Իհարկե հնարավոր է
Ռ. Քոչարյանի երեկվա հարցազրույցից տարբեր մարդիկ տարբեր հատվածներ են կարևորում՝ հնարավոր առաջադրման, Ստեփանակերտի նախագահական շենքի անվնասության, գործող իշխանության պատմական սխալների, հիմնական մեղավորին տրված բնորոշումները և այլնի մասին, ընդհուպ մինչև բաճկոնի՝ ոճային լինելը։ Եվ սա նորմալ է՝ մարդիկ տարբեր ընկալումներ են ունենում։ Բայց կա մի բան, որը բոլորը ֆիքսեցին, և դա մեծ հաշվով միավորեց լսարանը։ Դա «Իհարկե հնարավոր է» ձևակերպումն է։
1. Իհարկե հնարավոր է ոտքի կանգնել
2. Իհարկե հնարավոր է ապահովել երկրի անվտանգությունը
3. Իհարկե հնարավոր է հետ բերել գերիներին
4. Իհարկե հնարավոր է փրկել Արցախի մնացած մասը
5. Իհարե հնարավոր է դառնալ լուրջ պետություն
6. Իհարկե հնարավոր է պաշպանել մեր շահերը
7. Իհարկե հնարավոր է ունենալ կայուն խաղաղություն
8. Իհարկե հնարավոր է ՌԴ պրոտեկտորատից նորից դառնալ ՌԴ ռազմաքաղաքական գործընկեր
9. Իհարկե հնարավոր է պաշտպանել մեր տնտեսությունը
10. Իհարկե հնարավոր է....
Նույնիսկ մինչև պատերազմը, իսկ պատերազմից հետո՝ առավել ևս, մարդիկ հոգնել էին բոլոր կուսակցություններից, բոլոր գոռգոռացողներից, դավաճան ու սրիկա անվանելուց։ Մարդիկ ուզում են հասկանալ իրենց ապագան, իրենց երեխաների ապագան։ Ու սա է ճիշտը։
Ինչո՞ւ Քոչարյանին հաջողվեց մոտ 2 ժամ ողջ երկիրը պահել հեռուստացույցի առաջ. որովհետև նա խոսեց անելիքների և հնարավորությունների մասին։ Նա խոսեց մեր բոլորի հեռանկարի մասին։ Նա ասաց, որ կա շատ անելիք, որը գրագետ անելու դեպքում կա իրական հույս, կան իրական ելքեր։ Երեկվա հարցազրույցիցի հետո ամբողջությամբ պետք է փոխվի հանրային մթնոլորոտը Հայաստանում, և դոմինանտ պետք է դառնա՝ «Իհարկե հնարավոր» է կարգախոսը։
Եվ այն շատ արագ կհաղթի «դատարկախոս-անկարողների» խմբավորմանը։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ