Պատժի անխուսափելիությունը

Միքայել Մինասյանը երեկ հանդես եկավ ճշգրիտ ձեւակերպումով: Ինչո՞ւ եմ այդպես ասում։ Նա բանաձեւի մակարդակի հասցրեց, տասնյակ, ինչու չէ հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում՝ իմ ու իմ ընտանիքի ապրումները:

Պատերազմ հրահրածներին, մեր երկիր պատերազմ բերածներին, պարտության ճարտարապետներին, ծաղրածու գերագույն գլխավոր հրամանատարին, հրեշավոր հրամանների, հարյուրավոր տղերքի կյանքեր արժեցած օպերացիաների, այդ թվում եւ Լելե թեփեի ռազմական գործողության հեղինակներին պատժելը մեր երկրի օրակարգն է: Պարզել ճշմարտությունը եւ պատժել: Սա օրակարգ է:

Իլհամ Ալիեւը Բաքվում քայլում է մեր տղերքի սաղավարտների կողքով: Ռեխը բացած քայլում է, լուսանկարվում: Հասկանո՞ւմ եք, դրանք մեր տղերքի սաղավարտներն են: Այդ սաղավարտների տակ մեր լույս, գեղեցիկ, խելացի, կյանքով լեցուն տղերքի գլուխներն էին: Հիմա սաղավարտները տականքների պատճառով Բաքվում են, իսկ նրանց գլուխները հողի տակ, կամ, որ ավելի սարսափելի է՝ անհայտ մի տեղ… Ու հրապարակում նստած, արյունոտ ծաղրածուն հրաժարական չի տալիս։ Այսքանից հետո նիկոլ աջակցո՞ղ կա: Եւ կապ չունի, թե ինչու եք աջակցում: Դեռ նիկոլ աջակցո՞ղ կա: Ալիևը մեզ կծաղրի, բա ինչ կանի, եթե նիկոլը դեռ վարչապետ է, իսկ ընդդիմությունը սալյուտով հարսանիք է անում։

Նիկոլ, ո՞ն ց ես ապրում: Ինչպե՞ս: Լեւոն Տեր-Պետորսյանը քեզ լավ խորհուրդ տվեց, չլսեցիր, սկսեցիր ծաղրել: Ոչնչություն: Ի դեպ, էլ չես կարող օգտվել առաջին նախագահի, քեզ որպես փրկօղակ նետված առաջարկից: Ժամկետը սպառվեց, մոռացիր այդ մասին: Հասկանո՞ւմ ես, որ կորցրիր այդ շանսը:

Ադրբեջանցիների հրապարակած կադրերը, լուսանկարները տեսնելուց հետո, ես՝ Աբագարիս հայրը, Հայկազի հայրը, Կարենի մայրը, Արամի մայրը, Գոռի հայրը, Վարդանի եղբայրը, Արգամի մայրը, Էրիկի հորաքույրը, հազարավորներ, տասնյակ հազարավորներ զարմանում ենք, թե ինչպես ենք դիմանում, ինչպես չի կանգնում մեր սիրտը: նիկոլ, դու դեռ ընտրությունների մասի՞ն ես մտածում: Մոռացիր դրանց մասին: Եթե դրանք լինեն, ապա առանց քեզ ու քո ոհմակի:

Ալիեւն, իհարկե, մի օր իր պատասխանը ստանալու է, բայց դրանից առաջ դու պետք է մեր առաջ պատասխան տաս: Դու եւ դուք պատասխան եք տալու: Առանց ձեզ պատժելու մենք չենք կարող ապրել, այս երկիրը չի կարող ապրել:

 

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար

 

Այս թեմայով