Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր
Հայ ժողովրդի և նիկոլ փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է։ Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Սա է իրավիճակի ճիշտ նկարագրությունը ու նաև ուղերձը՝ տատանվողներին, պետական համակարգին, իրավապահներին և իրավիճակը ճիշտ չպատկերացնողներին։ Ձևավորվում է լավ հրապարակ ու բավականին լավ հարթակ, և կան քայլեր, որոնք այս պահին նրանց համար կարևոր են. 1. Հարթակը և հրապարակը չպետք է խուսափեն ամենասուր հարցից, որը ամպի պես կախված է ...
Երևանի ընտրություններ. Գարա՞ժ, թե՞ Ամարաս
Նոր պատերազմի հավանականության պայմաններում Երևանի ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ը հայ ժողովրդի համար կարող է նշանավորվել նոր ծանր հոգեբանական էջով, որի հեղինակը լինելու է բացառապես հայ հասարակությունը։ Մենք չենք ընտրում գլխավոր «կոմունալշիկ», մենք ընտրում ենք ապագա։ Մինչև ընտրություններ այս միտքը տուն առ տուն պետք է հասցնենք։ Ով ուզում է օգտակար գործ արած լինել երկրի համար՝ ասեք, որ լծվեն այս գործի...
Պատերազմ. երբ, որտեղ, ում միջև, ինչի համար
Պաշտոնական Երևանը բոլոր հարթակներում, և Հայաստանում բոլորը խոսում են առաջիկա պատերազմի մասին։ Նիկոլը զանգում է բոլորին, ում համարը կա իր հեռախոսի մեջ։Բայց շվարած հայ հասարակությանը ոչ ոք չի տալիս մի քանի պարզ հարցերի պատասխան. պատերազմը ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ միջև, ինչի՞ համար է։ Ո՞րն է Ալիևի պատերազմի նպատակը, վերջը նա ի՞նչ է ուզում։ Չի լինում պատերազմ՝ առանց նպատակի։Եթե Ալիևն ուզում է բացել Աղդամի ճանապարհը, ինչո՞ւ է հարձակ...
Արցախն ու Հայաստանը՝ նոր հետևությունների և լուծումների շեմին
Երկարատև արձակուրդից հետո վերսկսված ՀՀ ԱԺ նստաշրջանը կոնկրետ, փաստացի ապացույցն է այն բանի, որ այսօր Արցախը Հայաստանի հետ որևէ քաղաքական կապ չունի։ Ծայրահեղ շրջափակման մեջ գտնվող Արցախում, ժամերի ընթացքում փոխվող իրավիճակի, ճանապարհային պատերազմի պայմաններում, նիստը սկսել ՔՊ-ի հանդարտ օրակարգով իհարկե, խայտառակություն է։ Բայց մյուս կողմից սա պարտադրում է Արցախի իշխանություններին և միջազգային հանրությանը՝ փնտրել նոր միջանկ...
Վտանգավոր զանգեր
Երեկ ողջ օրը լրահոսը Նիկոլի միջազգային զանգերն էին՝ Մակրոն, Բլինքեն, Շոլց, Ռայիսի, Ղարիբաշվիլի։ Մտածող մարդիկ իրար հարցնում են՝ մեջը գոնե մի բան կա՞, թե՞...Ամբողջ խնդիրն այն է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե զանգերը չունենային բովանդակություն, քան՝ մեջը մի բան լիներ։Փորձեմ պարզաբանել. ՀՀ ղեկավարը դեէսկալացիայի համար զանգում է միջնորդներին և հարևաններին։ Թվում է, թե դրանում վատ բան չկա։ Բայց զանգելիս՝ վերահաստատում է բոլոր վ...
Հայաստանը՝ էքսպերիմենտալ կենդանի՝ մեկ հոգու ձեռքում
Ադրբեջանում զորքերի տեղաշարժի, խոշոր կուտակումների, հնարավոր պատերազմի շեմին ՀՀ գործող իշխանությունը արհեստականորեն սրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այստեղ ամենակարևոր բառը «արհեստականորենն» է։Շատ արհեստական է պրոցեսը, շատ խաղարկային։ Սա մեծ արկածախնդրություն է, որ կարող է չափազանց թանկ գին ունենալ։ Հռոմի Ստատուտը ԱԺ վավերացման ուղարկելը, ԱՄՆ հետ զորավարժությունները. Մոսկվան սրանց բոլոր հնարավոր կարև...
Սեպտեմբերի 2-ի ուժը սեպտեմբերի 3-ի մեջ է
Արցախի անկախության օրը Երևանում չանել ոչինչ` կնշանակեր հանձնվել։ Այս առումով նրանք, ովքեր վերցրել են քաղաքական և կազմակերպչական պատասխանատվություն, կարիք ունեն հստակ աջակցության։ Դա արժանապատվության օր է։Բայց հարցն ունի այլ շերտեր։ Որպեսզի մենք ունենանք արդյունք, պետք է ճիշտ ձևակերպել, պայմանական ասած, արդեն սեպտեմբերի 3-ի մեր անելիքը։Սեպտեմբերի 2-ի մեծ հանրահավաքն ինքնին ուղերձ է Ադրբեջանին և միջնորդներին՝ այն մասին, որ ...
Ասեք՝ ԿԱՆԵՓ
Արցախի թեմայից հետո, թերև, ամենազանգվածայինը, ամենաողբերգականը Հայաստանում, Երևանում թմրանյութերի տարածվածությունն է։Պատմությունները, որ մենք անընդհատ լսում ենք, սահմռկեցուցիչ են. աղետը չի խնայում սեռ, տարիք, սոցիալական վիճակ, ինտելեկտ, ոչինչ։Տասնյակ հազարավոր ընտանիքներում այս թեման խոսվում է, որովհետև երեխա են ուղարկում դպրոց, ուսանողին՝ բուհ, ակումբներ. անհանգիստ են ամենուր։Խոսում ենք, բայց թեման չի դառնում օրակարգ ու ...
Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար
Կառավարության նիստում երեկ հրեշավոր գաղափար է հնչել. «մշակվում են ծրագրեր՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ...»։Սա հենց այն է, ինչը կոչվում է հայրենազրկում, էթնիկ զտում։
Հարց. որտե՞ղ է մշակվում այդ ծրագիրը։ Ադրբեջանու՞մ։ Բա ո՞նց էիր այդ երկրի կազմում Արցախը ճանաչում։ Չէի՞ր հասկանում, որ ամիսներ հետո սա է լինելու։ Տասնյակ մարդիկ հրապարակայնորեն զգուշացրել են դրա մասին։
Թե՞ այդ ծրագրերը մշակվում ե...
Դադարել լինել Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը
Անհնար է պատկերացնել, որ Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարում մենք ունենք. 1. Արցախի կորստի վտանգ2. ՀՀ պետականության կորստի վտանգ3. Միասնական հասարակության կորստի փաստ Ճակատագրական պահին ազգային հայրերի բացակայություն, առաջնորդության բացակայություն։Հետևաբար՝ համատարած անհուսություն. սա տարբեր որակի միլիոնավոր անհատներից կազմված բնակչություն է, որի մի մասը դեռևս ապրում է այս տարածքներում։Ու սա չի արել թուրքը, սա ար...
Աշոտյանի բանտարկությունը Աշոտյանի մասին չէ
Սահմանային լարվածության և ողբերգական լրահոսի ֆոնին Ա. Աշոտյանի կալանքի երկարաձգումը մի տեսակ սովորական ընդունվեց։ Այնինչ դա շատ լուրջ, շատ այլանդակ ու վտանգավոր երևույթ է։Իրավիճակը փոխելու համար պետք է փոխել նարատիվները՝ բոլոր հիմնական հարցերում։ Սխալ նարատիվ 1 «Միակ մեղավորը Նիկոլն է, իսկ քննիչ, դատախազ, դատավոր ի՞նչ կարող են անել, նրանք ընդամենը համակարգի մաս են»։ Ու սա բազմաթիվ մանր-միջին-բարձրաստիճան պաշտո...
Ընդամենը 100 ճիշտ օր, և մեր հասարակությունն անճանաչելիորեն կփոխվի
Մեր հոգևոր դասի ներկայացուցիչների, սրբազան հայրերի խոսքում վերջերս հաճախ է լսվում տարակուսանք, թե «Ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում անտարբեր են Արցախում տիրող վիճակի հանդեպ»։Մեծ հարգանք տածելով այս պատմական պահին մեր եկեղեցու դերի և գործունեության հանդեպ՝ ինձ պարտավորված եմ զգում անդրադառնալ այս պնդմանը, որն ունի մի քանի կարևոր ենթակետեր։ - Մեր ժողովուրդն անտարբեր է դարձել ոչ միայն Արցախի հանդեպ, այլև՝ ամեն...
Ես չեմ հասկանում
Կա իրական հավանականություն, որ մեր պատմական սցենարը կզարգանա մոտավորապես Յ. Հաշեկի ձևակերպմամբ. «Կհանդիպենք ցեղասպանությունից հետո, ժամը 6-ին»։Այսօր կատարվող շատ բաներ ես շատերի նման չեմ հասկանում, ու երևի պետք է դրա մասին բաց խոսել, որովհետև ձևականությունների ժամանակ չկա, ու գուցե բաց հարցերը ինչ-որ կերպ օգնեն պատասխաններ գտնել։ 1. Անազատության մեջ գտնվող Խաչատուրովին այսօրերին շա...
Դուրս գալ Ալիևի թելադրած բովանդակությունից, քանի ուշ չէ
Ալիևը փորձում է փոխել ոչ միայն Արցախի խնդրի բովանդակությունը, այլև ողջ տարածաշրջանի հեռանկարը։ Նրա քայլերը ստիպում են մտածել, որ դրվում է Հարավային Կովկասում հայկական պետականությունների վերացման խնդիրը։Դա ենթադրում է քայլերի և տեխնոլոգիաների մեծ փաթեթ՝ շրջափակում, էթնիկ զտում, ՀՀ-ում հարմար իշխանություններ և քաղաքական ուժեր ունենալը, ազգային արժանապատվության ստորացում, առանձին անհատների չեզոքացում, սփյուռքի և ՀՀ-ի տ...
«Խաղաղության օրակարգով» ցեղասպանվելու այլընտրանքը
Նիկոլը դրել է բոլոր վերջակետերը, և սկսեց գործել բաց քարտերով, ապացուցելով, որ. 1. Իր կյանքը և իր պաշտոնը նույնականացրել է,2. Իր հիմնական կենսահամակարգը ներքին ֆաշիզմն է՝ թշնամացնել հայկականությունը՝ որ մասը որի հետ կարողանա,3. Ոչ մի կոնցեպտ, ոչ մի տեսլական չունի տարածաշրջանի նոր ճարտարապետության մեջ։4. Զիջել, զիջել, զիջել,...
Հրաժարականներ իհարկե կլինեն, եթե...
Երեկվա ասուլիսից հետո պետք է լինեին հրաժարականներ պետական համակարգից, քաղաքական, հայեցողական պաշտոններից, դիվանագետներից։ Գոնե մեկը կարող էր ասել, որ ինքը համաձայն չէ մաս կազմել ներքին ֆաշիզմի և պետական ու ազգային կազմաքանդման քաղաքականությանը։
Հրաժարականներ չկան, և այս պահին չեն էլ լինի, բայց դա չի նշանակում, որ իմ նշած համակարգերում բոլորը դավաճան են կամ թքած ունեն հայրենիքի վրա։ Ամենևին ոչ։ Այնտեղ կան շատ կարգին, պարկ...
ՄԵԿ հարցանի ասուլիսը
Նիկոլի վաղվա ասուլիսին հրավիրված- մասնակից մի քանի տասնյակ լրատվամիջոցներն իրականում մեկ հարց ունեն տալու. ո՞վ է քեզ թույլ տվել Ղարաբաղը և 8 «անկլավները» ճանաչել Ադրբեջանի մաս։Մնացածը ենթահարցեր են. էս ի՞նչ ես բերել մեր գլխին՝ առանց քարտեզների ճշտման, առանց սահմանազատման սկզբունքների հստակեցման, առանց Արցախի հայության հստակ երաշխիքների ո՞նց ես նման բան արել, ո՞ր իրավունքով, ո՞ր տրամաբանությամբ։ Հասկանու՞մ ես, ...
Արցախի հանդեպ պարտքերը տալու ժամանակը
Այցելուների, սննդի քանակի և սնվելու էնտուզիազմով երևանյան ֆուդքորտերը անմարդկային հակասության մեջ են մտնում Արցախում տարրական ուտելիքի կարիք ունեցող 30 հազար երեխաների, հղիների իրականության հետ։
Չկան լավ և վատ ժողովուրդներ, բայց կան լավ կամ վատ վերնախավեր, որոնք ժողովուրդներից սարքում են մարդկանց հասարակություն։ Ումի՞ց սպասել սա։ Ումի՞ց սպասել ճիշտ ուղերձներ լայն զանգվածներին. իրավիճակի համահեղինակ իշխանությունի՞ց, արձակ...
Ռացիոնալ այլընտրանք այսօրվա իրավիճակին
Վ. Օսկանյանը երեկ կոնցեպտուալ ձևակերպում տվեց Արցախի հարցին՝ այս պահի իրողություններից ելնելով. 1. Հնարավոր է արագ նվազագույնի հասցնել պատերազմի հնարավորությունը2. Հնարավոր է փոխել բանակցությունների անհուսության բովանդակությունը։ Նա ձևակերպում է նաև նախապայմանները՝ տալ իրեն և մի խումբ դիվանագետների 100 տոկոսանոց լիազորություններ, և որ Ն. Փաշինյանը երեք ամիս ընդհանրապես չխոսի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ նախապայմանները ...
«Անտոռմուզ» ձևակերպումներին չի կարելի պատասխանել
Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին, և ինչու՞ են հնարավոր դառնում նրա «անտոռմուզ» ելույթները։Այս հարցերն ունեն առավելագույն հստակության պատասխանների կարիք։ Հարց 1. Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին Որովհետև Նիկոլի խոսքը, հերքող պատասխանները և մեր հեռանկարը տարբեր իրականություններում են։ Մինչև 2018 թ. երեք նախագահների օրոք եղել է «Արցախը Հայաստան է և վերջ» իրականությունը, որի մասին ուղղակի չէին գոռում...
Որտեղ էր Լուկաշեկոն 1917 թ-ին
Ռազմական բունտի առաջին ժամերին Պուտինի ելույթում կատարվողը հեռավոր 1917-ի անալոգիայով դիտարկելը բավականին ճշգրիտ էր իր պատմական մասշտաբայնությամբ։ Բայց իսկապե՞ս շատ հեռավոր է չարաբաստիկ 1917-ը։Ռուսաստանը կրկին համաշխարհային առճակատման մեջ է, և ֆրոնտի փլուզումը հանգեցնելու էր Ռուսաստանի համար ահռելի կորուստների, որոնց ճշգրիտ սահմանները դժվար է պատկերացնելը։
Դա մեր 5+2 շրջանը չէ, որը մեր պետական ինֆանտիլիզմի պատճառով քանդվ...
Եկեք պարզ խոսենք
Սա անոմալիա է։ Երեկվա ծայրահեղ վտանգավոր ասուլիսից հետո առավոտյան ԱԺ-ն հանգիստ սկսում է աշխատանքը։ Տարբեր իրականությունների մեջ ենք. հերոսների ծնողների նստացույց, հասարակություն, որը ցույց տվեց կոշտ դիրքորոշում, անհատներ, որ չլռեցին, Արցախ, որը չլռեց, և ՀՀ ԱԺ։ Օրգանական կապը կտրվել է՝ օբյեկտիվ վտանգների, հանրության մեջ առկա լրջագույն անհանգստության, փողոցի և քաղաքական դաշտում կատարվողի միջև։Եթե այսօրվա նիստին չլինեին Դաշն...
Չ«փրկված» ու Չ«դիմադրված» հայրենիքը
Պայքարի նոր փուլը՝ իրար աչքերի մեջ նայելով Ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը մտնում են անկայունության, խոշոր անորոշությունների ու ռիսկերի նոր փուլ։ Ականատես ենք լինելու շատ գռեհկությունների։ Ինչպես՝ երեկ։ Իհարկե, հնարավոր է իշխանություն կորցնել, հնարավոր է իշխանություն վերցնել, բայց հնարավոր է նաև պետություն կորցնել։ Շատ հնարավոր է՝ ուղղակի ստանալ անկառավարելի, ինչ-որ անբովանդակ վիճակ։ Ու էլի՝ բոլորով սպասարկել «նոր...
Արդյո՞ք «մեգամոլի շարժումը» վատագույնն է, որ մեզ հետ կատարվում է
Եկեք հանգիստ թողենք Մեգամոլի խաղարկության հասարակությանը։Թեև տեսարանն իրոք, տխուր էր, բայց դա լուծման չտանող ուղղություն է։Վատ ապրող, դժվար ապրող, փոքր շահի հասարակություն էր, ոչ ավելին։ Շատ ավելի վտանգավոր է, որ հինգ տարի է՝ մենք հանդուրժում ենք Նիկոլի իշխանությունը։ Մենք դա ենք։ Պետական կվազիինստիտուտները, լռող-խոնարհվող հայտնիները, կրթվածների-ապահովների հասարակությունը, որը լռում ու հանդուրժում է, պետք եղած տեղը խոնարհ...
Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը
Արդեն երրորդ տարին է՝ մայիսի 9-ին մենք չգիտենք մեր անելիքը, ասելիքը։ Ու՞մ ենք շնորհավորում, ինչի՞ համար։ Հաղթանակի կոնցեպտը վերածվել է աբստրակցիայի։ Իմ առաջարկն է. Այս տարի մայիսի 9-ին տալ կոնկրետ բովանդակություն և կոնկրետ անուն։ Մենք ունենք հաղթանակի շատ կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի բանտարկությունը ազգային ծնկաչոքության ռիտուալ է թշնամու առաջ։ Սա Հայաստանի համար աննախադեպ վիճակ է։ Այսօր մի մեծ խու...
Որ հասարակությունը չջնջի ներքին «կարմիր գծերը»
Երկրում հաստատվել է պատային վիճակ, որը բերում է անհուսության աճի և, հետևաբար, ագրեսիայի գեներացման. թքելը, անձրևանոց նետելը, ամբիոն գրավելը ծիծաղելու բաներ են՝ այն սցենարի համեմատ, ինչը կարող է տեղի ունենալ, դեպի ուր մենք գնում ենք։Զորքով և ալենատիպերով շրջապատված ՄԵԿ հոգին և դիմացը՝ անլիդերություն։ Սա ամենապարարտ միջավայրն է՝ ռացիոնալի, գրագետի պարտության ու անկառավարելի ագրեսիայի համար։ Սրանից պետք է վախենալ։ Կա մոլորվա...
Հասարակության հաշտեցումն ավելի հեշտ է, քան թվում է
Ներքին հաշտեցումը այլընտրանք չունի։ Սա պետությունը պահելու, ազգային բարոյական նեխումը կասեցնելու և աղետաբեր կառավարմանը վերջ տալու միակ ճանապարհն է։Որքան էլ տարօրինակ հնչի, դրա առաջին քայլը բաժանարար գիծն է զտումը։ Լինում են իրավիճակներ, երբ միայն դրանով է հնարավոր հասնել համախմբման։ Հիմա կա մեկ սուր բաժանարար գիծ. ովքեր հասկանում են, որ պետք է կասեցնել աղետը, և ովքեր՝ ոչ։ Բաժանարար գիծ է։Հանդուրժելի՞ է Արցախի կորուստը, Ս...
Չճանաչված պետության վարչապետը
Որևէ կերպ չթերագնահատեք Նիկոլի ելույթը։ Այն բազմաշերտ է, բազմավտանգ ու անպայման ունենալու է շարունակություն։ Եվ այն ամբողջական է ու «լեգիտիմ»՝ միայն ու միայն Ալիևի համաժամանակյա ելույթի հետ։ Ըստ այդմ.
- Դա չճանաչված պետության ղեկավարի ելույթ էր։ Ասենք՝ Հարավային Օսիայի կամ նման մի բանի։ Իսկապես աննախադեպ բան է տեղի ունենում հիմա. միջազգայնորեն ճանաչված կայացած պետությունը հետ է գնում մինչև չճանաչվածի կարգավիճ...
Անի, Բանի և այլ վրացական տառեր
Վրացական այբուբենի առաջին չորս տառերի անվանումները (մեր՝ Այբ, Բեն, Գիմ, Դա) հնչում են այսպես. Ան-Բան—Գան-Դոն կամ Անի-Բանի-Գան-ԴոնիԵթե հավատանք հիպոթեզին, որ վրաց այբուբենը նույնպես Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել, ապա հավանորեն Ուսուցչապետը դարերի հեռվից կանխատեսել ու փորձել է նախազգուշացնել մեր այսօրվա վիճակի, մեր բարքերի, քծնելու, կոնֆորմիզմի հատկանիշների, ամենօրյա զոհերի ֆոնին քեֆ անողների, ոչնչից չամաչող «հեղափոխ...
Հայկական օրակարգ. ինչո՞ւ չի ստացվում
«Գրավիր Ուոլ Սթրիթը» հայտնի շարժման հիմնական կարգախոսներից մեկը այսպիսին էր՝ «Մենք 99 տոկոս ենք» - “We are the 99 %”.Սա հստակ բաժանում էր՝ ճնշող մեծամասնության և մի փոքր խմբի՝ հարստահարողների, անարդար գերշահույթ ստացողների։ 2011-ին թափ առած այս շարժումը, ըստ էության նոր աշխարհակարգի ձևավորման անոնսն էր։Հայաստանում հիմա շատերը սոցհարցումներով փորձում են հասկանալ Նիկոլի, իրենց, մրցակիցներ...