Մարտի 2-ի պետությունը
Բոլոր ժողովուրդներն ունենում են ցավոտ թեմաներ, ողբերգական դրվագներ։ Փորձությունից թրծված և ամրացած են դուրս գալիս ու որպես հասարակություն կայանում են նրանք, որոնք կարողանում են բաց խոսել խնդիրների մասին, անցնել դժվար խոսակցության փուլը, վերլուծել ու հասկանալ կատարվածի արմատները։ Այդ պրոցեսի արդյունքում է հասունանում հասարակության՝ նոր ողբերգություններ թույլ չտալու ունակությունը։
Մենք ունեցել ենք մարտի 1: Սա փաստ է,...
Իմ պարտքն եմ համարում զգուշացնել
Օրեր առաջ կառավարող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի կողմից հնչեցվել է խոշոր գործարարների և մեծահարուստների 70 տոկոս ունեզրկման մտադրությունը։
Միտումնավոր չեմ արձագանքել անմիջապես, հույս ունենալով, որ նոր իշխանության բարձրաստիճան ղեկավարներից որևէ մեկը կհերքեր կամ կտար լրացուցիչ պարզաբանումներ իրենց պատգամավորի ասածներին։
Բայց դա չեղավ։
Իշխանությունը կամ չի պատկերացնում ասվածի վտանգավորությունը, կամ իր պատգամավոր...
Չի կարելի երկիրը բաժանել նոր սրբերի ու հին մեղավորների
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի երեկվա գրառումը լայն արձագանք է գտել։
«Չի կարելի գնալ ամեն տեղ, ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, ամեն ամեն տեղ հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով։ Սրա վերջը պատկերացնո՞ւմ եք։ Կքանդվի երկիրը...»: Սա էր հիմնական ուղերձը։
Էլինար Վարդանյանին արձագանքեց ՀՀ ոստիկանությունը՝ «Այլընտրանքային նախագծեր...
Էլինար Վարդանյան. «Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր ու փականագործ բռնելուց»
Ոստիկանությունը երեկվանից հայտարարություն է տարածել, որ նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել,2004-ից 2017 թվականների ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխա...
Նոր իրողություն, նոր հարցեր
Երկու օր առաջ ՀՔԾ տեղեկատվություն տարածեց, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, քրեական գործի նախաքննությունն ավարտել է:
Խնդիրը թևակոխում է նոր իրողություն, նոր փուլ և առաջանում են նոր հարցեր.
1. Նախ. դատարանից պետք է ակնկալել դատական քննության հրապարակայնություն...
Ի՞նչ է կատարվում Հայաստանում-3
«Ոչանտարբերների» հանրություն
Հայկական էլիտաները ճշնող մեծամասնությամբ արևելյան արժեհամակարգի կրողներն են՝ իշխանության կողքին միշտ տեղավորվելու չթաքցվող ձգտումով։ Նրանք չեն օգնում իշխանություններին՝ երկրի առաջընթացի հարցում, նրանք ուղղակի տեղավորվում են իշխանության կողքին։ Այդպես եղել է միշտ։ Եվ հիմա էլ սահուն կերպով ընթանում է համամարդկային արժեքներով սկսված հեղափոխության հայաֆիկացումը։
Անձնական շահ, խոնարհ...
Մի քանի հոգի սենյակում նստել, գրել են, ավելի լավը լինելու համար Կառավարության ծրագրի մշակումը պետք է լիներ հանրային. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ)
Պետք է փոխվեր կառավարության ծրագրի մշակման մեխանիզմը։ Մի քանի հոգի սենյակում նստել, գրել են, ավելի լավը լինելու համար ծրագրի մշակումը պետք է լիներ հանրային։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Ծրագիրը գրվել է նույն մեթոդով, ինչպես գրվում էր նախկինում։ Մի քանի հոգի սենյակում նստել, գրել են, ինչո՞ւ դա պետք է լիներ ավելի լավը։ Որպեսզի ծրագիր...
էներգետիկ ոլորտի վերաբերյալ անորոշություններ կառավարության ծրագրում
Համառոտ անդրադառնանք այօսր ընդունված կառավարության ծրագրի էներգետիկայի զարգացմանը վերաբերող հատվածին, հատկապես, որ այնտեղ առկա են որոշակի անորոշություններ։
Խոսվում է Հայաստանի Հանրապետության միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մշակման մասին՝ հաշվի առնելով հանրապետության էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակի պահպանման, ինչպես նաեւ էներգետիկայի բնագավառի գիտելիքահենք ուղղության կարեւորությունը։
Մյուս կո...
Սիլվայականից մինչև անցումային արդարադատություն
Երկու օր ողջ երկիրը քննարկում է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա հարուցված հերթական քրեական գործը: Քննարկման առարկա ոչ թե բուն գործի հանգամանքներն են, այլ իրավիճակի զավեշտալի լինելը: Օգտատերերից շատերը իրենց գրառումներում նշում են. «Պաշտոնապես հայտարարում եմ Սիլվա Համբարձումյանին չեմ ճանաչում, կյանքում տեսած չկամ»:
Ամեն ինչ իսկապես զավեշտալի կլիներ, եթե այդքան ցավալի չլիներ: Այստեղ ամենևին խնդիրն ...
Կալանքը՝ մարդուն պատժելու գործիք
Ուզում եմ կրկին անդրադառնալ Հայաստանում կալանքի, դրա կիրառման բացասական պրակտիկայի, ընտրողաբար կիրառելու, կալանքի միջոցով մարդկանց «կոտրելու» հարցին:
Սա շարունակում է լայնորեն կիրառվել։ Անձնական ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը շարունակում է մնալ Հայաստանում ամենաշատը ոտնահարվող իրավունքներից մեկը, իսկ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելը, դատարանների սիրելի գործիքը:
Տարիներ շարունակ ամենատարբ...
Ի՞նչ է կատարվում Հայաստանում - 2
Անխուսափելի բարեփոխումներ, հետաձգվող խոսակցություն
Միակ ճանապարհը՝ երկարաժամկետ արդյունք ունենալու համար, խորքային և գրագետ բարեփոխումներն են։
Հակառակ դեպքում կառավարությունները միշտ ասելու են՝ տնտեսությունը աճում է, արտագաղթը կասեցվել է, իսկ ընդդիմախոսները պնդելու են ճիշտ հակառակը։ Սոցցանցերն ու մեդիան էլ մնալու են լավագույն գործիքները՝ մանիպուլիացիոն կարծիքներ ձևավորելու համար։ Բայց Հայաստանն այն վիճակում չէ, ո...
Էլինար Վարդանյան. «Կալանքը չպետք է հանդիսանա անձից ապացույցներ կորզելու միջոց»
«Շանթ» հեռուստաալիքի «Հեռանկար» հաղորդաշարի հյուրն այս անգամ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն է, որն Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադարձել է այսօր հանրությանը հուզող մի շարք հարցերի:
Մասնավորապես անդրադառնալով կառավարության հրապարակած ծրագրին, Էլինար Վարդանյանը նկատեց, որ այն չէր էլ կարող լավը լիներ, քանի որ այն մշակելիս չեն աշխատել տարբեր ոլորտների շահառունե...
Հարկային նոր օրենսգիրք. լուծումներ, թե նոր խնդիրներ
Ամփոփելով հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները, վերհանված խնդիրները, և քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, և հարցի վերաբերյալ կրքերը անհամեմատ խաղաղվել են, ուզում եմ առանձնացնել հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններին հարկմանը վերաբերող դրույթը, որն ավելի շատ հարց, քան լուծում է առաջարկում։
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք...
Ի՞նչ է կատարվում Հայաստանում
Այսօր քիչ թե շատ ակտիվ հանրային շրջանակներում մթնոլորտը հանգիստ չէ. անընդհատ քննարկվում են նույն հարցերը՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչքա՞ն կտևի, ի՞նչ է սպասվում։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել։ Գնահատականների և կանխատեսումների ամպլիտուդն ահռելի է՝ վերելքից մինչև անկում, խաղաղությունից մինչև անխուսափելի պատերազմ, տնտեսական հեղափոխությունից մինչև տնտեսական կոլապս, ներգաղթից մինչև արտագաղթի նոր ալիք և այլն։ Ազ...
Հասարակության աչքից հեռու
Հասարակությունը տեղյակ չէր, որ կալանքի տակ գտնվող Մհեր Եղիազարյանը 44 օր հացադուլի մեջ էր, իսկ այսօր նա մահացել է։
Սա այն դեպքն է, որ հանրությունը լիարժեք իրավունք ունի ստանալ երկու հարցի պատասխան.
Որոնք էին մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը։
Երբ է վերջապես Արդարադատության նախարարությունը զբաղվելու բանտարկյալների իրավունքների երաշխավորմամբ։
Էլինար Վարդանյա...
Գիտակցել հաջորդ քայլերի վտանգավորությունը
Հայաստանի արդարադատության համակարգում նկատվող նոր դրսևորումները խորն անհանգստություն են առաջացնում։ Գրագետ, ժամանակակից աշխարհի ձեռքբերումների վրա հիմնված բարեփոխումների փոխարեն, արմատավորվում են նոր, չափազանց մտահոգիչ տարրեր.
1. « Սիլվայական արդարադատություն»
2. «Լինչի արդարադատություն»
Համահայկական հնչեղություն ձեռք բերած տիկնոջ ցուցմունքով հարուցվում են քրեական գործեր, կալանավորվում են ...
Մեզնով լցնենք քյաբաբնոցները
Նույնիսկ գանդիականության հանրահայտ բանաձևը մեզ հաջողվեց հայեցիացնել։ Մեր պայքարի և ազատության հանգրվանը, պարզվեց, բանալ քյաբաբնոցն է։ Զանգվածային քեֆերը, թիմակիցների խնջույքները, որոնք համարվում էին նախորդ իշխանության ամենագռեհիկ դրսևորումներից մեկը, փառահեղ կերպով շարունակվում են այսօր՝ «նոր Հայաստանում»։
Ես համարում էի ստորացուցիչ պետության, հասարակության և անձամբ ինձ համար նախկին նեխած էլիտայի անվերջանալի ...
Վահե Հովհաննիսյան. «Ծայրահեղ աղքատություն մեր երկրում չպետք է լինի»
«Ընտրությունների մասին խոսելիս պետք է նախ շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր ընտրվել են Ազգային ժողովում: Անհատական մակարդակում որեւէ խնդիր գոյություն չունի: Նոր ընտրվածների մեջ կան շատ գրագետ, պարկեշտ մարդիկ եւ միայն պետք է ցանկանալ նրանց աշխատել, արդյունավետ աշխատել»,- հյուրընկալվելով «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանն ասել է «Այլընտրանքային նախագծեր խմբի»...
Ընտրությունների նախնական հետևությունները
Ընտրությունները և ձևավորված իրականությունը պատշաճ խորությամբ վերլուծելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Այս պահին կարող ենք անել մի քանի կարևոր փաստագրում՝ դրական, մտահոգիչ և զավեշտալի։
1. Այս ընտրությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ։ Կար մի քանի տարբերակ խուսափելու այս գերկոնցենտրացված վիճակից, բայց ընտրվեց հենց այս մեկը, որի պատճառները մ...
Նոր մարզադաշտի այլընտրանքը
Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նորընտիր նախագահը, օրերս հայտարարեց, թե պատրաստվում է Հայաստանի մայրաքաղաքում նոր մարզադաշտ կառուցել:
Այս հայտարարությունը, կարծես թե, անհրաժեշտ ուշադրությանը հանրության կողմից չի արժանանում, բայց այն մի շարք հարցեր է առաջացնում:
1. Անհասկանալի է, թե ինչու է մեզ նոր մարզադաշտ անհրաժեշտ։ Դժվար է հիշել, թե «Հանրապետականը» երբ է լեփ-լեցուն եղել վերջին անգամ:
2. Ինչո՞ւ կառուցել Երեւանում....
Armdaily Հարցազրույց. Հյուրը Էլինար Վարդանյանն է (Տեսանյութ)
Armdaily-ի հյուրը «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախկին ղեկավար Էլինար Վարդանյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում
«Պարաընտրական» պրոցեսը և հետագա անելիքը
Գալիք ընտրություններում հաղթելու է մթնոլորտը։ Ուրիշ հաղթող մի փնտրեք։ Ա՛յն է ԱԺ-ում ունենալու ճնշող մեծամասնություն ու ձևավորելու կառավարություն։ Իսկ երբ հաղթում է մթնոլորտը, ինչ-որ շատ կարևոր բան անպայման պարտվում է։
Քաղաքական ուժերի՝ անհասկանալիորեն մոտիվացված պայքարը՝ երկրորդ, երրորդ և մյուս տեղերի համար, ընդհանուր պատկերի էական փոփոխություն չի ենթադրում։Պատկերացնո՞ւմ եք՝ ազատ, արդար ընտրություն, որն իրականում ը...
Մենք նոր Հայաստանում չենք ապրում, մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում․ Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ)
– Պարոն Հովհաննիսյան, ավելի քան յոթ ամիս է, մենք նոր Հայաստանում ենք ապրում։ Հեղափոխությունից հետո դրական ի՞նչ եք տեսել Հայաստանում, և ի՞նչն է մտահոգում Ձեզ։
– Ես այնքան էլ համաձայն չեմ մտքի հետ, որ մենք նոր Հայաստանում ենք ապրում։ Մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում, նոր Հայաստան պետք է փորձենք կառուցել։ Եվ բանաձևը շատ հստակ է․ վերադարձ հնին չկա նույնիսկ տեսականորեն, իսկ նորի տարբերակները շատ են, բայց նորը դեռ...
Մի քանի դիտարկում վարչապետի ելույթի շուրջ
Վարչապետ Փաշինյանը երեկվա իր ելույթում ընդգծեց, որ կարևորում է փաստարկված, առողջ խոսքը, քննադատությունը, որ իրենք հետևում են կարծիքներին և մտահոգություններին։ Ողջունում ենք սա և կարևոր համարում հնչեցնել մեր դիտարկումները՝ երեկվա ելույթում տեղ գտած մի շարք կետերի շուրջ։
1. Մտահոգություն է առաջացնում վարչապետի բացառիկ տեղեկացվածությունը քննված, քննվող և քննվելիք քրեական գործերի մասին։ Աչք էր ծակում նրա դետալային տեղեկացված...
Նոր փուլի ռիսկերն ու ակնկալիքները
Վարչապետի հրաժարականով «մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան (Ն. Փաշինյանի բառերն են)։
Կարծում եմ՝ սա ուղերձի ամենակարևոր մասն է։
Այն, ինչը մենք համարում ենք անցումային փուլ, չպետք է սահուն դառնա մեր կյանքը, կենցաղը։ Անցումայինի միակ հմայքն իր կարճատևությունն է, ժամանակավորությունը։
Եթե այն, Աստված մի արասցե, դարձավ ընթացիկ կյանք, ապա լրիվ ուրիշ զարգացումներ կ...
Վահե Հովհաննիսյան. «Արտահերթ ընտրություններից հետո կյանքը շարունակվելու է»
«Շանթի» «Հեռանկարի» հյուրը «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Հաղորդման ընթացքում Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ արտահերթ ընտրություններից հետո ունենալու ենք դե ֆակտո միակուսակցական կառավարում, ինչը իրական վտանգ է երկրի համար:
Նա ընդգծեց, որ հիմա ամենակարեւորն այն է, որ պետք է հասկանանք, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել, եւ դեպի ուր ենք շարժվ...
Հասկանալ իրականությունը, եթե արդեն ուշ չէ
Խնդիրը ժամկետը չէ։ Խնդիրն այն չէ, թե ե՛րբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Խնդիրն այն է, թե ի՛նչ կունենանք ընտրություններից հետո։
Գնում ենք ընտրությունների քաղաքական դեֆոլտի պայմաններում, որի մեջ ներգրավված են բոլոր հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՔՊ-ն (մտովի հանեք Նիկոլ Փաշինյանին ու կհամաձայնեք ինձ հետ)։
Սա չափազանց վտանգավոր իրականություն է։ Հետևաբար՝ անելիքը, խնդիրը պետք է լինի հենց այդ ի...
Խորհրդարանական ընտրություններն այլ դիտանկյունից
Երևանի ընտրություններից հետո ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագացման ճնշումները մեծանալու են։ 80 տոկոսը Ն. Փաշինյանին տալիս է բարոյական իրավունք՝ պնդելու ամենասեղմ ժամկետներում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։
Մինչ վեճը գնում է «թույլ տա՞լ արագ արտահերթ ընտրություններ, թե՞ թույլ չտալ» տրամաբանության մեջ, մենք առաջարկում ենք խնդրին նայել այլ տեսանկյունից։ Առաջարկու...
Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև
Մենք արդեն մի որոշ ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում։ Հինը մերժել ենք, նորը չենք ստեղծում։ Եթե մերժելու հիմնական գործողությունը քանդելն է, ապա նորի ստեղծման համար պետք է կառուցել։ Հայաստանը «լռվում» է այդ անցումային փուլում։ Մերժելու համար կարելի է և պետք է միտինգ անել, լարել զանգվածների էմոցիաները։ Կառուցելու համար պետք է գրագետ աշխատել ու հանդարտեցնել էմոցիաները։ Եթե դա չի արվում, ապա պետությունը մնում...
101-րդ օրվա անելիքը. մաս 2.
Թույլ չտալ պատերազմ
Սկիզբը՝ այստեղ
Խաղաղությունը չի կարող լինել միայն ցանկություն։ Խաղաղությունը ծանր, հետևողական, գրագետ աշխատանք է։
Հայաստանի համար հարցերի հարցը մնում է ղարաբաղյան խնդիրը, պետության անվտանգությունը։ Այսքանով հանդերձ՝ հանրային կյանքում խնդրի շուրջ մինչ օրս չկա համակարգված քննարկում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր գնում է բանակցությունների ակտիվացմանը՝ փուլը գնահատելով իր համար նպաստավոր, և միևնույն ժամանակ պատրաստվո...