Երկիրը չունի իշխանություն

Երեկվանից մեր հասարակությունը ցնցված է նոր, ըստ շրջանառվող տեղեկությունների 160 գերու մասին լուրերով։ Մինչ հասարակությունը փորձում էր հասկանալ ինչ է կատարվում, իշխանություններն ինչպես միշտ լռում էին։

Պատճառը մեկն է՝ երկիրը չունի իշխանություն։ Պետական կառույցները լրահոսին հետևելով են տեղեկանում, թե ինչ է կատարվում երկրում։ Վաղը այս անիշխանության պայմաններում տնտեսական կոլապս է լինելու՝ փլուզվելու է բանկային համակարգը, ֆինանսական շուկան, թերահավաքվելու է բյուջեն, լինելու են թանկացումներ։ Պատճառներից է նաև այն, որ չգիտենք, թե ուր են տանում բանակցությունները, ինչ ուղղությամբ են ընթանում, ով և ինչ է բանակցում, և ընդհանրապես, արդյոք, ընթանում են։

Ով է մեղավոր նոր գերիների և ապագա ռիսկերի հարցում.

1. Փաշինյանը, որ չի գնում, կառչել է իր աթոռից, չի ուզում ընդունել իր աններելի սխալները, շարունակում է երկիրը տանել նոր ռիսկերի, հնարավոր նոր պատերազմի, նոր աղետի։ Չգիտենք ինչ է կատարվում նրա գլխում, ինչ պայմանավորվածություններ ունի, ուր է տանում երկիրը։

2. «Իմ քայլը» խմբակցությունը, որ չի գնում սահմանադրական ընթացակարգերով Փաշինյանին հեռացնելու ճանապարհով։ Եթե մինչ այս նրանց տրվում էր հումանիտար միջանցքի հնարավորություն, հանգիստ, անցնցում հեռանալու հնարավորություն, ապա արդեն սպառվել է իմքայլականների հետ հանդարտ խոսելու վերջնաժամկերը։ Ձեր անգործությամբ ձեզ վրա եք վերցնում հազարավոր զոհերի և հետագա հնարավոր զոհերի արյունը, երկրի հետագա փլուզումը։

3. Հասարակության անտարբերությունը։ Հասարակության այն զանգվածը, որ տանը նստած հետևում է, թե ինչ է կատարվում, ինչ հանգուցալուծում է ունենալու։ Շատերին թվում է, թե այս ամենն իրենց հետ կապ չունի։ Բայց վաղը վտանգները ոչ միայն երկրին են սպառնալու, այլ մտնելու են անհատապես ձեր տները։ Տնտեսական ռիսկերի հետևանքները մտնելու են յուրաքաչյուրի ընտանիք։ Պատերազմը Արցախով չի սահմանափակվելու։ Վտանգի տակ է մեր երկրի ապագան։

4. Մտահոգիչ է Արցախում տիրող անհասկանալի վիճակը։ Կառավարելիության տեսակետից չի հասկացվում, թե ինչ է կատարվում։ Սա կարող է նոր վտանգների առջև կանգնեցնել։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով