Եթե նիկոլը հրաժարական տար 2020 ի սեպտեմբերին...

Եթե նիկոլը՝ պարտության խորհրդանիշը հրաժարական տար ոչ թե այսօր, այլ գոնե 2020_ի սեպտեմբերի սկզբին, ապա պատերազմ չէր լինի, Շուշին ու Հադրութը չէինք կորցնի, հինգ հազար տղերքն էլ մեր կողքին կլինեին։

Եթե պարտության խորհրդանիշը հրաժարական տար գոնե 2020_ի նոյեմբերի 10_ին, ապա այսօր գոնե մեջքներս մի փոքր շտկած կլինեինք ու բոլորովին այլ վիճակ կլիներ ու Սյունիքի սահմաններն էլ ադրբեջանցիները չէին որոշի։

Եթե նիկոլը՝ պարտության խորհրդանիշը հրաժարական տար գոնե երեք ամիս առաջ, ապա ամբողջ աշխարհը չէր իմանա, թե սյունեցիներն իր մասին ինչ են մտածում եւ ինչ հայհոյանքներ են նախընտրում օգտագործել նրան դիմելիս։

Եթե պարտության խորհրդանիշն այսօր հրաժարական տար եւ հայտարարեր, որ անգամ վարչապետի ժամանակավոր պաշտոնը չի զբաղեցնի եւ իր թիմով չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ապա իրավիճակը կտրուկ կփոխվեր եւ կսկսվեր առողջացման փուլը։

Եթե պարտության խորհրդանիշը հասկանա ու գիտակցի, որ ոչ մի դեպքում չի կարելի կեղծել արտահերթ խորհրդարանակա ընտրությունների արդյունքները, ապա հնարավորություն կունենանք հունիսի 21_ից սկսել մեր պատմության նոր փուլը։ Իսկ եթե հանկարծ կապիտուլյանտը որոշի գնալ կեղծիքի ճանապարհով, ապա Հայաստանի սոմալիացումն անխուսափելի կլինի, եւ այստեղ արդեն ես ու իմ ընկերները, մեր նման մտածող մարդիկ անելիք այլեւս չենք ունենա։

Եւ վերջում անպայման ուզում եմ ավելացնել՝ եթե նիկոլը՝ պարտության խորհրդանիշն ուժ գտնի եւ հայտարարի, որ ինքն ու իր թիմը չեն մասնակցելու ընտրություններին, ապա դա կլինի այս կյանքում իր կայացրած միակ ճիշտ ու արդար որոշումը։

 

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար

Այս թեմայով