Հայաստանում, իրականում, մեկ ականջ կա, որից բռնած տանելու ենք ցուցմունք տալու
Առողջապահության նախարարի պաշտոնակատարն ասում է՝ այդ պարկերում կարող են լինել ադրբեջանցի զինվորների մարմնի մասեր։ Լավ, հո՞ անասուն չեք։ Իսկ կարո՞ղ է մի օր էլ պարզվի, որ հարյուրավոր հայրերի ու մայրերի ադրբեջանցի զինվորների մարմնի մասեր եք տվել, եւ որից հետո ծնողները դրանք հուղարկավորել են, եկեղեցական ծեսեր արել եւ ամեն օր շիրիմների մոտ խունկ ծխելով արտասվել։ Եւ եթե նույնիսկ, իրոք, ադրբեջանցի տասնութամյա տղաների մարմիններ են, մարմնի մասեր, միեւնույնն է՝ չէր կարելի այդպես վարվել։ Այդ ես եմ ձեզ ասում։ Հայաստանում, իրականում, կա մեկ լեշ, որը արժանի է նման վերաբերմունքի՝ գերագույն գլխավոր դիակը։ Նա հիմա քաղաքական դիակի ժամանակավոր պաշտոնակատար է եւ այդ մասին քաջ գիտակցում է։
Երկու տարում խաղաղ երկիրը տանես պատերազմի, պարտության ու հետո կարողանաս հանգիստ ապրե՞լ։ Եւ նրանք ովքեր իր հետ գնալու են ընտրությունների, կրելու են անհատական պատասխանատվություն։
Ասում են ադրբեջանցի զինվորներն օրեր առաջ մեր հովվի ականջից բռնել են, ծաղրել, աքացի տվել ու հետ ուղարկել։ Սա այն Հայաստանն էր, որ ընդամենը երեք տարի առաջ Ադրբեջանի սադրանքին պատասխանում էր այնպես, որ Բաքուն դրանից հետո մեկ շաբաթ զբաղված էր լինում իր կորուստների թիվը թաքցնելով։ Հայաստանում, իրականում, մեկ ականջ կա, որից բռնած տանելու ենք ցուցմունք տալու.
1. Ում հետ, որտեղ եւ ինչ էիր պայմանավորվել
2. Ի՞նչ գնով եւ ինչ պայմաններով
3. Ովքե՞ր են հետդ եղել
4. Ինչպե՞ս էին Ադրբեջանին տրվում մեր տղերքի եւ բանակային միավորումների ճշգրիտ կոորդինատները
5. Ինչո՞ւ հոկտեմբերի 19 ին չդադարեցրիր պատերազմը, որից հետո ամեն օր տվել ենք ավելի քան հարյուր զոհ, եւ ունեցել ենք հսկայական տարածքային կորուստներ։
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար