ՀՀ տնտեսական մարտահրավերները

2025 թ.-ի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքը և 2024թ.-ի տարեվերջյան իրողությունները բացահայտում են այն հիմնական սոցիալական և տնտեսական սպառնալիքները, որոնք առաջիկայում սպասվում են մեր ժողովրդին ու պետությանը:

Նախ կտրուկ վերջին ամիսներին դանդաղում է տնտեսական ակտիվության և աճի տեմպը : Սա մի շարք գործոնների հետևանք է.
- Վերաարտահանման ծավալների կտրուկ նվազում (խոսքը ՌԴ-ից դեպ Արաբական էմիրություններ- Հոնկոնգ արտահանվող ոսկու և ադամանդի մասին է): Չքննարկենք, թե ինչու է դա այդպես։
- Մինչ այդ ռելոկանտների թվի կտրուկ նվազում, որովհետև ՀՀ-ն այլևս ապրելու և աշխատելու համար ծախսատար և թանկ երկիր է:
- ⁠Ներդրումային միաջավայրի «չհամապատասխանեցում և չբարելավում» առկա իրողություններին, այդ թվում ոչ դրական իրողություններին դիմակայելու առումով:
- ⁠Բիզնես միջավայրի նկատմամբ տարբեր թաքնված և բացահայտ ոտնձգություններ:
- ⁠Հարկային բեռի, ուստի և տոկոսադրույքների ավելացում և դրանց մասին առաջիկայում սպասվող հայտարարություններ, (օրինակ շրջանառության հարկի տոկոսադրույքի բարձրացում և այլն):
- ⁠Մի շարք «անհաջող» օրենքների և դրանց հետ կապված այնպիսի վարչարարության իրականացում, որը գերզսպում է պետության ներդրումային գրավչությունը:

Կան և այլ պատճառներ, որոնց մասին այստեղ նպատակահարմար չենք համարում մատնանշել:

Բիզնեսը մի այնպիսի երևույթ է, որը մշտապես ենթադրում է ռիսկերի կառավարում, սակայն այդ ռիսկերը մակրոտնտեսական մակարդակում հնարավորինս պետք է մեղմացնի իշխանությունը, իսկ միկրոմակարդակում՝ ձեռնարկությունները:
Սակայն մեր երկրում, հաճախ մակրոմակարդակում թողնված է օվկիանոսում ազատ և առանց կառավարման վահանակի նավի նավարկություն: Այսպես, օրինակ վերջին օրերին ականատես ենք լինում դրամ-դոլար փոխարժեքների կտրուկ տատանումներին և դեռ ավելին՝ անկանխատեսելի սպասումների:
Իսկ ինչպե՞ս է այս հանգամանքը անդրադառնում ձեռնարկությունների գործունեության արդյունավետության վրա:
Կարծես թե սա թողնված է յուրաքանչյուր բիզնես վարողի ուսերին: Ուստի պետությունը պետք է առաջիկայում հնարավորինս չեզոքացնի մակրոտնտեսական ռիսկերը և դրա մասին թափանցիկ հայտարարություններ անի:
Ակնհայտ է, որ ինչպես սույն թվականի առաջին 9 ամիսներին, այնպես էլ այս փուլում պետական բյուջեի մուտքերը թերակատարված են, հատկապես ոչ հարկային բաղադրիչի մասով: Սա բերելու է նրան, որ մի շարք ուղղություններով կամ ծախսերը պետք է կրճատել, կամ պետական պարտքը պետք է ավելանա՝ հաջորդ տարի մեծացնելով նաև այդ պարտքի սպասարկման գումարները պետական բյուջեում:
Շատ կարևոր է,որ ՀՀ տնտեսական աճի տեմպն ավելի բարձր լինի քան պետական պարտքի աճի տեմպը:
Վերջին ամիսների իրողությունները ցույց են տալիս, որ վերոնշվածը այդպես չէ:
Այսպես, վերջին մեկ տարվա ընթացքում օրինակ, պարտքի աճի տեմպը առաջ է անցել տնտեսական աճի տեմպից: Այսպիսով կարելի է անել մեկ հիմնական եզրակացություն.
Մեր երկրի բիզնես միջավայրին անհրաժեշտ են նոր և իրական ազատություններ, մրցակցային միջավայրի ազատականացում և որակի բարելավում, և վերջապես ոչ ռիսկային խաղի կանոններ:
Եթե 1,5 միլիոն դրամի հարկային պարտավորության դեպքում կարելի է կալանք դնել ձեռնարկության հաշվին, կամ 2 միլիոն դրամ պարտավորության համար դիմել սնանկացման վարույթ հարուցելու համար և հետագայում մի քանի միլիոն պարտքի դեպքում հարուցել քրեական գործ, ապա ամենը որևէ կերպ չի տալիս իրական ազատություններ բիզնեսին :

Ժամանակն է իրականացնել իրական բարեփոխումներ՝ օրենսդրական և վարչարարական ուղղություններով :

Այս թեմայով