Նվեր՝ Քոչարյանի պաշտպանական կողմին

ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների» և հանդես եկել դատարանի վարչական շենքի առջև հավաք նախաձեռնելու հայտարարությամբ։

Պատգամավորը ընդամենը մեկ պարբերության մեջ ներկայացնում է մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմեր՝ սկսած արդարադատության իրականցման խոչընդոտելուց վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։

Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչը գիտի և հայտարարում է, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ինչ որոշում է կայացնելու նա:

Բացի այն հանգամանքից, որ սա ակհայտ ճնշում է դատարանի վրա, սա նաև լարվածությունն ու ներքին թշնամանքը խորացնելու անթաքույց փորձ է:

Եվ վերջում, սա պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին, քանի որ Եվրոպական դատարանում այս հայտարարությունը դատարանի նկատմամբ ակնհայտ ճնշման հերթական և անվիճելի ապացույցն է լինելու:

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Այս թեմայով