Կառավարությունը լավ չի պատկերացնում իր անելիքը

Կառավարության այսօրվա նիստից տպավորություն է, որ կառավարությունն իրոք մտահոգ է «օմիկրոնի» տարածմամբ և էական ռիսկեր է տեսնում, բայց նաև՝ լավ չի պատկերացնում նոր պայմաններում իր անելիքը։ Իսկ օմիկրոնի ալիքը, իսկապես նոր պայմաններ է թելադրում։ Հաշվի առնելով այս շտամի առանձնահատկությունները պետությունները գնում են զանգվածային անվճար թեստավորման ճանապարհով. շատ մեծ քանակներով։ Բնակչությանը զանգվածային ռապիդ թեստեր են տրամադրում։ Այս ճանապարհով պետությունը կարողանում է ֆիքսել վարակի իրական վիճակը։

Հայաստանում թեստերը միջինում 10000 դրամ են։ Թեստ անողների թիվը, ըստ էության, շատ սահմանափակ է։ Սա շատ քիչ է օմիկրոնի տարածման իրական պատկեր ունենալու համար։ Թեստավորվողների մեծ մասն էլ Հայաստանից մեկնողներն են։ Ու էլի միանում է մահվան մեքենան։ Օմիկրոնով վարակված մարդը, այս շտամին համապատասխան, հաճախ չունի որևէ սիմպտոմ, հետևաբար իր կամքով չի գնա 10 հազարով թեստ հանձնելու, գնում է աշխատանքի, շարունակում է լիարժեք կյանք, շփվում է մարդկանց հետ, այդ թվում` տարեցների։ Իսկ դա նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր։ Ցավոք՝ մեծ թվերով։ Օմիկրոնի դեմ պայքարի հիմնական պահանջներից մեկը՝ զանգվածային, մատչելի, անվճար թեստավորումն է։ Պետությունն ու գործատուն սա պետք է անեն. հակառակ դեպքում՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դա չեն անելու իրենց հաշվին, ու հնարավոր չի լինելու հայտնի միջոցներով զսպելու վարակի տարածումը։

Մենք ժամանակ քիչ ունենք. մտածեք այս ուղղությամբ։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով