Աղետի հեղինակները
Նույն օրում նախագահը, վարչապետը և ԱԳՆ-ն իրավիճակի և զարգացումների վերաբերյալ տարբեր բաներ են ասում, իրարամերժ գնահատականներ տալիս։ Նման պետությունը չի կարող որևէ հաջողություն ունենալ։ Այն միայն կարող է սպասել աղետին։
Նախագահ. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը շատ կարևոր հայտարարություն էր։ Հայտնում եմ իմ աջակցությունը Ձեզ և կառավարությանը այն քաղաքականության վերաբերյալ, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։
ԱԳՆ. «Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալքիներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ կասկածի տակ դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը»։
Վարչապետն էլ լրացուցիչ բացատրությունների կարիք է զգում, արդյո՞ք, Ալիևը հրաժարվում է բրյուսելյան պայմանավորվածություններից։ Իսկապես արդյոք՞։
Ալիևն էլ ասում է . Արցախում բռնի տեղահանություն և իր պայմաններով սահմանների ճշգրտում Հայաստանի հետ։ Այս տեսակետի էլ ինչը՞ ճշգրտես։
Հանձնված հասարակություններին միայն աղետ է սպասում։ Բայց հենց սա հանձնված հասարակությունները երբեք չեն հասկանում։
Ո՞րն է լուծումը։ Կա հասարակության մի շերտ, որը իրականությունը շատ լավ հասկանում է, այդ շերտի մեջ էլ կա մի շերտ, որը պատրաստ է պայքարել, պայքարողների մեջ էլ կա մի նեղ շերտ, որը կարող է ճիշտ գաղափարներ տալ, ճիշտ կոնսոլիդացիոն ձևակերպումներ։ Մի պահից իներտ հասարակությունը սկսում է արթնանալ, ու նրա պահանջով լինում է նոր նախագահ, նոր վարչապետ, նոր կառավարող թիմ, որը կսկսի գրագետ կառավարել պետությունը։
Այլընտրանքային նախագծեր խումբ