Մենք Ամանորի ենք պատրաստվում, բայց թշնամին մեզ վրա կրակում է. Էդուարդ Շարմազանով
Այսօր մեզ պատրանքներից վերանալու համար սթափություն է պետք, սթափության համար էլ իրական գնահատական է պետք: «Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես հասկանում եմ, որ ցանկացած հասարակություն, յուրաքանչյուր մարդ դժբախտությունից, շոկից հետո ցանկանում է մոռանալ իրականությունը և իր համար հեքիաթային իրականություն ստեղծել: Բայց էդ դժնդակ իրականությունը խորանում է. մենք Ամանորի ենք պատրաստվում, տոնածառ ենք դնում, լույսեր ենք վառում, Եվրատեսիլ ենք անում, բայց թշնամին մեզ վրա կրակում է, մեր գերիներին տանջում է, մեր պետության մայրաքաղաքի վրա արդեն կոնկրետ նկրտումներ ունի, իսկ մենք գլուխներս մտցրել ենք հողի մեջ ջայլամի նման ու ասում ենք ոչինչ չի եղել, խաղաղության դարաշրջան»: