Դատարանները այն կարմիր գիծն են, որ չի կարելի հատել

Վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալությունները իշխանության միակ և ոչ ադեկվատ արձագանքն է ստեղծված բարդագույն իրավիճակին։ Սա հասկանալիորեն խորացնում է առանց այդ էլ լարված մթնոլորտը։

Շատ ափսոս է, որ իրավապահները ճիշտ չեն գնահատում ստեղծված իրավիճակը և այն, որ հակաօրինական հրահանգները կատարելու հետևանքով կրելու են անհատական պատասխանատվություն։

Ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ Ի տարբերություն իրավապահների դատարանն արդեն իսկ մի քանի որոշմամբ ապացուցել է, որ ճիշտ է գնահատում արդի իրավիճակը, պատրաստ չեն օրենք խախտել։

Այսօր էլ դատարանը պետք է քննի Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Շատ կարևոր է, որ դատարանը մնա քաղաքական չեզոքության շրջանակներում, քանի որ պրոցեսները այլևս իրավական չեն։ Շատ կարևոր է, որ դատարանները մնան իրենց գործառույթների շրջանակներում և առաջնորդվեն բացառապես օրենքով, այլ ոչ թե քաղաքական հրահանգներով: Դատարանները այն կարմիր գիծն են, որ չի կարելի խախտել։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով