Դեէսկալացիա՝ մեր սահմաններին և մեր ներսում Հայաստանը մտնում է այլանդակ փուլ. օդում կախված են բոլոր աննորմալ-վտանգավոր սցենարները։ Քարոզիչը ձևակերպում է հետագա աղետների գաղափարական հենքը։ Դիմացը անհասկանալի է, թե ինչ կա (դա հետո կպարզվի), բայց կա մոլորված, շփոթված ժողովուրդ։Այս երկրում ապրում է մեր ժողովուրդը, մեր ընտանիքները, մեր երեխաները։ Մենք իրավունք չունենք հերթական էքսպերիմենտի զոհը դառնալու։ 99 տոկոսանոց ականապատ դաշտից մեր պետությունը դուրս հանելու համար պ...
Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա Եվրոպական Խորհրդարանի բանաձևը, որը կառավարության նիստում գործող վարչապետը շտապեց փողհարել՝ կարևորելով դրա հանրային քննարկումը, իրականում 90 տոկոսով ջուր է, լոլո։Բայց այնտեղ կա մի կետ՝ 14-րդը, որը բացառիկ կարևորություն և գործնական բովանդակություն ունի։ Կետ 14. Կոչ Ադրբեջանին` անկեղծորեն ներգրավվելուարցախահայության հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների նկատմամբ հարգանքը և երաշխավորելու նր...
Դիմադրություն հնարավոր է միայն հանրային նոր ձևաչափերի դեպքում Հ. Բագրատյանի՝ Press Կենտրոն հաղորդման ժամանակ Շաքե Իսայանի հետ զրույցից ցավոտ մեջբերում անեմ. «Մարդ չկա էս երկրում, ինձ թվում է՝ էս երկիրը մտավորական չունի արդեն, տնտեսագետ չունի, դոկտորներ չկան, ոչ ոք չի խոսում, էս երկիրը մեռած ա արդեն, էս երկիրը կարծիք չունի»։ Անլեզու երկիր ենք դարձել, մի խոսքով։ Սա նման է պատմական էքսպերիմենտի։Պարզ չէ՞, որ նման երկրի գլխին իշխանությունը ինչ ուզի կանի, պարզ չէ՞, որ նման եր...
Հայաստանն առանց խելքի Պատերազմից հետո ընդդիմությունը «Հայաստանն առանց թուրքի» կարգախոսով ուզում էր հեռացնել Նիկոլին։ Հիմա Նիկոլն ուզում է մնալ իշխանության՝ «Հայաստանն առանց ռուսի» կարգախոսով։Մեր ողջ պատմության ընթացքում մենք իքս երրորդ ուժին փորձում ենք հեռացնել Հայաստանից, բայց միշտ ստանում ենք «Հայաստանն առանց հայի» արդյունքը։ Արցախը արդեն չունենք հենց ա´յս տրամաբանության մեջ։Ողբերգությունների պատճառ...
Խոպանչիների կառավարություն Քանի որ «խոպանչիների հարկի» թեման այսօր փառահեղ մեկնաբանվեց կառավարության նիստում, և հասարակությունն այն քննարկում է տարբեր տեսանկյուններից, փորձեմ մեկ տեսանկյուն էլ ես առաջարկել։Կա վարկած, որ արտագնա աշխատողների հարկման թեման բարձրացվում է ԵԱՏՄ հանդեպ Հայաստանում բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Վերջում ասվելու է՝ մեղավորը ԵԱՏՄ-ն է։ Բայց սա ուղղակի վարկած է։Ինչ խոսք, արդար և խիստ հարկահավաքությ...
Հայաստանը` առանց դաշնակից, շրջապատված հուզված կարեկցողներով Մենք ազգովի հպարտանում ենք 80 տարի առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնդակահարված Միսաք Մանուշյանով (և ճիշտ ենք անում), բայց չգիտենք 6 ամիս առաջ, սեպտեմբեր 19-20 Արցախում հերոսական կռիվ տված մոտ 250 մեր զոհված տղերքի անունները, որոնք կանգնեցին ադրբեջանական զորքի դիմաց՝ շատ լավ հասկանալով, որ գնում են գնդակահարության։ Գիտեին, որ մենակ են ու զոհվելու են, որովհետև այսօրվա Հայաստան պետությունը մեր հայրենիքն ամբողջո...
Միակ քննարկման թեման՝ ինչպես փոխել իշխանությունը Նիկոլի երեկվա՝ սահմանադրության մասին հարցազրույցից հետո մեծ է գայթակղությունը՝ հանրային տրամադրությունները տանելու նույն ճանապարհով՝ քննարկել-քննադատել-հերքել նրա ասածները։ Դա սխալ ճանապարհ է։ Նիկոլը ձևակերպեց ընտրության իր առաջարկը՝ կամ նոր պատերազմ կամ սահմանադրության փոփոխություն։Սա պարտադրում է, որ մենք էլ մեր հարցը և մեր առաջարկը ճիշտ ձևակերպենք։Ճիշտ հարցն այն չէ, թե ի´նչ է ասել, այլ՝ թե ո´վ է ասել։ 1. 3-...
Թակարդ 1 և դրա լուծումը Մեզ առաջիկայում «պատմական նոր իրողություններ» պարտադրելիս կիրառելու են հին, փորձված նարատիվները, և մենք պատրաստվում ենք դիմակայել դարձյալ հին մեթոդներով, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս։ Հանրային առողջացման և կոնսոլիդացիոն տրամադրությունների դեմն առնող առանցքային թակարդը նախկինի ու ներկայի կռիվն է, ու նաև դրա մի տարատեսակը՝ «ներնախկինականը»։Կա պատմական անհրաժեշտություն` դադարեցնելու անցյալի և ներկայ...
Խաղաղության պայմանագրի այլընտրանքը «Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է։ Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը։ Մնացած տարբերակները մոտ են արկածախնդրությանը։«Ավելի լուրջ խաղաղության պայմանագրի» գաղափարը զգալի ռեսուրս ունի՝ սեփական հասարակության մեջ և դրսում հասկացված լինելու, մանևրելու, բնական դաշնակիցներ ձեռք բերելու, պատերազմի ռի...
Սովորական մարդը, ճգնաժամը և ընդդիմադիր ֆորմատները Միայն երեկվա օրը բավական է՝ ճիշտ պատկերացնելու համար Հայաստանում առկա իրողությունները և տենդենցները։Ճգնաժամ և մարդ՝ հասարակ, սովորական, դժվար ապրող. այս երկու գաղափարներն են պայմանավորելու առաջիկա զարգացումները։Հայաստանում մակրո և միկրո ճգնաժամեր են. ամեն տեղ լուրջ ճգնաժամ է։ Մի վիճակ է, երբ ցանկացած քայլ, նույնիսկ՝ լավ միտումներով, բերում է ճգնաժամի խորացման։Երևանի կառավարման համակարգում խորը ճգնաժամ է։ Դա ստիպված եղավ ը...
Ովքեր են գրում Հայաստանի պատմությունը Հայաստանում վերջին շրջանում ակտիվ քննարկում էր ընթանում, գրեթե խաչակրաց արշավանք՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի դեմ։Այդ ընթացքում, բոլորիս աչքի առաջ ու բոլորիս համահեղինակությամբ արդեն 3-4 տարի է՝ գրվում է ոչ թե պարզապես հայոց պատմության դասագիրք, այլ՝ մեր խայտառակության, ամոթի ու ստորացման բազմահատորյակը։ Գալիք բազմաթիվ սերունդներ մեծանալու են այսօր ստեղծվող պատմությամբ, որտեղ անարժանապատվությունը, անողնաշարությունը,...
Ձևակերպել մեր հետագա գոյությունը Պատերազմից և Արցախի հայաթափումից հետո մենք ազգային սնանկության բացառիկ պատմական փուլում ենք. չգիտենք անելիքը, չենք պատկերացնում հետագան։Կա Նիկոլ, որն առաջ է քաշում «խաղաղության պայմանագիր» թեզը, թեև ինքն էլ վստահ չէ՝ կլինի՞ այն, թե ոչ, առավել ևս չգիտի, թե ինչ է մեզ սպասում հետո։«Խաղաղության պայմանագիր» և Նիկոլ մերժողներն էլ հասարակությանը չեն առաջարկում այլ խելամիտ լուծում, ապագայի այլ մոդել, հետպա...
Ով պիտի պատասխանի Զախարովային Եթե Հայաստանում լիներ առողջ, հեռանկարային ինստիտոցիոնալ ընդդիմություն, այն այսօր պարտավոր էր պաշտոնապես պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին՝ երեկվա հայտարարության առիթով։Պետության շահն է պահանջում, որ հենց ընդդիմությո´ւնը պատասխաներ, որպեսզի Ռուսաստանում ֆիքսեին, որ Հայաստանը միայն օրվա արկածախնդիր իշխանությունը չէ, այլ՝ տարբերվող օրակարգով ու տեսակետներով ընդդիմություն։Եթե մենք ունենայինք այնպիսի ընդդիմությ...
Մենք ունենք շատ լավ հնարավորություններ, պարզապես «մենք» չկանք Աղետի ծավալից ու մեր անլրջության պատճառով մենք արդեն դադարել ենք հասկանալ, որ բառիս բուն իմաստով, մի ամբողջ ազգով ապրում ենք վառոդի տակառի վրա։Իշխանություն, որը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի զգում՝ ո´չ պատերազմի, ո´չ խաղաղության։ Կնքվող պայմանագրի համար չի կրում, ձախողված պայմանագրի համար՝ նույնպես։Զոհի համար չի զգում պատասխանատվություն, Արցախի համար չի զգում։Անցյալի համար պատասխանատվություն չի զգում,...
Մեր անելիքը. «ինքն իր համար Հայաստանը» դարձնել Հայաստանի Հանրապետություն Կա ինքն իր համար Նիկոլ, ինքն իր համար իշխանություն, ինքն իր համար՝ Աժ, ինքն իր համար՝ ընդդիմություն, ինքն իր համար՝ սուր հարց, իրենք իրենց համար նախկին նախագահներ, ինքն իր համար՝ հասարակություն, նույնիսկ ինքն իր համար՝ քաղբանտարկյալներ։ Ինքն իր համար՝ սահմանին զոհ, ինքն իր համար՝ կորսված Արցախ, ինքն իր համար ապօրինի գույք, ինքն իր համար՝ Բաքվի բանտերում հայեր և լիքը այլ ինքն իր համար իրողություններ։Այս բոլորի խզվածություն...
Ինչի մասին է ապագան և հնարավոր ընտրությունները Իշխանությունն ինչ կազմով, ինչ տեսքով էլ գնա ընտրության՝ առաջ է քաշելու երկու գաղափար՝ «Խաղաղություն» և «Արդարության վերականգնում»։ Նիկոլի հրապարակային վերջին բոլոր ելույթները դրա մասին են, և ըստ էության նա նախընտրական փուլում է։ Նա ուրիշ ասելիք չունի։Առաջինը ենթադրում է՝ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, երկրորդը՝ «թալանը հետ բերենք»։Նիկոլն ունի պատմական ամենաբարձր անտիռեյտինգը, բոլոր...
Բացահայտման սպասող գաղտնիքները Պատերազմները ամենամութ, ամենաստվերային ժամանակահատվածներն են, կեղտոտ հաշվարկների փուլ։ Բոլոր պատերազմները այդպիսին են, բայց դրանք բոլորն ունեն նաև մեկ ընդհանրություն.մի պահի, երբ փոխվում է ներքին և միջազգային կոնյուկտուրան՝ սկսում են գաղտազերծումները (ամենաանսպասելի տեղից) ու հրեշավոր իրողություններ են բացահայտվում։Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դ. Արախամիայի հայտարությո...
Հայ-ռուսական փոխադարձ ակնկալիքներ և հնարավոր քայլեր Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Ցավն այն է, որ իրավիճակը սկսում է ընկալվել որպես նորմալ։Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները։ՀՀ իշխանությունների համար սա տակտիկական կոմֆորտի վիճակ է, որը նրանց հնարավորություն է տալիս շարունակել հստակ սցենարը։Իշխանությանն ի հակակշիռ՝ չկա էֆեկտիվ ընդդիմություն, որը հասարակության հետ կկարողանար աշխատել և կձևավորեր Ռուսաստանի հետ հա...
Մեզ ընդդիմություն չի պետք, այլ՝ լուրջ իշխանություն Ինչո՞ւ Ադրբեջանը ջարդեց մեզ. այս հարցին դեռ չենք տվել իրական ազնիվ ու պարզ պատասխանը, այն է՝ որովհետև այս փուլում ավելի լուրջ պետություն էր։ Ալիևին հաջողվեց տարիների ընթացքում շատ ավելի լուրջ պետություն կառուցել. ոչ միայն փողով ու ոչ միայն բանակ։ Լուրջ պետություններն են լուրջ դաշնակիցներ ձեռք բերում, լուրջ նպատակներ դնում, լուրջ համակարգեր ստեղծում, լուրջ հաշվարկներ անում և հակառակորդին (տվյալ դեպքում՝ մեզ) լուրջ սխալի վր...
Առաջիկայում ապագան է Այսօր միջազգային փորձագիտական գնահատականներում քննարկվում է Հայաստանի հնարավոր «զոնալ բաժանման հեռանկարը»՝ չբացառելով, որ զարգացումներն ի վերջո կարող են բերել փոքր Հայաստանի բաժանմանը ազդեցության գոտիների՝ թուրքական, ռուսական, պարսկական, ԵՄ-ական... Մենք ջախջախված ներկայով պետք է գնանք դեպի ապագա։ Չուզենք էլ՝ մեզ տանելու են։ Մենք մեր ձեռքերով մեր ապագան կարող ենք սարքել դժոխք, եթե շարունակենք ճիշտ չհասկանալ անց...
Որպես սկիզբ՝ հրաժարվել բոլոր իմիտացիաներից Որպեսզի սկսենք ճիշտ պատասխաններ գտնել խեղդող հարցերին՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ պետք է անենք և սկսենք ճիշտ հասկանալ իրականությունը և ապագան, առաջարկում եմ մտքում պատկերացնել հետևյալ սցենարը։Մի օր Նիկոլը հանդես է գալիս ուղերձով և հայտարարում է, որ ԼՈՒԾԱՐՈՒՄ է Հայաստանի Հանրապետությունը։ Իր ոճի մեջ տալիս է ձևակերպում, թե «Հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը պարտադիր չէ, որ լինի քարտեզի վրա, այն մեր մտքերում է, հոգում...
Աննորմալ երկրի նորմալությունը Ո՞րն է նորմալ Ազգային ժողովը. կա կայուն մեծամասնություն, կա ընդդիմություն, որը սուր ելույթներ է ունենում, լավ հարցեր է տալիս, դրանք դուր են գալիս հանրության մի մասին ու երևի՝ «առաջնորդներին», հետո մեծամասնությունն է նույնը անում՝ ելույթներ, մեղադրանքներ, որոնք դուր են գալիս հանրության մի այլ մասի ու իրենց «առաջնորդին», հետո՝ քվեարկություններ, ու ցրվում են տներով։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություն...
Նիկոլ և դատարկություն Վերջում պարզվելու է, որ մեր երկրում միակ ապօրինի գույքը հայրենիքն էր։Արցախը հանձնելուց հետո Նիկոլը կարողանում է հանգիստ հարցազրույցներ տալ, ասել՝ մտքին ինչ փչում է, ամեն անհեթեթյուն։Ինչո՞ւ է այդպես. որովհետև դիմացը դատարկություն է։ ՄԵԿ հոգին հազարամյակների պատմությունը ունեցող ժողովրդին սարքեց անձայն, անուժ հոտ։Նիկոլը խաղում է անայլընտրանք, անում է՝ ինչ ուզում է, խոսում է՝ ինչ մտքին կգա, թքած՝ իրականության ու հետևանքների ...
Ապագա «պաշտոնական Երևանի» տեսակետները և առաջնահերթությունները Հայաստանը դառնում է անձայն, անտեսակետ պետություն։ Սա չափազանց վտանգավոր է. մոտավորապես այդպիսին էր Արցախը վերջին 9-10 ամիսների ընթացքում, ինչը բերեց աղետի։ Ես ունեմ ծանր մտավախություն, որ նույն ճանապարհով այժմ գնում է Հայաստանը։Ֆորմալ՝ կա իշխանություն, «պաշտոնական Երևան», բայց մենք գիտենք, որ դա իրականում մի մարդ է, որի որոշումների կայացման մեխանիզմները և մոտիվացիաները լուրջ հարցեր են առաջացնում։Բայց նույնիսկ ...
Արտակարգ քայլեր՝ արտակարգ իրավիճակում Ինչո՞ւ է պետք պայքարի նոր ձևաչափ և որն է ճիշտ ճանապարհը Անունը դնենք կոմիտե, հարթակ, դաշինք. միայն թե՝ սկսենք ։ Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում սկսվի պետականության անզուսպ փլուզում՝ Արցախի դատարկման ինտենսիվությամբ։ Շատ մեծ է անվերահսկելի զարգացումների հավանականությունը։ Արտաքին գործոնները և իշխանության որակն ու քայլերը դրան են տանում։ Հանրային նոր ձևաչափը չափազանց կարևոր է՝ պետականության անկման անկառավարելի, ...
Ռուբեն Վարդանյանի ու այլ կարևոր խնդիրների մասին Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես «հակաահաբեկչական գործողություն»։ ՀՀ իշխանությունների հանցագործ թողտվությամբ՝ այդ ձևակերպումը մտավ միջազգային օրակարգ։Ռուբեն Վարդանյանին էլ առաջադրվել է ահաբեկչության ֆինանսավորման մեղադանք։30-ամյա հակամարտության ընթացքում երբևէ չի եղել «ահաբեկչություն» ձևակերպումը։ 26 տարի ԵԱՀԿ շրջանակներում, Մինսկի խմբի բանակցություններում երբևէ չի եղել տող &l...
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը Ի՞նչ հոկտեմբերի 5-ի խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ ընթացիկ ռեժիմով տեղի է ունենում ցեղասպանություն, բնակչության զանգվածային տեղահանում, ապօրինի անցակետ` կամայական «ձերբակալություններով», Արցախի քաղաքական ղեկավարությանն ուղղված սպառնալիքներով ու շանտաժով, երբ ցանկացած բանակում ծառայած հայ տղամարդու սպառնում են ինչ-որ ցուցակներով։ Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պա...
Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն Որպեսզի հարյուր հազարները դուրս գան փողոց ու իրականացնեն փոփոխություն, անհրաժեշտ է մեկ բան. որպեսզի մեծ հասարակության և հրապարակի օրակարգերը համընկնեն։ Սա նախ առեղծված է` այն, թե ինչո´ւ դա չի ստացվում, ու նաև բանալի՝ թե ինչպես անել։Միտինգում բարձր ու էմոցիոնալ ելույթներին զուգահեռ՝ ցածրաձայն ասվող բովանդակությունն ավելի կարևոր է։ Միջանցք, խաղաղության պայմանագիր, ՌԴ-ի պահվածք Արցախում, Ռուսաստանի հետ հարաբերություննե...
Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքի հնարավորությունները սպառվել են Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքի հնարավորությունները սպառվել են։ Մենք չունենք համակեցության հնարավորություն։Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին կարևորում են ավելի շատ, քան սեփական երեխայի օրորոցը՝ պետք է սա հասկանան ու կայացնեն որոշումներ՝ պետական համակարգ, խմբակցություն, իրավապահներ։Ուղղակի տվեք ձեզ մի հարց. Ինչո՞ւ է Նիկոլի պատկերացրած անկախությունը և ինքնիշխանությունը միշտ լինում պատերազմով, հայրենազրկմամբ, գաղթո...
Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք Բայրամովը Լավրովից ներողություն է խնդրում Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու համար։ Նախորդ օրը նույնը արել էր Ալիևը՝ Պուտինից։ Մենք էլ խորապես ցավում ենք, որովհետև ռուս տղերքը զոհվել են մեր հողում, մեր երեխաներին պաշտպանելիս, ու մեր թշնամու գնդակից։Իսկ ո՞վ պետք է ներողություն խնդրի մեր տղաների զոհվելու համար, մեր արցախցիների, երեխեքի համար։ Չէ՞ որ Ռուսաստանը, որպես պետություն, խոստացել էր նրանց, որ խաղաղություն է ապահով...