«Իմ քայլը» բիզիմդի՞ր

Ուշադրություն դարձրեք՝ հայրենիք կորցնելուց, հազարավոր զոհեր ու վիրավորներ տալուց հետո մեր երկրում ոչ մի հրաժարական չկա։ Եթե անկեղծ՝ պետք է լինեին պատվի ինքնասպանություններ, բայց նույնիսկ հրաժարական չկա։

Իմ քայլի 88-ից որևէ մեկը դեռ չի հայտարարել, որ դուրս է գալիս խմբակցությունից, ու քանի դեռ այս ԱԺ-ն գործում է, ապա քվեարկելու է հասարակության պահանջով։

Արցախի նախագահն ու իր կառավարությունը դեռ կան ու մի հատ էլ հրավերներ են ուղարկում Երևան։

Հ1-ի Պետրոսը այսքան պատվեր կատարելուց հետո դեռ կա ու եթերի է կանչում փոխվարչապետ ՔՊ-ական Ավինյանին։ Պատկերացնո՞ւմ եք, Ավինյանը դեռ կառավարության մեջ է։ Ավինյանը դեռ իրեն իրավունք է պահում խոսել։ Մյուս հյուրը ՊՆ Դավիթ Տոնոյանն է։ 44 օրվամեջ 4 րոպե չի խոսել այս ժողովրդի առաջ ու հիմա հանկարծ հայտնվել է։ Բարոյական իրավունք ունի՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևը փայլուն իրագործել է։

Հոխորտում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ Էդուարդ Աղաջանյանը։ Դեռ կա ու մի հատ էլ հոխորտում է։

Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը դեռ քաղաքական բեմահարթակում կա։ Այն Էդմոնը, որը պատերազմից շաբաթներ առաջ Փաշինյանի հետ սուրճ խմելուց հետո հայտարարեց, որ հավատում է վարչապետին, ու բանակցություններում անհանգստացնող բան չկա։ Դա այն ժամանակ էր, երբ Լավրովը խուլ ու համր հայ հասարակության համար ահազանգ էր հնչեցնում, երբ իշխանությունից դուրս գտնվող հազիվ մի 20-25 գործիչ ամենօրյա ռեժիմով ահազանգում էին, որ ողբերգություն է մոտենում, բայց դեռ հնարավոր է կանխել։

Վերջապես դեռ շարունակում է խոսել «Պադվալի վարչապետը»։ Հայրենիք կորցնելուց, հազարավոր մահերից ու ծանր վիրավորներից հետո, նա դեռ շարունակում է որպես հանրային դեմք լինել, պարզապես անհավանական է, ու ոչ միայն լինել, այլև՝ վերջին վատությունը անել։

Հարցն ամենևին հռետորական չէ. «Իմ քայլը» բիզիմդի՞ր, «պադվալի վարչապետ»՝ բիզիմդի՞ր, բարձրաստիճան պաշտոնյաներ՝ բիզիմդի՞ր, սպասարկող մեդիա և 5-րդ շարասյուն՝ բիզիմդի՞ր, ՊՈԱԿ բիզիմդի՞ր ... Այս հարցերի պատասխանը պետք է հայ ժողովուրդը ստանա։

 

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով