Դերասան-խելագարի ճիչերը եւ մեր անելիքը

Երեկ, Ազգային ժողովում պարտության սիմվոլի ելույթը հարցադրում առաջացրեց. պարզապես խելագա՞ր է, թե՞ դերասանություն է անում:
Ճանաչելով նրան, կարծում եմ, որ նա դերասանություն է անում, խելագար է խաղում, որ խուսափի դատավարությունից։

Պարտության սիմվոլը տեղեկացված է, որ վերջին շաբաթներին իր վարկանիշը գահավիժում է եւ ամբողջապես կորցրել է կառավարելիությունը։
Առաջիկայում կտեսնենք խելագարության էլ ավելի ցցուն բեմականությունների։ Սրանք պարտության սիմվոլի աղեկտուր ճիչերն են իր անխուսափելի պարտությունից առաջ:

Նա ազգային աղետ է եւ եթե նրան չհեռացնենք իշխանությունից եւ թույլ տանք վերարտադրվի, ապա ամիսների ընթացքում կիրականացնենք մեր թշնամիների վաղեմի երազանքը:

Այս իրավիճակում բոլոր առողջ ուժերի, հայրենիքը սիրողների թիվ մեկ խնդիրը պետք է դառնա պարտության սիմվոլին իշխանությունից հեռացնելը եւ հայկական նյուրնբերգյան դատավարության կազմակերպումը:

Այս պայմաններում այլ ելք չտեսնելով՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անունից սկսում ենք ակտիվ հանդիպումներ, խորհրդակցություններ երկրի տարբեր ծայրերում ապրող հերոս տղերքի ընտանիքների հետ՝ համախմբելու երկրի փրկության համար առկա ներուժը, ամփոփելու առկա տրամադրությունները՝ առաջիկա արտահերթ ընտրություններում համախմբված հանդես գալու եւ հաղթանակ ձեւակերպելու համար։ Քննարկումների արդյունքում կհստակեցվեն նաեւ մեր մոտեցումները՝ ընտրությունների մասնակից հիմնական քաղաքական ուժերի հանդեպ՝ ավելի լավ պատկերացնելու նրանցից յուրաքանչյուրի ներուժը՝ մեր ընդհանուր խնդիրների լուծման եւ մեր միասնական նպատակներին հասնելու ճանապարհին։

Ստեղծված իրավիճակում երկրի փրկության գործը բոլորինս է, եւ հատկապես նրանցը, որոնց որդիներն իրենց ամենաթանկը՝ կյանքը տվեցին հանուն հայրենիքի, որոնց հազարավոր որդիները վիրավոր են, անհետ կորած կամ գերության մեջ:

 

Գեղամ Նազարյան

«Ճշմարտություն սերունդների համար»

Այս թեմայով