունեն, որ այս տողերը ճշմարտացի են։ Երկրորդ նախագահի կողքին նստած են հաղթանակների ու մարտունակ բանակի մյուս հիմնադրիրները՝ գեներալներ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը։ Մարդիկ, ովքեր...
Մեկ մարդու իշխանության և հակակշիռների բացակայության ամենաուղիղ հետևանքն է. Հովհաննիսյանը՝ հրաժարականների մասին Վանեցյանի հրաժարականի պատճառների և վարկածների ամենավստահելի աղբյուրը Վանեցյանի հայտարարությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախգծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին ու հայտարարության բովանդակությանը: «Մենք, բոլորս՝ հասարակությունը, քաղաքական, հանրային շրջանակները, մամուլը, պետք է սովորենք հավ...
Վահե Հովհաննիսյան. Ինչ սպասելիքներ՝ դատավորի վաղվա որոշումից Եթե վաղը Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվի՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը և մի շարք այլ հանգամանքներ, ապա դա. ա. Իրավական՝ արդարադատության տեսակետից, նշանակում է, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է, ու այլևս անհնար է ու անիմաստ՝ քննարկել, թե ով կլինի հաջորդը, հաջորդի հաջորդը։ Դա լինելու է անկառավարելի շարք։ Պետության ռեպրեսիվ մեքենան միանում է մեկ-երկուսի ցանկությամբ, բայց կանգնեցվում է շատ մեծ թվով անձանց տառապանքների ու խեղվ...
Արմեն Գևորգյան. մեկ անգամ ևս՝ վիճահարույց օրինագծի շուրջ ԱԺ-ում քննարկվող մի օրինագծի վերաբերյալ իմ՝ փաստարկված մտահոգություններին ու նախազգուշացումներին պատասխանեց Կադաստրի պետը։  Ցավում եմ, որ փաստարկված խոսքին այսօրվա Հայաստանի անփորձ պաշտոնյան արձագանքում է նման կերպ՝ ոչ սոլիդ։ Սա այն դեպքն է, երբ բացակայում են ռացիոնալ հակափաստարկները, ավելի լավ է լռել։ Այնուհանդերձ, հանուն մեր պետության շահի և իսկապես իրական վտանգներից խուսափելու համար, ես պատրաստ եմ նորից համբերատ...
Դատախազությունն ընկնում է ծուղակը Գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հրապարակային հայտարարությունը, որում հղում է անում 2012թ. «Հետք»-ում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և միջնորդում է իրավապահ մարմիններին հրապարակված հոդվածն ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործո...
Հետաքննություն. Մի շատ տարօրինակ պատմության հետքերով ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը քաղաքացի Յու. Վարդանյանին պետք է փոխհատուցի 1.6 մլն եվրո։ Այս թեման ձգձգվում է արդեն երկար տարիներ. դեռևս 2016 թվականից կառավարությունը բանակցությունների մեջ էր գումարի չափի շուրջ։ Սա չի կարելի ներկայացնել ո՛չ որպես անակնկալ, ո՛չ էլ որպես նոր իշխանության պարտություն։ Դառնալով ՄԻԵԴ անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի նման վճիռների։ Դա բացառապես պետության զարգացման ճան...
Ցավալի է, որ Մարտի 1-ի դատավարությունը փորձ է արվում վերածել հուզական դրամայի. Էլինար Վարդանյան (Տեսանյութ)  
Քաղաքական ղզիկության և տղամարդկության տարբերությունը Հայաստանում ամենաշատ շրջանառված և գործնականում երբևէ չկիրառված ձևակերպումներից մեկը հետևյալն է. «Պետք է համախմբվել ոչ թե անհատների, այլ գաղափարների շուրջ»։ Այսօր չես կարող քաղաքական հանրային շրջանակներից ակնկալել՝ անվերապահ համախմբվել Քոչարյանի շուրջ։ Բայց համախմբվել Քոչարյանի ազատության գաղափարի շուրջ՝ միանշանակ իրական է։ Կա որակական տարբերություն՝ համախմբվել Քոչարյանի շուրջ և համախմբվել Քոչարյանի ազատությա...
Էլինար Վարդանյան. Վիճակը բարդանում է. անհրաժեշտ են նոր մեխանիզմներ Մեր երկրում դատաիրավական համակարգը գնալով վերածվում է քաղաքական հարցեր լուծելու գործիքի։ Սա այն միտումն է, որի մասին մենք զգուշացնում էինք 2018-ից սկսած։ Սա այն միտումն է, որն ամենավտանգավորն է՝ փոփոխությունների հույսով լցված հարյուր հազարավոր քաղաքացիներին հուսախաբ անելու առումով։ Մենք այսօրվա հանգրվանին հասել ենք փուլերով, և հետադարձ հայացքը շատ կարևոր է՝ գոնե պատկերացնելու համար, թե ուր ենք գնում և ինչ վտանգավոր հանգր...
Վահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի Ստացվել է այնպես, որ այսօր ցանկացած հարց հասարակությունը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին։ Ամուլսարը, կոնվենցիան, դատավարությունները, Արցախը, մարտի 1-ը, Երևանի աղբը և այլն։ Գնալով ցանկը մեծանալու է։ Սա կայուն տեսակետներ չունեցող իշխանության, ինչպես նաև՝ տարի ու կես առաջ սկիզբ դրված ներքին պառակտման ու ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունքն է։ Պետության ամենակարևոր սենյակներում մշակվող սխալների հ...
Երեկ ազդարարվեց նոր ավանտյուրա Վարչապետ Փաշինյանի երեկվա հանդիպումը «Սասնա Ծռերի» Ժիրայր Սեֆիլյանի և Գարգեին Չուգասզյանի հետ ցուցադրական դեմարշ էր ուժայինների հանդեպ։ Պետք է հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի դելիգիտիմիզացիայի ենթարկում իր Ոստիկանապետին և ԱԱԾ պետին, ոստիկանության և Ազգային անվտանգության բազմաթիվ պարկեշտ ու հայրենասեր սպաներին և ծառայողներին։ Իրենց ընկերներին, ծառայակիցներին սպանած, Երևանում ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում...
ՍԴ-ն կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է պետական կառույցների համար Չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող խմորումներին, ՍԴ կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է և՛ դատական մարմինների, և՛ գործադիր իշխանության, և՛ մնացած պետական կառույցների համար: Ուրիշ մեկնաբանություն գոյություն ունենալ չի կարող։ Ցանկացած այլ մեկնաբանություն և կոչեր պետության սահմանադրական հիմքերը խարխլելու փորձեր են։ Եթե մենք ուզում ենք գնալ այդ ճանապարհով, դա լրիվ այլ խոսակցություն է, լրիվ այլ՝ ընտրություն։ ...
Քայլեր ուղղված պետականության հիմքերի դեմ Տիգրան Եգորյանը երեկ իր գրառմամբ կոչ է արել՝ «… ստեղծված իրավիճակում Սահմանադրական դատարանի անդամների այս գործունեության հետեւանքով ընդունված որեւէ «որոշում» չի կարող ճանաչվել որպես Սահամանադրական դատարանի որոշում, իրավաչափ եւ իրավազոր: ՀՀ հանրային իշխանություն կրող սահմանադրական մարմինները, պետական իշխանության ճյուղերը՝ Ազգային ժողովը, գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը, ինչպես նաեւ ՀՀ...
Ահա եւ հայաստանյան առաջին Գաբունիան Մոտ մեկեւկես ամիս առաջ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խայտառակ իրադարձությանը, երբ «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիան ամենաստոր եւ տղամարդուն ոչ վայել ձեւով հայհոյեց ՌԴ նախագահ Պուտինին, հռետորական հարց հնչեցրինք, թե ո՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան: Փաստորեն շատ չսպասեցինք: Հայաստանյան առաջին Գաբունիան Դանիել Իոնիսյանն է: Ճիշտ է, նա առայժմ չհայհոյեց, բայց նրա արարքը պակաս վտանգավոր չէ: Իո...
Թարգմանելով Պուտինի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ չի կարելի համարել անակնկալ։ Դա առաջին նման տեքստը չէ և ունի ենթատեքստ, որը Հայաստանում հասկանում են բոլորը։ Այդ ենթատեքստը պաշտոնական Մոսկվան ուժեղացնում է նաև տեխնոլոգիապես, օրինակ՝ համապետական TV-ներով ամբողջ օրը ուղերձը ընթերցելով։ Բայց սա հարցի մի կողմն է՝ ընթացիկ, քաղաքական։ Այս հարցն ունի նաև այլ՝ ավելի խորքային կողմ։ Ուղերձի փաստ...
Կառավարության որոշման հնարավոր վտանգները Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության 33 մլն դրամ հատկացնելու մասին կառավարության որոշումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։ Այդ երկու կազմակերպություններն են՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլը»։ Հարցն ունի մի քանի հարթություն։ Նախ՝ ինչո՞ւ բաց եւ թափանցիկ գործունեության կարգախոսով իշխանության եկած «նոր» Հայաստանի կառավարու...
Իրավապաշտպանության հոգեհանգիստը Ուղղորդված և քաղաքականացված իրավապաշտպանությունը հանրային այլասերման վառ դրսևորումներից է։ Խոսում ենք՝ երբ ասում են, լռում ենք՝ երբ հրամայում են։ Այս մեկ տարին ցույց տվեց, որ միֆ էր այն կարծիքը, թե միջազգային կազմակերպությունների աջակցությամբ տասնամյակների ընթացքում Հայաստանում ստեղծվել են իրապաշտպան կազմակերպություններ և իրավապաշտպանութունը Հայաստանում ինչ-որ մակարդակի է հասել։ Պարզվում է, որ տասնամյակներով Հայաստանում ...
Ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում Նախորդ հրապարակման մեջ՝ «Ով կձևավորի հաջորդ իշխանությունը», շեշտել էի, որ այդ հարցը ամուր կապակցված է մեկ այլ հարցի հետ՝ «ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում երկրում»։ Այդ հարցերի պատասխանները պետք է գտնել միասին։ Գիտակից շերտերի համար այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ պրոցեսները, որակը, մթնոլորտը, պատկերացումների պրիմիտիվիզմը, հիշեցնում է վատ ֆիլմ։ Եվ կա այդ ֆիլմի ավարտի՝ օր օրի ուժգնաց...
Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում, Ամուլսարն էլ, մնացածն էլ կարող է կապված են Ղարաբաղի հետ։ Եթե քո գլխաբոր մարտահրավերը լուծում ես՝ մնացածները լուծելը հեշտանում է։ Լուծել է պետք այդ խնդիրը, դուրս գալ է պետք այս վիճակից։ Կլուծվի արտագաղթի հարցը, տնտեսական հեղափոխության հարցը, Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիայի հա...
Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ Իրավական համայնքը երկրորդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ ձևակերպում է։ Բայց ներհայաստանյան տրամադրությունների և ներհայաստանյան զարգացումների տեսակյունից ավելի ճշգրիտ ձևակերպումը, ըստ իս, պատանդն է։  Պատանդի և քաղբանտարկյալի միջև կա որակական տարբերություն։ Քոչարյանի հանդեպ չի պահպանվում դատաիրավական որևէ նորմ։ Նա բանտում է, որո...
Մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում Իրավական պրոցեսները մեր երկրում ընթանում են իրավական նիհիլիզմի ճանապարհով։ Տպավորություն է , որ մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում, որոնք հետո պարտադրվում են դատաիրավական համակարգին։ Այն, որ մարտի 1-ի գործի քննությունը ընթանում է բազմաթիվ խախտումներով թաքցնել այլևս անհնար է: Մեղավորները նշանակված են, և թե ինչ խախտումներով է իրականացվում դատավարությունը՝ գրվում է ամեն օր, և դրա մասին գիտեն բոլորը, ...