Մեկուսացնել խելագարին

Պարտության սիմվոլի այսօր, երեկ, այն մյուս օրն արած հայտարարությունները, կոչերն այլեւս կասկածի տեղ չեն թողնում։ Հասկանալով, որ ընտրություններում հաղթելու որեւէ շանս չունի, հասկանալով, որ կողմնակիցների թիվը կտրուկ նվազում է, կապիտուլյանտը խնդիր է դրել կրկին արյուն թափել։ Նա վարպետացած է հենց այդ գործում, ինչի մասին վկայում են 2008-ի մարտի մեկի արյունալի իրադարձությունները։

Այս իրավիճակում, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ գործ ունենք պարտված վարչապետի պաշտոնակատարի հետ, դիմում եմ՝

1. Պետական համակարգի աշխատողներին, նախարարությունների ղեկավար կազմին. հետեւեք ԱԳ նախարարության օրինակին։ Պարտության սիմվոլը ցանկանում է ձեզ վերագրել իր թափած արյունը, իր վարած հանցավոր քաղաքականության հետեւանքները։ Ժամանակն է տարանջատվել կապիտուլյանտից։ Կամ նրա հետ կրում եք ամբողջ պատասխանատվությունը կամ հունիսի 20-ից հետո միասին կերտում ենք արժանապատիվ մարդկանց պետություն։

2. Իր թիմակիցներին, ինչպես գործարարներին, այնպես էլ բոլոր-բոլորին։ Հեռացեք նրանից։ Նրա այսօրվա, երեկվա վտանգավոր, խելացնոր հայտարարություններից հետո կանգնել նրա կողքին նույնն է, թե կիսել նրա բոլոր հայտարարությունները, մտքերը։ Հետո չասեք, թե քայլ անելու ժամանակ կամ հնարավորություն չեք ունեցել։ Համաձայնեք, նորմալ, բանական մարդը չի կարող լինել նույն թիմում երկիրը դեպի նոր արյունահեղություն տանող մարդու հետ։


Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար

Այս թեմայով